Էսօր ինքս ինձ համար նորովի բացահայտեցի Ալֆային:
Երևի ավելի շատ իմ անուշադրության պատճառն էր, քան նրա վերջին ժամանակների թեթև ակտիվությունը, որ քիչ էի հանդիպում իր գրառումներին:
Միառժամանակ առաջ էլ մի փոքրիկ տհաճ միջադեպ էր եղել իր օրագրային գրառման շուրջ ծավալված քննարկումների ընթացքում, երբ ես անզգուշորեն մեջ էի բերել վաղուցվա իր բացած ինչ-որ թեմա՝ դրանով իրեն հավանաբար մի քիչ վշտացնելով:
Չնայած հենց էն ժամանակ էլ խոստովանեցի, որ հաջող կատակ չէր, բայց հուսով եմ դա իր մոտ նստվածք չի թողել:
Մի քանի օր առաջ էլ շատ էի տպավորվել դասական երաժշտությունը նրա զգալու ու ընկալելու ունակությամբ:
Շատ նուրբ ու գեղեցիկ էր ինքը դա նկարագրել՝ խոսքը համեմելով քաղցր ու սուր հումորով:
Շատ կուզենայի, որ նա մի օր իր կյանքում ապրեր միայն իր համար հանդես եկող նվագախմբի հաճույքը:
Դե իսկ այսօրվա քննարկումից էլ, որից սկսվեց խոսքը, հասկացա, որ նա շատ բանիմաց ու կիրթ մարդ է, ով լավ գիտե, թե ինչի մասին է խոսում, ինչ է ուզում ու թե ինչ է պետք դրան հասնելու համար:
Հարգանքներս:
Էջանիշներ