Հատկապես սիրում եմ Հայկօ ի գրառումները "Անկապ օրագրում",և ինձ դուր է գալիս նրա Բնական ինտելեկտը ...բացառիկներից մեկն է ում գրառումները սիրով եմ կարդում
Հատկապես սիրում եմ Հայկօ ի գրառումները "Անկապ օրագրում",և ինձ դուր է գալիս նրա Բնական ինտելեկտը ...բացառիկներից մեկն է ում գրառումները սիրով եմ կարդում
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ճիշտա ես դեռ նորեկ եմ Ակումբում,բայց արդեն հասցրել եմ բազմիցս աննգամ կարդալ Rammstein-ի գրառումները,դրանք հետաքրքիր են կարդացվում,այնպես են գրված,որ կարդացողի համար հեշտ լինի, հաճելի,և համարձակ,նամանավանդ «Ինչն է վանում հակառակ սեռի մեջ» թեմայում![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Rammstein (04.04.2010)
meme-ի գրառումները նման են շաա՜տ եւ շաաա՜տ ակումբցիների, ովքեր նորեկ են; Բոլորի հանդեպ լավ տրամադրված, վստահող, վատ բան ասել չցանկացող ու բոլորին կոմպլիմենտներ անող:
Ռոմանտիկ ու զգացմունքային մարդու /կամ այդպիսի տպավորություն թողել ցանկացող/ աղջկական գրառումներ...![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Meme (12.11.2010)
Ֆրեյայի գրառումների հետ ոչ միշտ եմ համաձայն: Ընդհանուր առմամբ շատ համարձակ գրառումներ է անում, համարձակորեն գրում ա իր կարծիքը, որը սովորաբար տարբերվում է գորշ մասսայի կարծիքներից ու համարձակորեն պաշտպանում ա իր կարծիքը
Համ էլ կարոտել եմ Ֆրեյայի ստեղծագործություններում, ահագին ժամանակ ա Ստեղծագործողի Անկյունում չի երևում![]()
I may be paranoid but no android!
Ռուֆուսը,
Ինչպիսին ինքը կա, այդպիսի գրառումներ ա անում. էքստրաօրդինար, ալտերնատիվ տեսակետներով լի, միշտ էնպիսի մի բան կասի, որ մտքովդ չէր անցնի ու մի նոր բան ես սովորում/ձեռք բերում մարդկային առումով իր մտքերից:
Էլ չեմ ասում, որ կարելի ա Ռուֆուսին շնորհել Ակումբի Ամենաէքստրաօրդինար գրառումների Հեղինակ տիտղոսը, թեկուզ էն գերեզմանոցների թեման բացելու համար:
Ու միշտ հետաքրքիր բաներ ա գտնում, տեղադրում:
Էլ չեմ ասում, որ մի քանի էնպիսի հումորային գրառում ա արել, որ մեկընդմիշտ տպավորվել ա որպես տաղանդաշտ ու հումորով մարդ, Ապացույցը
Օֆ... դե էլ երաժշտություն ու կինո բաժիններում արած կոլլոսյան ներդրումը չեմ ասում....![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 12.11.2010, 12:30:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ռուֆուս (12.11.2010)
Ֆրեյայի գրառումներն իր նման (ենթադրաբար) վճռական են ու վստահությամբ լի: Իր մարդկային հետաքրքրիր խառնվածքի դրոշմը կրում է համարյա յուրաքանչյուր միտքը՝ գրված ակումբում: Ոճը հաճախ սեղմ է ու խիստ՝ համարյա հաշվապահական: Իր գրառումներում ամենաշատը գնահատում եմ անկեղծությունը ու անգամ վատը մատնացույց անելիս անկաշկանդությունը: «Ջրիկ» գրառումների գրեթե չեմ հանդիպել, ինչը վկայում է հեղինակի խիստ հավասարակշռված հոգեկերտվածքի մասին: Այնուամենայնիվ Ֆրեյայի կշռադատված ու փոքր ինչ գեստապոյական գրառումները գոնե իմ համար հետաքրքիր են ընթերցվում:
Ֆրեյա (12.11.2010)
Հարդի գրառումներում միշտ հասարակություն ու մի տեսակ անտարբերություն եմ տեսնում: Ինձ թվումա, որ ինքը գրառումա կատարում, ուղղակի գրառում կատարելու համար: Հենց օրինակ նրա տեղադրած լուսանկարները հիմնականում անիմաստ են ու անորակ: Ու մեկ էլ նրա գրառումներում չեմ սիրում մեծամտությունը:
Մի կարևոր լավ բան նշեմ. ասում է այն ինչ մտածում է, դա շատ լավա, ու գրեթե բոլոր թեմաներում ակտիվ մասնակցությունա ունենում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ