"Մանուլի գրառումներ" բառերը, ինձ մոտ ասոցացվում են զրուցարանի հետ:
Բայց նենց լավ զրուցակից ա....![]()
"Մանուլի գրառումներ" բառերը, ինձ մոտ ասոցացվում են զրուցարանի հետ:
Բայց նենց լավ զրուցակից ա....![]()
Որ նոր էի մտնում Ակումբ (հունիսին), մենակ կարդում էի, /թե չէ հիմա շատ ե՞մ գրում/մտածում էի, թե Ungrateful-ը ամենաքիչը 23-24 տարեկան կլինի... Նենց հասուն մարդու գրառումներ էին թվում /դե 23-24-ը իմ համար մեծ ա/
Ու նենց գրառումներ ունի, որ մինչև հիմա էլ հիշում եմ, լավ տպավորվել են
:
Հիմա էլ որ Արսենի գրառումները կարդում եմ, զգացվում ա, որ էս մարդը..ըըը... ոնց են ասո՞ւմ... ուրույն /երևի/ մտածելակերպ ունի ու շրջապատի ազդեցություններին չի ենթարկվումՀամ էլ հետաքրքիր ա
![]()
Վերջին խմբագրող՝ Մանուլ: 27.12.2009, 04:02:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ungrateful (27.12.2009), VisTolog (27.12.2009)
Մանուլի գրառումները միշտ հանգիստ են, չպարտադրող ու հաճախ վկայում են հեղինակի համեստության մասին։ Հավակնոտություն էլ չեմ նկատել գրառումներում, ինչն ինձ ահագին գրավում է։Մենակ չեմ սիրում
սմայլիկի չարաշահումը. իմ կարծիքով, շատ դեպքերում լրիվ անտեղի է գործածում էդ սմայլիկը։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մանուլ (27.12.2009)
Ուլուանայի գրառումները ալգորիթմիկ ճշգրտությամբ են կառուցված. դրանք ավարտուն են ու սպառիչ ու միևնույն ժամանակ` չավելորդաբանված: Ուլուանայի գրառումները կարդալիս, թեև մի հայացք գցելիս մոտավորապես արդեն գիտեմ ինչ է գրելու կամ որ ուղղությամբ է տանելու, բայց սա էն հազվադեպ դեպքերից է, որ չնայած դրան` սկզբից մինչև վերջ կարդում եմ` անսալով ոչ թե ինֆորմացիան, այլ դրա մասնավոր արտահայտումը լոյալության տիպար Ուլուանայի կողմից![]()
Norton (27.12.2009), One_Way_Ticket (27.12.2009), Շինարար (27.12.2009)
Բարեկամի գրածներում ինչ-որ անհանգստություն կա, ապրել-չապրելու, զգալ-չզգալու անհանգստություն, սահմանայնություն, չտեղավորված, չադապտացված նախամարդու անհագստություն, անհագստություն, որ մարդն ունենում է սկզբում ու վերջում, լավ ու վատ բանի անհանգստություն է, բնակչի, տեղավորվածի համար աններելի, մարդու համար չքերվող, ցավացնող, հարազատ անհանգստություն... Անընդհատ կորչելու սահմանին գտնվող ու ինքն իրեն իր մազերից քաշող, բարձրացնող, շարունակվող, չավարտվող անհանգստություն... Էսպես:
philosopher-ի գրառումները երկարաշունչ են /անգամ կարճերը/ ու հիմնականում անհասկանալի /ինձ համար/: Ասես նրան բնավ հատուկ չէ միտքը հանել արտաքին աշխարհ այլ կերպ, քան բոժոժի պես փաթաթելով համապարփակ, ինչ-որ տիեզերական գլոբալության ու անընդգրկելիության գաղափարական հոսքերով:
Միևնույն ժամանակ philosopher-ի գրառումներն աչքի են ընկնում կրքոտությամբ ու բուռն հույզերով, որոնց դեպքում է նա, թերևս միայն, գրում:
CactuSoul (28.12.2009), Philosopher (27.12.2009)
Բարեկամի գրառումների մեջ ինչ-որ խորհրդավորություն կա: Բարեկամը ոնց որ նստած լինի աշխարհի մի ծայրին ու հետախույզ աչքերով հետևի կյանքին ու ակումբցիներինՈչ մի բան աչքերից չի վրիպում, ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչի մասին գրում է՝ բացահայտ կերպով կամ էլ տողերի արանքում թաքնված: Ամենաշատը Բարեկամի գրառումներում սիրում եմ, երբ իր երեխաների մասին է պատմում, ափսոս վերջերս նման գրառումներ չի անում:
I may be paranoid but no android!
Ռուֆուսի գրառումները իրա ներկայիս ավատարին շատ նման են. վա՜յ, վա՜յ, շուշուտ գրեմ, էստեղ էլ, էստեղ էլ, դե թռա էնտեղ... (Բայց չգիտես խի՝ էն սարը միշտ նույն տեղում ա մնում))) Հա, ու արևոտ, պարզ եղանակ ա իրա գրառումներում, կոնֆլիկտային բաներ գրեթե չեմ նկատել: Ու կարևորը շատ հաճախ համով-հումորով ու սարկազմով:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ռուֆուսի գրառումներն էն շարքից են, որոնք մեկը մեկին արտացոլում են հեղինակի, թող շատ համարձակ չհնչի, բայց ինչ-որ տեղ հոգին: Էդպես շատ քիչ է հանդիպում. կոնկրետ ակումբում էդ "շարքից" այլ մեկին չեմ մտաբերում... Թերևս մենակ Քաղաքացուն, չնայած վերջինիս ֆորումային ուրբաթախոսությանը:
Ռուֆուսի գրառումներում "ես"-ը հանված ա, ինչը ես շատ եմ սիրում![]()
impression (31.12.2009), Yeghoyan (02.04.2010), Շինարար (27.12.2009), Ռուֆուս (27.12.2009)
Բարեկամի գրառումները միշտ «սովորելով» եմ կարդում։ Միշտ մի նոր ու հետարքքիր բան կա գրած նրա գրուռումներում։ Ի դեպ, ոչ միայն նոր կա, այլ նաև ստիպում է նորը փնտրել։ Կարոտել եմ Բարեկամի գրառումները![]()
Արտգեոյի գրառումներից ծանոթ եմ մի քանիսին, սակայն իմ համար ամենատպավորիչը պարոն Սահակաշվիլու մասին թողած գրառումն է: Այն ինձ գրավել է քանի որ լրիվ իմ կարծիքին հակառակ կարծիք- գրառում էր, բավականին էմոցիոնալ և հետաքրքրիր իմ կարծիքով:![]()
Adriano- նայում եմ գրանցման ամսաթվին, ու հասկանում եմ, որ էս մարդն ինձ մոտ ախր ոչնչով չի տպավորվել…դրանից ենթադրում եմ, որ «քչախոս» ա, կամ էլ էնպիսի հետաքրքրություններ ունի, որոնց հետ ես ոչ մի ընդհանուր բան չունեմ, կամ էլ իր գրառումներն ինձ երբևէ ոչինչ չեն ասել ոչ իր անձի մասին, ոչ ընդհանրապես, որ հիշվեին (կներես, եթե չափից դուրս անկեղծ ստացվեց
) Բայց նկատում եմ, որ արդեն քանի օր է ուրիշ ոչ մեկն էլ իր մասին չի գրում, փաստորեն ոչ միայն ինձ մոտ չի տպավորվել…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Երկնայինի գրառումներում առաջին բանը, որ նկատել եմ, շեղատառն ա
Դե հիմա էլ, որ ավելի շատ ստեղ կարդում-մարդում եմ, քան գրում, նկատել եմ, որ լուրջ թեմաներում խելացի ու երկար գրառումներ է անում![]()
Բյուրի գրառումները, հատկապես երաժշտության թեմաներում, համարյա արտահայտում են այն, ինչ ես եմ մտածում այդ թեմայի վերաբերյալ:![]()
Ռեդն էս վերջերս քիչ ա երևում, բայց դրանից իր գրառումները պակաս համով չեն դառնում
Հումորն ու թեթևությունն եմ սիրում էս պուճուրի գրառումներիՉպարտադրող, հանգիստ ու իր պես ուտվող:
Տարիքի համար էլ բավականին խելացի լինելն էլ ավելի հմայք ա տալիս գրածներին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ