Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Ռուֆուս (25.11.2009)
Edelweiss?Դե, նման էր: Քեզ շատ է սազում:
Վերջին ֆոտոն մառախուղով ցնցող է: Աստվածն այնտեղ է ապրում:
Կոտորվեմ, բայց միուս անգամ ընտանիքիս հետ գալու եմ Արցախ:
ars83 (26.11.2009), Claudia Mori (25.10.2011), Monk (26.11.2009), Ներսես_AM (26.11.2009), Ռուֆուս (26.11.2009)
Monk (26.11.2009)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Արսենիոս, դե գրի էլի շարունակությունըՀենց գրես, ես էլ կսկեմ պատմել, թե ինձ ոնց էիք Ստեփանակերտով մեկ վազեցնում
![]()
Հրամա՛նքդ, աղա՛:
Մաս Գ. Ստեփանակերտ - Շուշի (շարունակություն)
Մոնկը մեզ տարավ Ղազանչեցոց եկեղեցու ստորգետնյա մասը, որտեղ նախկինում քահանայական մեղքերի խոստովանության կարգն է անցել: Այս սենյակի մասին արդեն պատմել եմ (տե՛ս սույն թեմայի թիվ 4 գրառումը), և, ինչպես պարզվում է՝ սուտ տեղեկություններ հայտնելՍենյակն ունի շատ հետաքրքիր ակուստիկա, որը հավաքում է ձայնը սենյակի կենտրոնում, բայց ոչ մի կժեր էլ չկան պատերում զմռսված, ինչպես հայտնեց Մոնկը
Մոնկը երգեց երեքսրբեանը՝ Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզօր, Սուրբ եւ անմահ... Շատ գեղեցիկ մի տարբերակ էր. երբեք չէի լսել այն: Լավ ձայն ունի Մոնկը, ի դեպ:Սկզբում առաջարկեց միասին երգենք, հետո իրատեսականորեն նկատեց, որ իր ձայնը իմին կխլացնի
Դե, դա ակնհայտ էր: Բայց լսելը շատ հաճելի էր: Հետո ցույց տվեց մկրտության պարագաներից:
Ղազանչեցոցից դուրս գալուց հետո նկարվեցինք, ընդ որում պարթևահասակ որոշ անձինք ստիպված եղան փոքր-ինչ ծալվել, լուսանկարի սահմաններում տեղավորվելու համար (իմ ուզած նկարը չկա տեղադրած, բայց 42-րդ գրառման երկրորդ նկարից որոշ պատկերացում կարելի է կազմել՝ ինչի մասին է խոսքը):
Հետո Մոնկը մեզ տարավ երեկվանից խոստացած Ջդրդուզը. շատ գեղեցիկ մի խոր ձոր՝ շրջախատված ժայռերով: Բնությունն այդ վայրում հիասքանչ էր. օդը մաքո՜ւր-մաքո՜ւր, լցված տարբեր ծաղիկների և բույսերի բույրով, ներքևից թույլ գալիս էր հոսող գետի շառաչյունը: Դիմահայաց ժայռերն ու մուգ ամպերը համայնապատկերին հաղորդում էին խաղաղություն և զգաստություն: Օդում զգացվում էր ուրցի բույրը: Դե, ես ուրց շատ եմ սիրում, ուզեցի գտնել այն, բայց չհաջողվեց: Նույնիսկ Մոնկի հետ միասին չկարողացանք ուրց հայտնաբերել մոտակայքում: Բայց բույրը կար: Այն ծաղիկը, որ տեսնում եք իմ՝ Կարաբալայի ոճով նկարում, հանձնում էի Շուշանին, որպեսզի հոտ քաշի և համոզվի, որ ուրց չէ:
Ջդրդուզ մեզ մեքենայով տարավ Սո՛ւրիկը: Անցնում ենք Վազգեն Սարգսյանի արձանի կողքով: Արձանը պատկերում էր նրան նստած վիճակում, ձեռքերը վերարկուի գրպաններում, հայացքն ուղղած հեռուն: Ռուֆուսը զարմացավ.
- Նստած ա՞:
- Հա, ծերքրերն էլ ջբումը,- պատասխանեց Սուրիկը:
- Բա շտե՞ղ ա եշյում,- հարցնում եմ:
Սուրիկը երևի չէր սպասում, որ հարազատ բարբառին մոտ որևէ բան կլսի մեզանից, մի պահ զարմացած նայեց վրաս ու կրկնեց.
- Շտեղ ա եշյո՞ւմ...
Բայց իրեն չկորցրեց և միանգամից վրա բերեց.
- Պա՛յծառ ապագա՛ն. ա՛զատ, ա՛նկախ...
Հետո Մոնկն ու Սուրիկը մեզ տարան նայելու Շուշիի պարիսպը: Բավականին տպավորիչ էր:
Մոտենում էր Երևան վերադառնալու ժամանակը. հաջորդ օրն արդեն աշխատանքային եռուզեռն էր սկսելու: Որոշեցինք այլևս չվերադառնալ Ստեփանակերտ և միանգամից տաքսով մեկնել Շուշիից Երևան: Սուրիկն իր ծանոթ տաքսիստներից մեկի հետ պայմանավորվեց Ղազանչեցոցի մոտ և մեզ բոլորիս հասցրեց այնտեղ:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
...հիշու՞մ...շտեղը չեմ ջոկում...թարգմանի էլիՇտեղ ա եշյո՞ւմ..![]()
Չուշացար, վայրկյանը վայրկյանին թայմինգ եղավ:13.34
Շնորհակալություն բոլորին:
Արս ջան, վերջաբան լինելու է՞: Թե Մոնկը սկսի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ