User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #38
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երկրորդ ուղևորությունը դեպի Արցախ - 2 (14-15 նոյեմբերի, 2009)

    Մաս Դ (եզրափակիչ). Հրաժեշտ: Շուշի - Երևան
    Տխուր էր հրաժեշտ տալը Ափսոս՝ շատ քիչ ժամանակ անցկացրինք Արցախում և քիչ շփվեցինք Մոնկի հետ: Բայց տեսածներս ու շփվածներս, մեկ է, շատ լուսավոր հիշողության տեսքով տպավորվեց մեջս
    Արցախում ամբողջ անցկացրած ժամանակ Մոնկը շատ հոգատար էր մեր նկատմամբ: Անգամ երբ տաքսի էինք նստել, փորձեց վարորդին համոզել, որ ավելի էժան գնով տանի մեզ Վերջում էլ վարորդին պատվիրեց, որ մեզ լավ նայի: Ընթացքում SMS հաղորդագրություն գրեց՝ հարցնելու, թե ինչպես են երեխեքը: Երեխեքը վատ չէին, հենց նոր մեկական կոնֆետ էին կերել ու քնել Բացի դրանից, երբ արդեն հասել էինք Երևան, ու զանգել Մոնկին՝ ասելու, որ նորմալ տեղ ենք հասել, անընդհատ հարցնում էր երեխեքից՝ արդյո՞ք նորմալ էր ամեն ինչ ճանապարհին:
    Ճանապարհին մեքենան մի պահ փորձեց համը հանել (բենզինի հետ կապված ինչ-որ խնդիրներ), բայց հետո խելքը գլուխը հավաքեց:
    Մի տեղից երշիկանման ձողիկներ առանք, փորձեցինք պարզել բաղադրությունը, մեծ տառերով գրված էր Ռազմիկ: Միսը բավականին անհաջող էր, բայց անհամար ոլորաններ անցնելիս միս չէ, երկաթ էլ կերած լինեինք, կմարսեինք, այնքան շուռումուռ եկանք:
    Ռուֆուսը ընթացքում Արշակին զանգեց, որպեսզի իմանանք՝ հո շատ չի՞ հոգնել փայտահատի դերում հանդես գալով: Պարզվեց, որ Արշակը խնայել է Եղվարդի կուսական անտառները և փոխարենը հեծանիվ կոխել Ջրվեժի մոտակայքում: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր մայրենին հարուստ է բարբառներով և արտահայտություններով: Ուստի այն անձինք, որոնք «հեծանիվ կոխել» արտահայտության իրենց ընկալման մեջ համոզված չեն, խնդրում եմ, դիմեն Ռուֆուսին՝ որպես հայոց լեզվի բարբառների գիտակի, որպեսզի նա բացատրի այդ արտահայտության նշանակությունը:

    Երևանը մեզ դիմավորեց անձրևով և աղմուկով:

    Էլի կարոտեցի
    Վերջին խմբագրող՝ ars83: 27.11.2009, 13:44:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), Jarre (29.11.2009), Monk (27.11.2009), unknown (14.12.2009), Արիացի (27.11.2009), Արևածագ (06.10.2010), Արևհատիկ (26.10.2011), Լուսաբեր (27.11.2009), Հայկօ (27.11.2009), Նարե (04.12.2009), Ներսես_AM (27.11.2009), Ռուֆուս (28.11.2009), Տատ (27.11.2009), Ֆոտոն (28.11.2009), Ֆրեյա (28.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ tikmar, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 115
    Վերջինը: 25.07.2013, 17:16
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  4. Արցախ
    Հեղինակ՝ Ashot Jan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 09.05.2008, 23:24
  5. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •