User Tag List

Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 209 հատից

Թեմա: Իմ վերևի մարդու գրառումները

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    ivy-ի գրառումները միշտ մեծ հաճույքով եմ կարդում, որովհետև ինքն էլ երբեք ուղղակի գրառում անելու համար չի գրում, գրագետ է գրում, միշտ հետաքրքիր ասելիք ունի, ընդ որում, գրառումները, որպես կանոն, թարմ, թեթև, հանգիստ ու հումորով են, նաև չպարտադրող։ Հումորն էլ երբեք կծան չի, ի դեպ։ Իմ կարծիքով, էս մի քանի հատկանիշները շատ հազվադեպ են համատեղվում, բայց ivy-ին ինչ–որ հրաշքով դա հաջողվում է։ ivy-ի գրառումներից մի տեսակ բարյացակամություն է կաթում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (20.12.2013)

  3. #32
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Ուլուանայի գրառումները սիրում եմ…
    Էն քչերից է, որ երկար-բարակ գրածը չես ալարում ու մեծ հետաքրքությամբ կարդում ես… միշտ իմաստալից, խելացի, գրագետ գրառումներ են, որ իսկապես հաճույք է մարդ ստանում… զգացվում է, որ իր գրագիտությունը ոչ միայն գրավոր խոսքում է կատարելության աստիճանի հասնում, այլև բանավորում նույնպես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #33
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Ուլուանայի գրառումները առանձնահատուկ են իմ համար Անգամ եթե համաձայն էլ չեմ լինում նրա արտահայտած այս կամ այն մտքին (ինչն այդքան էլ հաճախ չի պատահում), միևնույնն է, շատ ուշադիր կարդում եմ, հաստատ սովորելու մի բան կգտնեմ Ամենագրագետ գրառումների հեղինակն է, այնքան հանգիստ, համբերատար ու լրիվությամբ է կարողանում ձևակերպել իր ասելիքը Ուլուանան, որ կարդալիս մարդու հավես է գալիս
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Selene-ի գրառումերում կյանքի նկատմամբ պոզիտիվ տրամադրություն է զգացվում: Այդ գրառումները լցված են սիրով, քնշանքով ու խնամքով: Կարծես ինքն իր գրառումներով ուզում է փայփայել ընթերցողին, սիրտը ջերմությամբ լցնել: Մշտական հարգանք է զգացվում այդ գրառումներու՝ հարգանք իր ընթերցողի նկատմամբ, կարծես չի ցանկանում ընթերցողին նեղություն տալ ասենք անիմաստ բան կարդալով, որովհետև միշտ տեղին, լավ կառուցված, բովանդակալից գրառումներ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #35
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Չուկի գրառումներից սովորաբար բարության անուշ բույր է գալիս: Մեղմ է գրում, առանց ուրիշի կարծիքի վրա բռնանալու, երբեմն` հանգիստ հումորով: Ամենախաղաղասեր ու ոչ ագրեսիվ գրառումներ անող անդամներից է: Չգիտեմ` իրականում ինքն ինչպիսին է, բայց նրա գրառումներն աչքի են ընկնում համեստությամբ ու հանդուրժողականությամբ:
    Չուկի գրառումները լուսավոր են, սիրում եմ իրեն կարդալ:

  7. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    ivy -ին առաջ շատ հետաքրքիր քննարկումների էր մասնակցում: Ակտիվ վարող էր ու խորաթափանց: Այժմ պասիվացել է: Հոգնե՞լ է, ինչ է, չգիտեմ: Սակայն ավելի շատ տեղաշարժվել է անձնական գրառումների դաշտ որը իմ համար վատ է
    Նրա հետ զրուցելը շատ հետաքրքիր է, գրում է սիրստեմավորված, հիմնավորված… իսկ գրառումներում հայտնվող հումորի զգացումը մեծ հավես է առաջացնում հետը "պախոդ" գնալու

  8. #37
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Դիվիի գրառումները մի այլ կարգի եմ սիրում
    Էնքան քիչ մարդ կա, ում գրառումները մինչև վերջ կարդում եմ...իսկ Դիվինը եթե չկարդամ, կարողա "ժոկ" կպնեմ
    Առաջ մենակ լուրջ թեմաներում էր գրում, հիմա նենց լավա՝ սկսելա զրուցարաններում ջրիկանալ։ Հումորը՛
    Միշտ իմաստ կա գրածում ու զգում ես, որ գիտի ինչա գրել, ոչ թե հավայի կլավիատուրայա մաշացրել։
    Համարյա ամեն անգամ նոր բան էմ բացահայտում Դիվի գրառումներում...երեկ օրինակ հասկացա, որ իր հետ վիճելը շատ հավեսա

  9. #38
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Գալաթեան գրում է սուր, կտրուկ, երբեմն՝ չափազանց կտրուկ: Միտքը պարզ է արտահայտում, ու ոնց ասում են, խոսքի հետևից գրպանը չի մտնում: Կարողանում է ճիշտ մետաֆորներով ու համեմատություններով նվագել ընթերցողի թույլ լարերի վրա: Միակ բանն, ինչ ինձ հեչ դուր չի գալիս, դա նրա գրառումների "գողականությունն" է, հեչ աղջկական չի էլի, ճիշտ է, ես էլ մի բան չեմ էդ հարցում, բայց Գալաթեային չեմ հասնում: Ու էդ ամենը չի ներվում հենց նրանց, ովքեր գրագետ ու գրական գրելու համար առանձնապես ջանքեր չեն թափում:

  10. #39
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Իմփրեշընի գրածներն առաջ ավելի հավեսով էի կարդում: Հիմա մի տեսակ ջրիկությունը գրածների մեջ ավելի շատ է, քան կոնկրետ նյութը: Հետն էլ քյառթու-մառթու ձևով է սկսել գրել: Վերջակետներ էլ չի դնում:
    Նախկինում էդպես չէր, մեկ-մեկ բացում, իր հին գրառումներն եմ կարդում, ոնց որ ուրիշ մարդ գրած լինի:
    Բայց դե մեկա ես իր ոչ մի գրած բաց չեմ թողնում, բոլորը կարդում եմ. հետաքրքիր է ինքը ինձ:

  11. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    ivy -ին գրառոըւմները ցույց են տալիս որ ինքը լավ խաղարկող ա - դիսպեչեր:
    Արարատ 73 -ում էտ պես մի հատ լավ դիսպեչեր կար ՝ Արկադի Անդրեսյանը:
    Նա անգամ գնդակը վարում էր առանց գնդակին նայելու: Իսկ Իր պասերը՜՜՜
    Նրա տուգանային հարվածները և ֆռցևած գնդակերը հրաշք էիր:
    Մի խոսքով լավ ֆուտբոլիստ է եղել: Բայց այ մարզիչ էնքան էլ հաջող դուրս չեկավ
    Հիշում եմ թե ինչ կռիվ դավի ունեցավ Խորեն Հովանիսյանի հետ: Խորիկը իրեն լավ գցեց

  12. #41
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    dvgray

    Դիվիյի գրառումները խելացի են շատ…
    գրում է այն, ինչի մասին գաղափարհ ունի, երբեք անիմաստ չեն իր գրառումները…
    Առաջ լուրջ ձյաձյայի պես էր գրում, հիմա ջրիկացել ա… սենց ավելի լավ ա… իր ներքինն ա արտահայտում, ըստ գրառումների` հոգով շատ ավելի երիտասարդ է իրեն զգում, քան կա, բայց և կարողանում է արտահայտել իր ունեցած կյանքի փորձը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Շատ եմ սիրում Երկնայինի սմայլիկային գրառումները։ Շատ դիպուկ սմայլիկներ է գտնում ու իրեն հատուկ հումորով համեմված մեկնաբանություններ գրում սմայլիկների մասին։ Ի դեպ, շատ նուրբ հումոր ունի, որը, կարծում եմ, դեռևս ըստ արժանվույն գնահատված չի։ Նույնը չեմ կարող ասել նրա լուրջ գրառումների մասին, համենայնդեպս, ինձ համար առանձնապես հետաքրքրություն չեն ներկայացնում. քնքշանքի «դոզան» չափից դուր շատ է ու գոնե ինձ համար ոչ մարսելի։ Ու մեկ էլ չեմ սիրում նրա թիթեռնիկաեթերային օրագրային գրառումները։ Ուղղակի երևի դրանք ինչ–որ առումով ինձ համար արդեն անցած էտապ են, դրա համար չեն գրավում, չգիտեմ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.07.2008, 18:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #43
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Ուլուանայի գրառումներն էլ իր նման համով են, երբեք չես հոգնի կարդալուց: Չնայած մեկ մեկ զարմանում եմ այն մանրակրկիտության վրա, որով սկսում է աշխատել Անահիտը: Դա ամենքին չի հաջողվում: Առավելապես հավանում եմ «հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում կատարած գրառումները, ամենքը մի-մի գաղափարախոսություն է Դեռ չեմ նկատել, որ նույն միտքը տարբեր տեղերում արտահայտած լինի, ասես ամեն հարցի շուրջ արդեն պատրաստի գրառումներ ունենա:

  15. #44
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Մանոնի գրառումները անչափ մեղմ են ու հանգիստ: Անգամ եթե տխուր բաների մասին է գրում, նրա գրառումնեիրց լույս է կաթում: Մանոնի գրառումներում չկա բողոք, դժգոհություն, ըմբոստացում, պայքար: Կոնկրետ ինձ համար շատ հաճելի են նման գրառումները: Դրանք նման են իրիկնամուտի մեղմ զեփյուռի և անամպ երկինքը լունավորող արևի վերջին ճառագայթներին. խաղաղության ու հանգստության զգացում է իջնում վրադ Մանոնին կարդալիս: Բացի դրանից, նա գրառումները խորիմաստ են և հետաքրքիր, հաճախ` ուսանելի: Մանոնի գրառումները ակումբի արժեքներից են:

  16. #45
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Այվիի գրառումները թունդ օպտիմիստական են: Նա տեսնում ու ներկայացնում է օպտիմիզմի ու պոզիտիվիզմի լույսի տակ: թեև չի խուսափում նաև ոչ դրական, բայց ցցուն կետերն էլ ներառել: Այվիի գրառումներն ու հեքիաթները շատ տարբեր են: Հեքիաթներում այվին ավելի կենդանի է, գրառումներում՝ անշոշափելի…
    Ու գրառումներն այդ առումով " չեն սայթաքում", չեմ կարողանում տեսնել դրանց հետևում շնչող մարդուն

Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  2. Երեք հանգամանք իմ վերևի մարդու վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 75
    Վերջինը: 21.03.2009, 11:05
  3. Իմ վերևի մարդու մասին ասացվածք
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 21
    Վերջինը: 15.08.2008, 14:44
  4. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •