Զրուցարանի բարլուսը լավ ա:
Աշխարհագրության թեմաներից կարելի ա օգտակար բան քաղել՝ կարդում եմ:
Ժամանցային թեմաներում գրածները չեմ կարդում՝ հիմնականում հետաքրքիր չեն:
Մյուս թեմաներում գրածների հետ հիմնականում համաձայն չեմ![]()
Զրուցարանի բարլուսը լավ ա:
Աշխարհագրության թեմաներից կարելի ա օգտակար բան քաղել՝ կարդում եմ:
Ժամանցային թեմաներում գրածները չեմ կարդում՝ հիմնականում հետաքրքիր չեն:
Մյուս թեմաներում գրածների հետ հիմնականում համաձայն չեմ![]()
yerevanci (12.11.2010)
Ձայնալարի բոլոր /լավ, համարյա բոլոր/ գրառումները կարդում եմ այ էս`
դեմքի արտահայտությամբ...
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Ձայնալար (13.11.2010)
Էլիզեեե՜եԷլիզեի գրառումները հենց սկզբից էլ հետաքրիր են եղել ինձ համար,որովհետև ինքը տարբեր է հենց ինքն իր գրելու ձևով.չնայած շաատ շուտվանից չեմ կարդացել իր գրառումները,բայց միշտ էլ խելացի մտքեր է արտահայտում իր գրառումներում.....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Մեմեի գրառումներին անկախ ինձանից հետևում եմ ու ժպտում, շատ թեթև ու միևնույն ժամանակ լուրջ, յուրօրինակ, հատկապես ակտիվ է ժամանցային թեմաներում, իր գրառումներում ձգտումա գոհացնել իր զրուցակցին, որը մարդկային դրական հատկանիշ եմ համարում, դեռ չեմ տեսել, որ խառնվի թեմաներում տեղի ունեցող «վեճերին», իր հանգստությամբ նույնիսկ ներվայնացնումա որոշ ակումբցիների![]()
Meme (12.11.2010)
բարլուսախառը Երևանցի ջան ուզում եմ ասել,որ շատ մի նեղվի աշխարհագրության բաժնի ոչ շատ կարդացողներիցմարդիկ տարբեր նախասիրություններ են ունենում:
Ես սկզբից քո տեղադրած նկարներն էի սիրում, հիմա ինչ-որ քչացել են հայրենի բնության պատկերները
անկեղծ շատ այլ թեմաներում մասնակցություն չեմ նկատել: Մենակ զգացել եմ, որ ունես խիստ քո համար ընդունված կարծիք էս կամ էն երևույթի մասին, որ թվում է քեզ վերահամոզելը դժվար է կամ ավելի ճիշտ կլինի չսկսել![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Երբ տեսնում եմ, որ որևէ թեմայում վերջին գրառումը einnA-ն է արել, անպայման բացում, նայում եմՇատ սիրում եմ նրա օրագիրը, չնայած վերջերս առաջվա նման տպավորիչ գրառումներ չի անում: Ամեն դեպքում, մի գրառում էնքան է տպավորվել մեջս, որ հենց einnA են ասում, էդ գրառումն եմ պատկերացնում: Իսկ օրագրից դուրս սիրում եմ նրա գրածների թեթևությունը, համովությունը: Ճիշտ է՝ Ակումբում շատ թեմաներ չեմ կարդում, բայց նրանք, որոնց հետևում եմ, լի են einnA-ով, ու դա յուրահատուկ համ ու հոտ է տալիս:
![]()
StrangeLittleGirl-ի գրառումներն ինձ մոտ ասոցացվում են մեր ժամանակներում դեռևս խելքը գլխին մնացած, հետաքրքրասեր ու խելացի մարդու գրառումների հետ: Ինչ-որ կերպար չի ձգտում ստեղծի ֆորումում: Կա ընենց, ոնց կա ու մի խոսքով, նորմալ մարդ ա, ինչն էս վերջերս աննորմալ երևույթ ա:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
StrangeLittleGirl (13.11.2010), VisTolog (13.11.2010)
Վելվետը...Չէ է...Վելվետս...
Այ սենց լավա....Վելվետին առաջին օրից էլ շատ էի հավանում. իր գրառումները, ստորագրությունները, ավատարները....Իրա նման կայֆարիկ դեմք մեկ էլ ինքն ա:
Իրա գրառումների մեջ միշտ կա «կրակ», որ ստիպում ա, որ դու իրան միշտ կարդաս: Երբեք չի ամաչում արտահայտվելուց, թեկուզ բոլորը իր դեմ լինեն ու չհասկանան: Ու միշտ շատ անկեղծ ա գրում, գրում ա էն, ինչ մտածում ա տվյալ պահին:
![]()
Yevuk -դե քանի որ ինքը իմ ամենառաջին ընկերնա եղել Ակումբում,ես միշտ հետաքրքրությամբ ու հաճույքով եմ կարդացել իր գրառումները,որովհետև սկզբում միակ ծանոթ մարդն էր էստեղ,միշտ բարի ու իրա նման համով գրառումներա արել,ու մի տեսակ միշտ եթե ջղայնացածելա լինում,էդ բարության մի նշույլը գրառումների մեջ մեկա պարունակումա........Միշտ սիրում եմ ու կսիրեմ բարի մարդկանց՝ իրենց անշահախնդիր ու հետաքրիր մտքերով հանդերձ.......Միշտ մնա էդպիսին![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Yevuk (14.11.2010)
Կարճ, կոնկրետ:
Իմ վերևի մարդու գրառումները դարձել են ընդհանրապես անհետաքրքիր ու ներվայնացնող (սրանից վիրավորվել պետք չի, այլ մտածել ա պետք):
Moonwalker (13.11.2010), Rhayader (13.11.2010), Ungrateful (13.11.2010), VisTolog (13.11.2010)
Հարդի գրառումներում միշտ հասարակություն ու մի տեսակ անտարբերություն եմ տեսնում: Ինձ թվումա, որ ինքը գրառումա կատարում, ուղղակի գրառում կատարելու համար: Հենց օրինակ նրա տեղադրած լուսանկարները հիմնականում անիմաստ են ու անորակ: Ու մեկ էլ նրա գրառումներում չեմ սիրում մեծամտությունը:
Մի կարևոր լավ բան նշեմ. ասում է այն ինչ մտածում է, դա շատ լավա, ու գրեթե բոլոր թեմաներում ակտիվ մասնակցությունա ունենում:
Հարդ
Անվանը համապատասխան հատկանիշներով են աչքի ընկնում վերևումս գրառում կատարած մարդու գրառումները: Մի օրվա ընթացքում կատարած գրառումները կարող են նման լինել փոթորկոտ ծովի: Ըստ տրամադրության հստակորեն նկատվում են մակընթացություններ ու տեղատվություններ: Հարդի գրառումները հատկապես աչքի են ընկնում առանձնակի անկեղծությամբ (վերևի գրառումը վկա) ու անկաշկանդությամբ: Իրեն բնորոշող հատկանիշներից մեկը մտածածը առանց կաշկանդվելու շարադրել կարողանալու բավական հազվադեպ հանդիպող ունակությունն է: Հարդի գրառումները շատ չեն տպավորվել մեջս, բայց հատկապես երաժշտություն բաժնում իր մասնագիտական կարծիքը լսելը միշտ հաճելի է: Հա ու ամեն գրառումից առաջ դրվող էդ թերթի նշանը շատ օրիգինալ ա մտածել: Մի խոսքով ակումբի ասելիքով անդամներից մեկն ա վերևինս, ում ասում են երաժիշտ...
Օֆթոփից խուսափելու համար գրեմ նաև yerevanci-ի մասին:
yerevanci
Էն ավանդական զրուցարանային «բարի լույս»-ը մի տեսակ ակումբին համ ու հոտ ա տալիս
Աշխարհագրության բաժնի մի քանի գրառում ա մեջս տպավորվել: Բնության հանդեպ իր ունեցած սերը, որը զգացվում է շատ գրառումներից հազվագյուտ դրական հատկանիշ է: Թեև անձնապես գրեթե չենք շփվել, բայց իմ մոտ հարուստ ներաշխարով ու դրական աուրայով մարդու տպավորություն ա թողել մեր ակումբի բնասերը:![]()
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 13.11.2010, 20:40:
yerevanci (13.11.2010)
ԵրևանցիԵրևանցու գրառումներից հեղուկ ա կաթում: Ոնց որ ծակ լինեն գրառումները: Օդ ա խաղում, մեկ-մեկ էլ սկվազնյակ ա անում:Այնպիսի տպավորություն եմ ստացել Երևանցու գրառումներից, որ ուզում ա ցույց տա ինքը իրականում ով ա, իսկ մենք՝ ոչ նա, այլ կարծիք ենք կազմել իր գրառումներից իր մասին:
//նեղանալ չկա//
Чеширский КотЭ
Յոժը դեմք ա: Բայց էդ դեմքը իրա գրառումներում շատ տարբեր ա լինում: Թվում ա, թե Յոժը նման ա իրա ավատարներին. միշտ չարաճճի, ահավոր սուր ու ընտիր հումորով, ռագատկեն գրպանում միշտ պատրաստ պահած: Կողքից նայողը կարող ա գրառումներում «լոլ» սմայլիկների առատությունը թյուրիմացաբար մակերեսայնության կամ սովորական ջրիկության տեղ դնի, ու դրանով գործած կլինի իր կյանքի ամենամեծ սխալներից մեկը: Որովհետև Յոժը շատ, շատ խորը ու խելացի մարդ ա, ու էդ հստակ արտացոլված ա իրա գրառումներում. ուղղակի հարկավոր ա կարողանալ տեսնել էդ, որովհետև ինքը երբեք չի փորձում էդ իր դիմացինի աչքը մտցնել: Յոժը կարող ա «Զրուցարանում» լա՜վ ջրիկանա, լա՜վ զվարճանա, հետո գնա մի ուրիշ տեղ մի նենց իմաստուն բան գրի, որ Չալոն մնա զարմացած: Ու էդ շատ լավ ա: «Ստեղծագործողում» էլ նենց կայֆ բաներ ունի գրած, մեկը մեկից սիրուն ու լավը: Հա, մեկ էլ իրա գրառումները մի հատ նե՜նց թունդ համուհոտ ունեն, որ ուրիշ ոչ մեկի գրառումներում չկա, չի եղել ու չի էլ լինի. մենակ ինքն ա տենց գրում: Եթե հասկանում եք, ինչի հետ եմ՝ լավ, իսկ եթե մինչև հիմա չեք նկատել էդ համուհոտը, ուրեմն ինչքան էլ փորձեմ բացատրել՝ անօգուտ ա լինելու: Ու եթե կարծում եք, որ մենակ գովելը սխալ ա, ձեզ դրեք իմ տեղը ու փորձեք Յոժի ու Յոժի գրառումների մասին ինչ-որ վատ բան գտնել ու ասել. կտեսնեք, որ ուղղակի չի ստացվի: Պըրծ:
DIXIcarpe noctem
Չգիտեմ ինչու, բայց միշտ Հայկօի գրառուները կարդալուց պատկերացրել եմ , որ ինքը կյանքի տղայաՇատ ուղիղ ասումա էն ինչ մտածումա,( ինչը ինձ յուրահատուկ հաճույքա պատճառում
) չի ընկնում ձևերի ու սրան նրան դու գալու հետևից :Երևումա, որ կարդացած ու գրագետ մարդա: Հա մեկ էլ կոմպլեքսներ համարյա չունի, ամեն դեպքում վիրտուալ կոմպլեքսներից զուրկա: Ակումբի յուրօրինակ դեմքերիցա
Կյանքում չես շփոթի ուրիշ մեկի հետ, մի խոսքով անհատականությունա:
![]()
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ