User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

  1. #16
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Sun-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սա ուրիշ բան է
    Իրոք Տաթևը շատ գեղեցիկ է, իսկ չեք այցելել Խոր Վիրպը,այնտեղ էլ է հետաքրքիր և գեղեցիկ,
    Չէ, Խոր Վիրապը չեմ այցելել
    դե եթե գնացել եք Գանձասար,ապա Վանքն էլ եք երևի այցելել,հիմա այնտեղ էլ են շատ գեղեցիկ շինարարական աշխատանքներ կատարել,
    Տպավորիչ վանք էր՝ ամեն ինչով: Սկսած Տեր հորից, վերջացրած պատը մխրճված ազերական ռումբով: Եղանակն էլ իմ սիրած եղանակն էր՝ ամպամած և անձրև

    իսկ Տիգրանակերտի տպավորությունները ոնց են?
    Ճիշտն ասած, ինձ համար այնքան էլ տպավորիչ չէր: Բայց այցելող խմբի մեծ մասը հիացած էր:
    խորհուրդ կտամ այցելե նաև Օշական:
    Եթե առիթ լինի, անպայման: Եղել եմ առաջին թե երկրորդ դասարանում, եթե չեմ սխալվում:

    Ճանապարհորդիր, ճանապարհորդիր, ինչքան շատ բան էս տեսնում այնքան հետաքրքիր է կյանքը պատկերվում
    Հիմնականում, ճիշտ է, իհարկե

    Իսկ մասնագիտությամբ ով էս?
    Մասնագիտությունս՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. #17
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկրորդ ուղևորությունը դեպի Արցախ - 2 (14-15 նոյեմբերի, 2009)

    Երկնայինը պահանջեց մանրամասն զեկույց՝ Արցախ կատարած երկրորդ ուղևորության մասին: Քանի որ կարող է այլոց համար էլ հետաքրքիր լինել, տեղադրում եմ այս թեմայում:

    Մաս Ա. Երևան - Ստեփանավան ... ներեցեք, Ստեփանակերտ

    Երկու շաբաթ որոշում էիք, թե երբ և ինչ կազմով ենք մեկնելու Արցախ: Վերջապես որոշվեց օրն ու կազմը, բայց մեկնելուց մեկ օր առաջ պարզվեց, որ Եղվարդի կուսական անտառները Արշակի կացնի կարիքն ունեն և մենք զրկվեցինք վերջինիս ուղեկցությունից: Ափսոս, իհարկե:
    Շաբաթ օրը վաղ առավոտյան տաքսով գնում եմ ավտոկայան: Երիտասարդ վարորդը մի անհաջող երգ միացրեց, որպեսզի «զարթնեմ», չնայած տեսքս պետք է որ ճլորած չլիներ : Ավտոկայանում արդեն լիքը մարդ կար ժամը 7:30-ին: Ճամպրուկներն ու տարբեր չափերի արկղերը կապած «գազելի» տանիքին՝ Երևան-Ստեփանակերտ երթուղայինի ուղևորները սպասում էին, թե երբ կմեկնի երթուղայինը:
    Մի առ ժամանակ հետո հայտնվեցին Ռուֆուսը, տեր և տիկին Ներսեսն ու Շուշանը: Տերը շատ քնկոտ տեսք ուներ, տիկինը՝ ժպտերես-աշխույժ: Առաջին երթուղայինում տեղ չկար, նստեցինք երկրորդը: Մինչև այն կշարժվեր, որոշեցինք որևէ ըմպելիք գնել: Բոլորս բացի Ներսեսից դուրս եկանք երթուղայինից: Մինչ կգնեինք ըմպելիքը, մեր «կառքը» տեղը փոխեց, գնաց ուրիշ տեղ կանգնեց: Մենք էլ ջրերն առած եկանք, որ նստենք այդ երթուղայինը, վարորդն ասում է՝ սա չորրորդն է շարժվելու
    Լավ էր, Ներսեսը մնացել էր երթուղայինում, թե չէ չէինք գտնելու, թե մերը որն է: Շուշանը սկսեց որոնել յուր կեսին, գտավ, մենք էլ նստեցինք երթուղայինը ու շարժվեցինք:
    Ճանապարհին հետաքրքիր երկխոսություն ծավալվեց չորսիս միջև: Ռուֆուսից ու Ներսեսից տեղեկացանք, թե քանի տիպի հեծանիվ կա Երևան քաղաքում, քանի հեծանվորդ, դրանցից քանիսն են երբևէ թրջվել Երևան-Սևան ճանապարհին, ինչպես կարելի է վարդի փուշը հեծանվի անվի միջից հանել, և այլն:
    Ճանապարհին Ռուֆուսն ինձ «Դեպեշ-մըուդ» էր լսեցնում, ինչը, իհարկե, ավելի հետաքրքիր էր, քան Լյուբով Ուսպենսկայայի խռպոտ սիրատառապանքը, որը դիմացի նստարաններին նստած ուղևորներից մեկը հրամցնում էր մյուսին և համայն ուղևոր հասարակությանը իր բջջային հեռախոսի միջոցով: Բայց դե, ասենք, Բեթհովեն չէր, էլի, պարզ է:
    Ճանապարհն այնքան էլ գունեղ չէր. ծառերի տերևները հիմնականում թափվել էին, դաշտերը՝ մերկացել, ձմռան նախաշեմին էինք:
    Կանգ առանք Վայքում: Ցանկացողներին առաջարկվեց այցելել զուգարան, որը, ինչպես պարզվեց բարեգործական նկատառումներով չէր կառուցված այդտեղ. վրան գրված էր платная: Հիսուն դրամ: Ամենանկատ Ռուֆուսին զարմացրեց զուգարանի ճարտարապետի յուրօրինակ մտահաղացումը․ մեկ հոգանոց զուգարանում տեղադրված էր մեկ կոնքաման (унитаз), կողքին՝ մեկ գետնափոր անցք (դրա անունը չգիտեմ)՝ երկուսն էլ միևնույն նպատակին էին ծառայում:
    Վայքից շարժվում ենք դեպի Գորիս: Գեղեցիկ քաղաք է կարմրատանիք Գորիսը, Ռուֆուսին էլ դուր եկավ: Ռուֆուսն, իհարկե, չմոռացավ քթիմազություն անել և Օստապ Բենդերի հանրահայտ «ո՛չ, սա Ռիո-դե-Ժանեյրոն չէ» արտահայտության իր տարբերակին՝ «Դիլիջանի բնությունն ավելի լավն էր», մի քանի անգամ ծանոթացրեց ինձ:
    Հաղանք Տեղ: Այն Տեղը, որտեղից անտեղի տեղը տեղացիներ են դուրս գալիս և բարձր տեղեր գրավում:
    Ուսպենսկայայի երկրպագուն իրեն վատ զգաց՝ ոչ այնքան երթուղայինում առկա ծխից և հիսուն մետրը մեկ հանդիպող «պավառոտներից», ինչքան Ռուֆուսի բամբ ձայնից Մի քսան րոպե խեղճը ուշքի էր գալիս, ընկերն էլ շալվարը պատռեց՝ փորձելով օգնություն ցուցաբերել: Որպես սփոփանք պարոնայք ավելի «զլեցին» իրենց հեռախոսը՝ ունկնդիրներին մղելով խորհրդածությունների՝ մելամաղձոտ երգերի ներքո:
    Ռուֆուսը ուղևորության ընթացքում ահագին սովորեց արցախյան բարբառից: Մասնավորապես, երթուղայինի ոչ սակավաթիվ կանգառներից մեկի ժամանակ մի կին բողոքեց, որ մեքենան դանդաղաշարժ է: Եթե չեք իմանում, թե ինչպես է դա հնչում արցախյան բարբառով, հարցրեք Ռուֆուսին:
    Քանի որ ուղևորությունը երկար տևեց, մոտ յոթ ժամ (նախատեսված հնգի փոխարեն), ուղևորները ժամանակ առ ժամանակ քնում էին: Հատկապես նրանք, ովքեր մասնակցել էին Երևան-Սևան հեծանվարշավին (երևի, այդ հեծանվարշավից հետո քունները չէին առել ):
    Հասնում ենք Շուշիի մերձակայքը: Արդեն անցել ենք, մեկ էլ Ռուֆուսը վեր թռավ, թե.
    - Էս ո՞րտեղ ենք:
    - Շուշին անցանք,- ասում եմ:
    - Բա մի հատ վեր կացնեիք, տեսնեի,- բողոքում է Ռուֆուսը: - Ես էլ գիտեմ՝ հասնում ենք Ստեփանավան:

    Վերջապես հասանք Ստեփանա... կերտի ավտոկայան: Տաքսու վարորդներից մեկը մեզ տարավ ընկերոջ մոտ, որպեսզի հա մեզ տեղ հասցնի մեր կացարանը: Ու ներկայացրեց.
    - Տուրիստնե՛ր են: Վա՛ղը տա՛նում ես Գանձա՛սար, մին լյավ ման ածում, պի՛րյում:
    Հասանք մեր կացարանը. բավականին մաքուր, նորմալ կացարան, որի տերը չկար: Մեզ տեղավորեցին, թեյ խմեցինք և սկսեցինք որսալ... Մոնկին:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.11.2009), Claudia Mori (25.10.2011), cold skin (19.11.2009), helium (18.11.2009), Jarre (28.11.2009), Monk (18.11.2009), Safaryan (26.11.2009), Sona_Yar (19.11.2009), Surveyr (19.11.2009), Yeghoyan (19.11.2009), Արիացի (19.11.2009), Արմինե (24.11.2009), Արշակ (19.11.2009), Արևածագ (06.10.2010), Արևհատիկ (25.10.2011), Երկնային (20.11.2009), Լուսաբեր (18.11.2009), Հայկօ (23.11.2009), Ձայնալար (24.11.2009), Ուլուանա (18.11.2009), Ռուֆուս (19.11.2009), Տատ (18.11.2009), Քամի (19.11.2009), Ֆոտոն (18.11.2009)

  4. #18
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Արս, դու լա՞վ ես ընտրել մասնագիտությունդ: Արի դու գրող դարձի (օրինակ սցենարների):
    : Ծիծաղից մեռա ու լրիվ տեսա պատկերները՝ քնի մեջ հեծանիվ տեսնող Ռուֆուսին:
    Տեղը լավն էր:
    Հուսով եմ նկարներ կլինեն: Բայց էն հիներից մի բան աչքիս ընկավ: Հոկտեմբեր ամսին այդպիսի կանաչ մարգ (եկեղեցու կողքը) ես տեսել եմ միայն ...Շվեյցարիայում: Ճիշտ են ուրեմն համեմատում:

    Ждем-с

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (19.11.2009), Երկնային (20.11.2009), Ռուֆուս (19.11.2009)

  6. #19
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Արսենիոս, բոյդ թաղեմ (արտահայտության հեղինակն օողորմածիկ տատս է) Դու քո վերսիան կգրես, հետո էլ ես կներկայացնեմ, թե ձեզ ոնց էր փորձում որսալ Մոնկը
    Հ.Գ. Շատ խայտառակ չանես ծերուկ Մոնկին

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (18.11.2009), Երկնային (20.11.2009), Հայկօ (23.11.2009), Ռուֆուս (19.11.2009)

  8. #20
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Վայ, Արս, գեդինը մդնիս (էս էլ իմ օղորմածիկ մամիս սիրած արտահայտությունն է ), ինչ հավես ես գրում: Մեկ ասի լրացումներ անեմ գրածներիդ, էն էլ միտքս փոխեցի: Ավելի լավ է նկարները գցեմ, ժողովուրդը նայի

    Սկսեմ մի քանի նկարից, դու ասքդ շարունակիր, դրանց համապատասխան նկարներն էլ կդնեմ:

    1. Հասանք կացարան, Ներսեսը սկսեց քարտեզը ուսումնասիրել
    2. Մի հապաղի՜ր, քյաբաբի՜ր
    3. Կրծքերով երթևեկության նշան հլը ոչ մի տեղ չէի տեսել:
    Հ.Գ. Հեծանիվ եմ ուզում
    4. Գնում ենք Պապին ու Տատին տեսնելու
    5. Տեսանք
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.11.2009), ars83 (19.11.2009), CactuSoul (19.11.2009), Chuk (19.11.2009), Claudia Mori (25.10.2011), cold skin (19.11.2009), Jarre (28.11.2009), Kita (19.11.2009), Monk (20.11.2009), Safaryan (26.11.2009), Yeghoyan (19.11.2009), Արիացի (19.11.2009), Արմինե (24.11.2009), Արևածագ (06.10.2010), Արևհատիկ (25.10.2011), Երկնային (20.11.2009), Լուսաբեր (19.11.2009), Հայկօ (23.11.2009), Շինարար (19.11.2009), Ուլուանա (19.11.2009), Տատ (19.11.2009), Քամի (19.11.2009)

  10. #21
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    1. Պապի ու Տատի նկարներից ոգևորված՝ Ներսեսն ու Շուշանը որոշեցին նույն ձևով նկարվել
    2. Քիչ մը մանկամիտ ենք
    3. Քիչըմ շատ
    4. Քիչըմ էլ շատ
    5. Լավ էլ մանկամիտ ենք
    (Մարդիկ տանջվել, տերևները հավաքել էին ճամփեզրին, էն էլ մենք լրիվ ափր ցփր արեցինք )
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.11.2009), ars83 (19.11.2009), CactuSoul (19.11.2009), Chuk (19.11.2009), Claudia Mori (25.10.2011), Jarre (28.11.2009), Kita (19.11.2009), Monk (20.11.2009), Safaryan (26.11.2009), Արիացի (19.11.2009), Արմինե (24.11.2009), Արևհատիկ (25.10.2011), Երկնային (20.11.2009), Լուսաբեր (19.11.2009), Հայկօ (23.11.2009), Շինարար (19.11.2009), Ուլուանա (19.11.2009), Քամի (19.11.2009), Ֆոտոն (19.11.2009)

  12. #22
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    տատ ու պապի ժամանակակից տարբերակը սպանեց՝ կոպիա:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (19.11.2009), CactuSoul (19.11.2009), Երկնային (20.11.2009), Ռուֆուս (19.11.2009)

  14. #23
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Շատ լավն էր նառոդ տրեբուետ պռոդոլժենիյա
    Արս, բայց Տատը ճիշտ ա ասում` դու պիտի գրող դառնայիր:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (19.11.2009)

  16. #24
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Շատ խայտառակ չանես ծերուկ Մոնկին
    Արխային, Շեֆ ջան

    Մեջբերում Տատ-ի խոսքերից
    Բայց էն հիներից մի բան աչքիս ընկավ: Հոկտեմբեր ամսին այդպիսի կանաչ մարգ (եկեղեցու կողքը) ես տեսել եմ միայն ...Շվեյցարիայում: Ճիշտ են ուրեմն համեմատում:
    Դե հիմա, Շվեյցարիան էլ ա լեռնոտ երկիր... Դե լավ, ես չեմ առարկում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #25
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկրորդ ուղևորությունը դեպի Արցախ - 2 (14-15 նոյեմբերի, 2009)

    Մաս Բ. Մունք ու Մոնկը Ստեփանակերտում

    Ինչպես Ռուֆուսի տեղադրած նկարներից տեսաք, Ներսեսը ուշադիր զննում էր Արցախի քարտեզը. երևի հեծանվարշավի պլաններ էր մշակում: Կամ էլ իր ներկառուցված (հիշողության մեջ) GPS-ի մեջ էր պատճենում այդ քարտեզը: Պետք է նշել, որ Ներսեսը լավ կողմնորոշում ունի. եթե որևէ տեղում կորես ու կողքիդ լինի, հաստատ ետ ճանապարհը կգտնես:
    Մոնկը զորամասից գալիս էր Ստեփանակերտ: Մինչ այդ մենք պարզում էինք, թե ինչպես է կոչվում այն փողոցը, որտեղ գտնվում էր մեր կացարանը: Երկու տարբերակ հայտնաբերեցինք. Կամոյի փողոց կամ Կարոյի փողոց: Տան վրա էլ գրված էր 10: Մոնկին ասացի, որ Կամոյի 10 հասցեով գտնվող տան դիմաց իրեն ենք սպասում (հեսա էս զմայլիկի իմաստը կպարզվի):
    Մինչ սպասում էինք Մոնկին, հարևան տան դարպասից երեխաներ դուրս եկան ու սկսեցին նայել մեզ ու քննարկել: Մեկը նույնիսկ հարցրեց. «Հաու դու յու դու»: Արտասահմանցու տպավորությունը, ամենայն հավանականությամբ առաջացել էր Ռուֆուսի պատճառով: Ռուֆուսն ու Ներսեսը, բացի հեծանիվներից, պարզվեց, որ շատ են սիրում ձուկ բռնել բջջային հեռախոսի մեջ: Ինչ-որ ձկնառատ խաղ էին խաղում, որի ընթացքում Ներսեսի ձեռքբերումները (ավելի ճիշտ՝ ձուկբռնումները) ուղեկցվում էին Ռուֆուսի հիացական «վա՜ու»-ով: Դե պարզ է, որ երեխաներն էլ մեզ արտասահմանցի ձկնորսների տեղ կդնեին:
    Ժամանակն անցնում էր, իսկ Մոնկը չկար: Հերթական հեռախոսազանգից հետո պարզվեց, որ նա մեզ սպասում է Կամոյի փողոցի վրա, 10 շենքի մոտակայքում: Պարզվեց նոև, որ մենք էլ ենք իրեն սպասում նույն փողոցի նույն շենքի մոտտակայքում, բայց իրար չենք տեսնում : Որոշեցինք քայլել մինչև այդ փողոցի վերջը, ու այդտեղ պարզվեց... որ մեր Կամոյի փողոցն իրարանում Կամոյի նրբանցքն է: Իսկ Կամոյի փողոցը գտնվում էր իր նրբանցքից բավական հեռու: Որոշեցինք գնալ դեպի հրապարակ, որի ճանապարհին մի կամուրջ կար: Այդտեղ էլ պիտի հանդիպեինք:
    Կամրջի տակ եղած պատերից մեկի վրա եղած գրառումից տեղեկացանք, թե ինչ կոնֆետ են նրանք նախընտրում սոված ժամանակ: Պարզվեց, որ այդ կոնֆետի անունը «քյաբաբ» է (տե՛ս սույն թեմայի թիվ 20 գրառման երկրորդ կցորդը):
    Կամրջի վրա ծաղկամաններ էին ամրացված: Ռուֆուսն իսկույն սկսեց իր ուսումնասիրությունները, կիրառեց իր հարուստ գիտելիքները դասական մեխանիկայից, մասնավորապես՝ Նյուտոնի երկրորդ օրենքն արագացումով շարժման վերաբերյալ, համադրեց ստացված արդյունքները գրավիտացիոն դաշտի տեսության վերջին ձեռքբերումների հետ և եկավ այն եզրակացության, որ այդ ծաղկամանները խիստ վտանգավոր են քյաբաբող անձանց առողջության համար, երբ վերջիններս անցնեն կամրջի տակով, քանի որ կարող են g=9.8մ/վ^2 արագացմամբ ընկնել նրանց գլխին՝ խափանելով քյաբաբի մարսման պրոցեսը: Անհանգստացած Ռուֆուսի հայտնագործությունից՝ մենք արագորեն բարձրացանք աստիճաններով և կանգնելով կամրջի վրա, սկսեցինք սպասել Մոնկին:
    Մոնկն իրեն երկար սպասել չտվեց: Համակրելի ժպիտը դեմքին երկարահասակ երիտասարդը մոտեցավ մեզ և ջերմորեն ողջունեց: Այստեղ պիտի մի բան նշեմ: Ես տանել չեմ կարողանում, երբ տղամարդը թույլ է սեղմում ձեռքը բարևելիս: Մոնկից հետ հանդիպումից ստացած առաջին խիստ դրական տպավորություններից մեկը այն էր, որ նա ուժեղ և տղմարդավարի է սեղմում դիմացինի ձեռքը, երբ բարևում է
    Քանի որ արդեն երեկո էր, որոշեցինք հաջորդ օրը գնալ Շուշի, իսկ այդ օրը շրջել Ստեփանակերտում: Իրար հետ րախ-ուրախ զրուցելով գնում էինք Պապիկ-Տատիկին տեսնելու, սակայն պարզվեց, որ ճանապարհի վերջին հատվածը լուսավորված չէ և դժվար կլինի լուսանկարելը, ուստի որոշեցինք Ստեփանակերտի ռեստորաններից մեկում ընթրել: Մոնկը որոշեց պարզել, թե որտեղ կա լավ ռեստորան և զանգահարեց Հովհաննեսին: Հետաքրքրվելով, թե ո՞րտեղ են տեղի ունեցել վիրաբուժական գործողությունները, որոնց արդյունքում վերջինս լույս աշխարհ է եկել (խոսքը գնում է պորտալարի կտրման մասին), և համոզվելով, որ դրանք կատարվել են Ստեփանակերտում, Մոնկը հետաքրքրվեց ռեստորանի մասին: Հովհաննեսը մեզ ուղարկեց իր ադաշի՝ Հովհաննես Թումանյանի փողոցի վրա գտնվող մի ռեստորան: Տեղ հասնելով՝ պարզեցինք, որ այն զբաղված է բանկետի մասնակիցներով: Մոնկի հյուրընկալ ջանքերը այնուամենայնիվ որևէ տեղ գտնելու մեզ համար հանդիպեցին ռեստորանի աշխատակցուհու համառ դիմադրությանը: Քայլեցինք դեպի կենտրոնական հրապարակ:
    Ճանապարհին Ռուֆուսը ճանապարհային նշան հանդիպեց, որի վրա երկու սինուսոիդ էին պատկերված, և ի արտահայտումն մաթեմատիկայի նկատմամբ ունեցած կրքոտ սիրո՝ ձեռքերը մեկնեց դեպի սինուսոիդները՝ խնդրելով լուսանկարել իրեն (տե՛ս սույն թեմայի թիվ 20 գրառման երրորդ կցորդը):
    Տեսանք Ազգային ժողովի շենքը, որի գմբեթը Ռուֆուսին ու ինձ դուր չեկավ, կառավարական շենքը: Մի սրճարան գտանք, որում պիցցա էին մատուցում: Մատուցողուհիները մեզ դիմավորեցին ավանդական պարերով: Ավելի ճիշտ, նրանցից մեկն իր համար պարում էր, երբ մենք մոտեցանք ապակե դռանը, և ամաչեց՝ մեզ տեսնելով, գնաց նստեց աթոռին (իզուր, իհարկե): Պատվիրեցինք պիցցաներ: Չգիտեմ՝ Շուշանի բուսական պիցցան ինչ համ ուներ (չեմ փորձել), բայց մերը բավական յուրահատուկ էր. միսը, ակնհայտորեն, գառան էր, իսկ պանիրը, երևի, ոչխարի: Մոնկը և Ռուֆուսը, իրենց սլացիկ կառուցվածքների մասին մտահոգություն չունենալով՝ կերան պիցցայի իրենց մասը: Ես ձեռնպահ մնացի իմ մասի կեսը ուտելուց․ առանց այդ էլ, որ մեքենան որ նստում էինք, ինձ, որպես առավելագույն լայնքն ունեցողի, առաջն էին նստեցնում, որ իրենք տեղավորվեն ետևում:
    Շատ հաճելի ժամանակ անցկացրինք․ տարբեր բաների մասին զրուցեցինք: Ես նույնիսկ հասցրի Մոնկին մի աստվածաբանական հարց տալ, որը վաղուց էր մոտս առաջացել:
    Մի քանի ժամից դուրս եկանք սրճարանից, պտտվեցինք հրապարակում և սկսեցինք քայլել դեպի մեր կացարանը:
    Ճանապարհին Մոնկը որոշեց մատնանշել Ստեփանակերտի փողոցների մաքրությունը: Թարսի պես այդ պահին, որտեղից որտեղ, մի ցելոֆանե տոպրակ եկավ, ընկավ մեյդան: Անձամբ ես այդ տոպրակը չէի նկատել , բայց Մոնկի բնածին ուղղախոսությունը նրան ստիպեց մատնանշել նաև այդ տոպրակը, և «փողոցներն այստեղ շատ մաքուր են» նախադասությունն ունեցավ «բացի էս ցելոֆանից» հավելումը:
    Իսկ փողոցներն, իսկապես, մաքուր էին, լուսավորված: Մեքենաները ճանապարհը զիջում էին հետիոտներին այն տեղերում, որտեղ լուսակիր չկար: Իսկ հետիոտները վստահաբար ճեմում էին, մի բան, ինչը Երևանում չես հանդիպի. այստեղ բոլորը գլխապատառ վազում են, նույնիսկ եթե մեքենան արդեն կանգնել է:
    Հասանք մեր կացարանը, բոլորով թեյեցինք, հետո Մոնկը գնաց իր կացարանը: Պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել Շուշիում:
    Դեռ քնելու ժամը չէր, որոշեցինք թղթախաղ խաղալ: Գնացինք Ռուֆուսի հետ թղթաքարտեր գնելու:
    Մտել ենք մի խանութ, Ռուֆուսն ասում է.
    - Քարտ ունե՞ք:
    Վաճառողուհին էլ, թե.
    - Բա ո՞նց, ունե՛նք: Քա՞նի դրամա՛նոց:
    Ռուֆուսս էլ տարավ բերեց, թե.
    - Հիսուներկու հատանոց ունե՞ք:
    Կինը զարմանքից ու առատ առևտրի ակնկալիքից աչքերը կլորցրեց: Բայց համենայն դեպս որոշեց ճշտել, նախքան 52 հատ քարտ տալը.
    - Լիցքավո՛րման քարտ չե՞ք ոզում:
    Ինչպիսին էր նրա հիասթափությունը, երբ Ռուֆուսն ասաց «չէ, խաղալու»:
    - Ախ կա՜րտ,- ձգելով ասաց կինը:
    Հիսուներկու հատանոց չկար, բավարարվեցինք երեսունվեցով:
    Որոշեցինք «չեխական դուռակ» խաղալ: Արդյունքում ո՞վ պարտվեց: Իհարկե, Ռուֆուսը: Որոշեց նույնիսկ վերահաշվարկ կատարի: Բարդագույն թվաբանական գործողությունները խաղացողների գրաված տեղերի փոփոխություն չբերեցին, սակայն: Դե ինչ անես, հիմա այդպիսի ճշգրիտ գիտություն է մաթեմատիկան...
    Լույսերը մարելով մտանք անկողինների մեջ և ինքներս մարեցինք:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.11.2009), Claudia Mori (25.10.2011), cold skin (19.11.2009), helium (20.11.2009), Kita (19.11.2009), Monk (20.11.2009), Safaryan (26.11.2009), Yeghoyan (19.11.2009), Արիացի (19.11.2009), Արմինե (24.11.2009), Արևածագ (06.10.2010), Արևհատիկ (25.10.2011), Երկնային (20.11.2009), Լուսաբեր (19.11.2009), Հայկօ (23.11.2009), Ռուֆուս (19.11.2009), Տատ (19.11.2009), Ֆոտոն (23.11.2009)

  19. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երկրորդ ուղևորությունը դեպի Արցախ - 2 (14-15 նոյեմբերի, 2009)

    Արսեն, ես չկաաա՜մ, հլը հռհռում եմ Ստիպված եմ մի քանի բան քոմենթել.

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսպենսկայայի երկրպագուն իրեն վատ զգաց՝ ոչ այնքան երթուղայինում առկա ծխից և հիսուն մետրը մեկ հանդիպող «պավառոտներից», ինչքան Ռուֆուսի բամբ ձայնից
    Ես էդ մարդու նկատողությունից էնքան վատ զգացի, որ արդեն ամաչում էի խոսել... Մինչև Ստեփանակերտ համարյա թե չխոսեցի

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտել ենք մի խանութ, Ռուֆուսն ասում է.
    - Քարտ ունե՞ք:
    Վաճառողուհին էլ, թե.
    - Բա ո՞նց, ունե՛նք: Քա՞նի դրամա՛նոց:
    Ռուֆուսս էլ տարավ բերեց, թե.
    - Հիսուներկու հատանոց ունե՞ք:
    Կինը զարմանքից ու առատ առևտրի ակնկալիքից աչքերը կլորցրեց: Բայց համենայն դեպս որոշեց ճշտել, նախքան 52 հատ քարտ տալը.
    - Լիցքավո՛րման քարտ չե՞ք ոզում:
    Ինչպիսին էր նրա հիասթափությունը, երբ Ռուֆուսն ասաց «չէ, խաղալու»:
    Ես էդ պահը չէի հասկացել, ինչ էր կատարվում, ինձ թվաց հարցնում էր "Քանի հատանոց եք ուզում", հետո էլ մանթո էի, երբ հարցրեց լիցքավորման քարտ եք ուզում

    Համ էլ ասեմ, որ երեք ծրագրավորողները տեսան, որ ես մաթեմից ուժեղ չեմ, ինձ հարիֆացրին ու դրա համար էլ ես չեխական դուռակը պարտվեցի

    Դե լավ, Արսեն ջան, շարունակիր պատմությունը, որ դրանց համապատասխան նկարներն էլ դնեմ
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (19.11.2009), Jarre (28.11.2009), Monk (20.11.2009), Երկնային (20.11.2009), Տատ (19.11.2009)

  21. #27
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Արս՞: Գործդ արա, սպասում ենք չէ՞

  22. #28
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս՞: Գործդ արա, սպասում ենք չէ՞
    Տատ ջան, էսօր Գաուսի հերթն ա Բոլորը միանգամից չեմ հասցնի:
    Կանեմ
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  23. #29
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Ես մենակ Գաուֆին եմ ճանաչում, Վիլհելմ:
    ԼավԾ մեր համբերությունը ծով ա:

  24. #30
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մի քանի նկար էլ գցեմ....

    1. Շուշիի Կանաչ Ժամը
    2. Քննարկում ենք, թե Ուլուբաբյանների "պապենական" (մթոմ էլի) տունը ոնց ենք գտնելու Շուշիում
    3. Ինչ-որ ավերակ շենք էր...
    4. Շուշիի երեք մզկիթներից մեկը:
    5. Արսենն ու ես ենք, մինարեթի գագաթին
    I may be paranoid but no android!

  25. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.11.2009), Claudia Mori (25.10.2011), cold skin (23.11.2009), davidus (23.11.2009), Monk (22.11.2009), Yeghoyan (22.11.2009), Արիացի (22.11.2009), Արմինե (24.11.2009), Արևածագ (06.10.2010), Հայկօ (22.11.2009), Տատ (22.11.2009), Ֆոտոն (23.11.2009)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ tikmar, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 115
    Վերջինը: 25.07.2013, 17:16
  2. Վերտուալ ճանապարհորդություն
    Հեղինակ՝ հովարս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.04.2012, 15:25
  3. Արցախ - այլ չճանաչված հանրապետություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.09.2008, 11:06
  4. Արցախ
    Հեղինակ՝ Ashot Jan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 09.05.2008, 23:24
  5. Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ
    Հեղինակ՝ Kashatagh, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.10.2007, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •