Երեկ է աչքովս ընկել այս թեման, մի օր է արդեն ծանրութեթև եմ անում ու՞մ տանեմ, ու՞մ չտանեմ:
Tig -առաջին ու համար մեկ ընկերս ակումբում: Նրա վրա կարելի է հույս դնել ու համոզված լինել, որ հուսախաբ չի անի: Ֆիզիկապես էլ պինդ է երևում, ոնց հասկացա անմարդաբնակ կղզի գնում ենք գոյատևելու ու կղզուց կենդանի դուրս պրծնելու համար: Tig -ն իմ կարծիքով համ բամբուկի ձողերից պատսպարան կսարքի, համ ձուկ կբռնի, համ էլ իր լավատեսությամբ մնացածներիս «դուխ կտա»:
Երվանդ- գրեթե նույն բառերը կարող եմ գրել Երվանդի մասին: Արտաքինից դատելով՝ ֆիզիկապես ուժեղ է, իսկ որ անմարդաբնակ կղզի ենք ընկնելու ֆիզիկական առողջությունը շատ պետք կգա: «Մինչև հաստը բարակի, բարակը հոգին կտա»՝ մոտավորապես այդ տրամադրությամբ եմ առաջնորդվում:
Rhayader- ին էլ պիտի տանել: Իհարկե, նրա հետ էլ հույս եմ կապում, որ հանկարծ կարող է իր ունեցած հանրագիտարանային գիտելիքներով աստղերի միջոցով, կամ էդ կղզու սեպագիր արձանագրությունները կարդալ- թարգմանելով, ելքի մի ճամփա գտնի: Մի քանի լեզվով ափի ավազներին փրկության կոչեր գրի: Կամ էլ եթե հարևան կղզու մարդակերները գան, նրանց հետ բանակցություններ վարի: Բայց Rhayader ի հաշվով որոշումս այնքան էլ հաստատ չի: Կարող է գտած արձանագրությունները կարդա, բայց մեզ լրիվ սխալ բաներ բացատրի, կամ էլ փրկության կոչերի փոխարեն հայհոյանք գրի ծովի ափին, որ կղզի մոտով լողացող նավերը մի երկու մղոն միանգամից հեռու լողան ու կղզուն չմոտենանան

:Rhayader ի մասին էլի կմտածեմ, բայց Tig ու Երվանդ, պատրաստվե'ք:

Էջանիշներ