User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

  1. #31
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    1. Փոխարենը վերևից հրաշալի տեսարան էր....
    2. Շուշանը չէր վախենում բարձրությունից
    3-4 Շուշին վերևից
    5. Մինարեթը, կողքից խփած էր...
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.11.2009), cold skin (23.11.2009), Fender (22.11.2009), Monk (22.11.2009), Safaryan (26.11.2009), Yeghoyan (22.11.2009), Արմինե (24.11.2009), Հայկօ (23.11.2009), Տատ (22.11.2009), Ֆոտոն (23.11.2009), Ֆրեյա (24.11.2009)

  3. #32
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Դուք բարձրացել եք բավական չի, Շուշանին էլ եք բարձրացրել?

  4. #33
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք բարձրացել եք բավական չի, Շուշանին էլ եք բարձրացրել?
    ինքը հրեշտակ ա, ինքն իրա թևերով բարձրացած կլինի
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  5. #34
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք բարձրացել եք բավական չի, Շուշանին էլ եք բարձրացրել?
    Հա, ես ու Արսը մի մինարեթի վրա էինք, Շուշանն ու Ներսեսն էլ մյուսի վրա
    I may be paranoid but no android!

  6. #35
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Երգեցի՞ք: ...ԱԿԲԱՐ
    Շուշանին տեսա՝ գլուխս պտտվեց

  7. #36
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2009
    Հասցե
    Ինտերնետ
    Տարիք
    33
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Ես ել այս տարի ամռանը 1ին անգամ Արցախում.. Շուշիում եղա. Հիասքանչ բնուտյուն եր. Ջդրդյուզը տեսել եք՞

  8. #37
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկրորդ ուղևորությունը դեպի Արցախ - 2 (14-15 նոյեմբերի, 2009)

    Մաս Գ. Ստեփանակերտ - Շուշի

    Աշուն էր, պայծառ աշուն... Մինչև Ռուֆուսի վեր կենալը և «պաբիրոս» կպցնելը օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ: Մեր կացարանի մոտակայքում աճող արքայանարնջի (королёк) ծառերն այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր հաշվել նրանց վրա եղած բոլոր արքայանարինջները, պատկերացնել դրանց հոտն ու համը:
    Ռուֆուսի դրած զարթուցչի զանգելը ես չլսեցի, քանի որ ավելի շուտ վեր կացա: Ինձնից ավելի պարտաճանաչ գտնվեց Շուշանը, որը, հավանաբար, ավելի շուտ էր արթնացել: Մինչև դես-դեն, Ներսեսն ու Ռուֆուսը արթնացան, հագնվեցին, թխվածքով թեյ խմեցինք, պատրաստվեցինք մեկնել Շուշի: Հա, ի դեպ այդ թխվածքի մասին (пирог): Քույրս էր թխել, ուտողների կարծիքով, լավն էր Վրան սրտիկներ կային: Մեր մեջի սրտակերները պարզվեցին Մոնկն ու Ռուֆուսը․ սաղ սրտերը կերան: Չէ, ավելի ճիշտ, Մոնկը ընդամենը մեկ կտոր կերավ, իսկ Ռուֆուսը մնացած սաղ սրտերի հարցրեը լուծեց Բացի դրանից, հայտնաբերվեց, որ որոշ կտորներ ընկուզով են (по словам очевидцев, որովհետև Մոնկին, Ներսեսին ու ինձ այդ «բոնուսային» կտորներից բաժին չընկավ): Այդ ընկուզով կտորներից հասավ մեկ Շուշանին, մեկ էլ Ռուֆուսին: Այնպես որ, Ռուֆուսը, սրտերն ու ընկույզները կերած, վրայից էլ կանաչ թեյ խմած, հաստատ մոտակա ժամանակներում պսակվելու է
    Հրաժեշտ տալով արքայանարնջի ծառերին և սոճիներին (հաստատ համոզված չեմ, որ սոճի էր, բայց փշատերև էր ու կոներ կային վրան)՝ գնացինք Պապիկ-Տատիկին նայելու: Ճանապարհին գովազդային վահանակներից մեկը մեզ հիշեցրեց, որ Արցախի պետական/պաշտոնական լեզուն հայերենն է: Ինտերնետ-ակումբի մուտքի «ՀԱՄԱՑԱՆՑ» գրառումը հաստատեց, որ պետական լեզվի հարցին մարդիկ լուրջ են մոտեցել: Պետք է նշեմ նաև, որ հանդիպող ռուսալեզու գրառումները առանց որևէ տառասխալի էին, ինչը հաճելի էր տեսնել. եթե նման երկարության ռուսալեզու գրառում հանդիպեր Երևանում, ապա տառասխալերի քանակը հինգից պակաս չէր լինի: «Արցախբանկի» բանկոմատը գործարքի մասին հաշվետվությունը տպեց ինչ-որ սուպեր որակի թղթի վրա:
    Ճանապարհին քայլում էինք չորացած տերևների միջով, ինչպես կասեր Ֆոտոնը՝ տերևախշշ առաջացնելով: Չափազանց հաճելի էր:
    Պապիկ-Տատիկի արձանը շատ դուր եկավ Ներսեսին, հատկապես այն պահը, որ Տատիկի բերանը, համաձայն ավանդույթի, կապված էր: Շուշանի վրա փորձարկեց այդ ավանդույթը, երևի հաջող երևաց աչքին , քանի որ հետագա նկարահանումների ժամանակ Շուշանից պահանջվում էր պահպանել համապատասխանությունը արձանի կանացի մասի հետ: Դե ինքն էլ, իհարկե, տեսաք, թե ինչ հաջող ձևով նմանակել էր արական մասին:
    Տաքսի նստեցինք և ուղևորվեցինք Շուշի: Նախորդ օրը Մոնկը խորհուրդ էր տվել սկզբում գնալ «Կանաչ ժամ» (ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի), ապա վերադառնալ Ղազանչեցոց: Տաքսու վարորդը, չնայած նրան, որ համոզված ինձ ասաց, որ գիտի «Կանաչ ժամի» տեղը, տարվ մեզ Ղազանչեցոցի մոտ: Ասացինք, որ այլ եկեղեցի էինք ուզում գնալ: Քանի որ ինքը տեղը չգիտեր, որոշեց հարցնել տեղացիների ամուսիններից: Ամուսինները ցույց տվեցին եկեղեցու տեղը, ապա կինը, քաշվելով, հարցրեց վարորդին.
    - Ստեփանակերտ ե՞ս քյինալյու:
    - Հա:
    Պաուզա: Կինը, ավելի քաշված.
    - Գազե՛լին ցինավը՞: (գազելի գնո՞վ)
    Վարորդն էլ ցրեց, թե դեռ տանեմ իրենց ժամ... Ասա, թե ի՞նչ դժվար էր քո համար այդ մարդկանց էլ հասցնեիր Ստեփանակերտ: Գազելի գինը, ինչքանով հասկացանք, տաս անգամ ավելի փոքր էր, քան տաքսունը:
    Հետո պետք է գնայինք Շուշանենց «պապենական» տունը: Հարցրինք մի պապիկի, թե ինչպես կարելի է գնալ կենտրոնական հրապարակ: Պապիկը մանրամասն բացատրեց: Հետո ասում ենք, թե մզկի՞թը որտեղ է:
    Մարդը բացատրեց մզկիթի տեղը, հետո ափսոսանքով նայեց մեզ ու ասաց.
    - Բայց մզկիթը հինչնե՞րիդ ա պե՞տք: Բացատրեցինք, որ մզկիթը մեզ պետք չի, պարզապես կողմնորոշվելու համար ենք հարցնում: Ծերունին ափսոսաց, որ զբաղված է, թե չէ ինքն էլ հենց կուղեկցեր մեզ: Շնորհակալություն հայտնեցինք ու գնացինք Շուշանենց տուն:
    Ոմանք իրենց չկորցրին և որոշեցին ստուգել՝ արդյո՞ք կոյուղին նորմալ է աշխատում Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Շուշանենց տանը: Համապատասխան կադրերը ֆիքսված են
    Շուշանենց տանը ահագին հետաքրքիր գրքեր կային տարբեր բնագավառներից՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից, փիլիսոփայությունից, պատմությունից... Երևում էր, որ հետաքրքրասեր մարդիկ են ապրել այդտեղ: Շուշանը որոշ գրքեր պետք է վերցներ այդտեղից, վերցրեց, ու մենք գնացինք ետ՝ դեպի Ղազանչեցոց:
    Անցնում ենք մզկիթի մոտով, մի մարդ ասում է՝ պրցյա՛ցեք: Պարզվեց, որ ինքը մզկիթի պահակն է: Նայեցինք «պետության կողմից պահպանվող» (ինչպես հուշում էր մուտքին փակցված գրությունը) մզկիթի ներսը, հետո բարձրացանք մինարետների վրա: Մարդամեկը կխտարավարի թեթևորեն մագլցեց աստիճաններով և կանգնեց մինարետի գագաթին, ծածկի տակ: Ծածկի մյուս՝ վնասված մասը, ինչպես նաև ավելի նեղ կանգնելու մասը ինձ բաժին ընկավ: Մինչդեռ այդ մարդամեկը ուրախ-ուրախ շուրջն էր նայում, այլ մինարետներ հայտնաբերում, զարմանում դրանց գեղեցկության վրա, ես պատից բռնված զգոշորեն մի երկու անգամ ներքև նայեցի... վախենալու էր: Ներսեսն ու Շուշանը անմահացրին մեզ իրենց լուսանկարչական ապարատի օգնությամբ:
    Հետաքրքրված անձանց տեղեկացնում եմ, որ «Ակբար» չենք երգել:
    Տեսարանը մինարետի գլխից, իհարկե, շան գեղեցիկ էր:
    Շարունակելով ճանապարհը՝ հասանք Ղազանչեցոց, որտեղ մեզ սպասում էր մեր լուսավոր Մոնկը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  9. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.11.2009), Claudia Mori (25.10.2011), cold skin (23.11.2009), Monk (23.11.2009), Safaryan (26.11.2009), unknown (26.11.2009), Yeghoyan (23.11.2009), Արիացի (23.11.2009), Արևածագ (06.10.2010), Արևհատիկ (26.10.2011), Լուսաբեր (23.11.2009), Հայկօ (23.11.2009), Ձայնալար (26.11.2009), Ներսես_AM (24.11.2009), Ռուֆուս (23.11.2009), Տատ (23.11.2009), Ֆոտոն (23.11.2009), Ֆրեյա (24.11.2009)

  10. #38
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Ժողովուրդ, մնացած նկարների մեջ Monk-ը կա, ու ինքը խնդրել էր, որ իր նկարները Ակումբում չդնենք

    Եթե Monk-ին համոզեք, որ թույլ տա նկարները դնել, կդնեմ
    I may be paranoid but no android!

  11. #39
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, մնացած նկարների մեջ Monk-ը կա, ու ինքը խնդրել էր, որ իր նկարները Ակումբում չդնենք

    Եթե Monk-ին համոզեք, որ թույլ տա նկարները դնել, կդնեմ
    Ես էդ նկարները տեսել եմ, շատ հեռվից ա:

  12. #40
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Ես էլ եմ օզու՜մ

  13. #41
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, մնացած նկարների մեջ Monk-ը կա, ու ինքը խնդրել էր, որ իր նկարները Ակումբում չդնենք

    Եթե Monk-ին համոզեք, որ թույլ տա նկարները դնել, կդնեմ
    Եթե ուզում ես, դիր
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ օզու՜մ
    Օզումս, երկաց եկ

  14. #42
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    1. Ղազանչեցոց եկեղեցին
    2. Մերոնք Monk պապիկի հետ
    3-5 Սա Շուշիի ձորն է, բայց անունը չեմ հիշում ոնց էր...
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (25.11.2009), Chuk (24.11.2009), Claudia Mori (25.10.2011), cold skin (25.11.2009), Monk (24.11.2009), Norton (24.11.2009), Safaryan (26.11.2009), Yeghoyan (26.11.2009), Արիացի (25.11.2009), Արմինե (24.11.2009), ԿԳԴ (25.11.2009), Հայկօ (25.11.2009), Ձայնալար (26.11.2009), Ներսես_AM (24.11.2009), Ֆոտոն (24.11.2009)

  16. #43
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Սրանք էլ ու վերջ

    Սպասենք Արսենի պատմության ավարտին
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (25.11.2009), Chuk (24.11.2009), Claudia Mori (25.10.2011), cold skin (25.11.2009), Monk (24.11.2009), Norton (24.11.2009), Yeghoyan (26.11.2009), Արիացի (25.11.2009), Արմինե (24.11.2009), ԿԳԴ (25.11.2009), Հայկօ (25.11.2009), Ձայնալար (26.11.2009), Ներսես_AM (24.11.2009), Ֆոտոն (24.11.2009)

  18. #44
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Ահավոր կարոտեցի խոխեքին

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.11.2009), Հայկօ (25.11.2009), Ներսես_AM (24.11.2009), Ռուֆուս (24.11.2009)

  20. #45
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Ես վերջապես իմացա, թե ինչից եմ մեռնելու:






    Նախանձի՛ց :
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.10.2011), Monk (26.11.2009), murmushka (25.10.2011), Արևածագ (06.10.2010), Լուսաբեր (27.11.2009), Ձայնալար (26.11.2009), Նարե (25.11.2009), Ռուֆուս (25.11.2009)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ tikmar, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 115
    Վերջինը: 25.07.2013, 17:16
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  4. Արցախ
    Հեղինակ՝ Ashot Jan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 09.05.2008, 23:24
  5. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •