User Tag List

Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 209 հատից

Թեմա: Իմ վերևի մարդու գրառումները

  1. #16
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Ուլուանան խոսքի կազմակերպման վարպետ ա:
    Անթերիությունն արդեն ոչ մարդկային որակի ա հասել իր մոտ. վախենալու ա …

    Բայց իրոք, այդպես անթերի, հանգամանալից ու պատճառահետևանքորեն կուռ կազմակերպված խոսք դեռ չեմ տեսել:
    Ուլուանայի գրառումներն ավարտուն են՝ վրձնի ոչ մի հարված բաց չի թողնված: Պատկերները հստակ են, ու… "առարկություններ" չեն ընդունում

    Ու մի կարևոր բան էլ. Ուլուանայի գրառումները Ակումբի որակի անկյունաքարերից են:


  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Dvgray-ի գրառումները սովորաբար խիստ փաստարկված ու համոզիչ են, էնքան համոզիչ, որ իր հայացքների հակառակորդները դրանց ոչ մի կերպ չեն ուզում համաձայնվել, բայց վստահ եմ, հոգու խորքում զգում են, որ ինչ-որ բան էն չի

    Գրառումներում գերիշխող ա տրամաբանությունը, բայց ինֆորմատիվությունը երբեք ետին պլանում չի: Միշտ անհամբեր եմ սպասում իրա գրառումներին:




    Բարեկամի գրառումները սարսռեցնելու չափ ճշմարիտ են, սովորաբար: Ամեն գրառումը կարդալիս նախապես պատրաստվում եմ, ինչ-որ նոր բացահայտում իմանալու կամ իմացածս ինչ-որ բանը ամրապնդելու համար: Գրառումները հուշում են տիրոջ բարիությունն ու մարդկանց հաճույք պատճառելու ցանկությունը: Գրում է համոզիչ, անբեկանելի:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.07.2008, 02:25:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Բարեկանմի գրառումերը նմանացնում եմ "Նառոդնի կոնտռոլի"-ն : Եթե սկսեց քեզ քննել, ապա ուրեմն վիճակտ լինելու է աննախանձելի : Լավագույն դեպքում գործից կազատեն :

    Չուկը "Ակումբի" առանացքային գրառում անողն է: Նրա մտքերը շատ անգամ վախ են ներշնչում են իմաստով, որ եթե էս տղեն մի 40 տարեկան բարով խերով դառնա, ապա ինչ հզոր մտքեր է ունենալու ու դրանք ի կատար ածելու
    Վերջին խմբագրող՝ dvgray: 20.07.2008, 02:29:

  4. #19
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    dvgray
    Դվ սիրում եմ գրառումներդ, մեկ մեկ զրուցարանում շատա չափը անցնում. շատ ես խոսում..
    Մեկ մեկ էլ այնպիսի գրառումներ է անում, որ շատ անհասկանալի է լինում, թե ինչ էր ուզում ասել դրանով...
    սիրում այս թեմաների գրառումներ՝
    "Հոգեբանություն և փիլիսոփայություն"

    հ.գ մեկ մեկ էլ տարիքով փոքր մարդու տպավորություն ես թողնում..

  5. #20
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկանմի գրառումերը նմանացնում եմ "Նառոդնի կոնտռոլի"-ն : Եթե սկսեց քեզ քննել, ապա ուրեմն վիճակտ լինելու է աննախանձելի : Լավագույն դեպքում գործից կազատեն :
    Լավ էլի չի կարելի այդքան մերկացնել…

    dvgray-ի գրառումներն առաջ չէի կարողանում կարդալ. մի ձև ոնց որ ավազի միջով փորձես լողալով առաջանալ կներես
    բայց էս վերջերս սկսել եմ բաց չթողնել, ու հավեսով: Երևի պետք էր կարդալ, որ նկատեի սուր, բայց բարի ու չկծող հումորը, անհավակնոտ տոնը, ոչ ադիկտիվիզմը /հա, հենց գրառումներում/, ու էլի ահագին բան , օրինակ՝ համարձակություն, բայց զգուշավորություն…

    ՀԳ. էս յուղը վրեն թեման լավ պահանջարկ ա դրսևորում, կարող ա էլի ուշացա…

    Ավելացվել է 5 րոպե անց
    Empty TearsԻնձ թվում ա՝ գրառումների ոճը պետք է որ նման լինի իր բանավոր խոսքին:
    Համենայն դեպս, բավական պատկերավոր է նկարվում որպես բանավոր խոսք:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.07.2008, 02:48: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Մեջբերում Empty`Tears-ի խոսքերից Նայել գրառումը
    dvgray
    Դվ սիրում եմ գրառումներդ, մեկ մեկ զրուցարանում շատա չափը անցնում. շատ ես խոսում..
    Մեկ մեկ էլ այնպիսի գրառումներ է անում, որ շատ անհասկանալի է լինում, թե ինչ էր ուզում ասել դրանով...
    սիրում այս թեմաների գրառումներ՝
    "Հոգեբանություն և փիլիսոփայություն"

    հ.գ մեկ մեկ էլ տարիքով փոքր մարդու տպավորություն ես թողնում..
    Empty`Tears -ի գրառումները շատ մեծ էմոցիոնա են պարունակում իրենց մեջ: Նման է կամակոր ու չենթարկվող ուլիկի գրառումերով: Սակայն երբ խորանում ես, իրա տարիքից շատ ավելի լուրջ ու պատրաստված է խելքով ու զգացմունքով:
    Հ.Գ. եկեք իմ վրայով թռեք դեպի Բարեկամ

  7. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Չէ, հենց քո մասին եմ գրելու։

    dvgray-ի գրառումների մասին շատ երկար կարելի է խոսել, հատկապես որ դրանց մի տեսակը վերջերս է ի հայտ եկել՝ ի մեծ զարմանս բոլորի։ Խոսքս նրա անլուրջ գրառումների մասին է, որոնց մեջ ցանցառությունը երբեմն կարող է աներևակայելի չափերի հասնել՝ հաճախ ոտնատակ տալով իմաստային կողմը... Բայց դե մենք Դիվիին ճանաչում ենք բոլորովին էլ ոչ էդ ցանցառ գրառումների շնորհիվ, դրա համար անցնեմ լուրջ գրառումներին։

    Հիշում եմ՝ Ակումբի սկզբնական ժամանակաշրջանում Դիվին այն աստիճանի լուրջ ու չոր գրառումներ էր անում, որ մարդ վախենում էր հետը խոսել... Ընդհանուր առմամբ Դիվիի գրառումները մի տեսակ անկախ են՝ բառիս բուն իմաստով։ Նման անկախ գրառումների, ի դեպ, շատ քիչ կարելի է հանդիպել։ Բավական տրամաբանված են, գրեթե միշտ հետաքրքիր ու ոչ ստանդարտ մտքեր են պարունակում։ Մի անգամ Մելիքը մի բան ասեց նրա գրառումների մասին, որին լրիվ համամիտ եմ. գրառումներից երևում է, որ նա իր հայացքներին հանգել է ինքնուրույն, այսինքն՝ դա հենց ի՛ր տեսակետն է, ոչ թե կողքից պարտադրված։ Բայց նաև նկատել եմ, որ գրառումներ անելիս մեկ–մեկ կարծես կորցնում է մտքի թելը, շեղվում բուն թեմայից։ Բայց դա օֆֆտոպի երևույթը չի, այլ մի տեսակ ոնց որ ֆոկուսից ընկնելու։ Հա, մեկ էլ տեխնիկական առումով անփույթ է գրում, մեկ–մեկ նույնիսկ ներվայնացնելու աստիճանի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #23
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Մոդերատորական: Զերծ մնացեք 2 տողային գրառումներից: Թեմայի պահանջին հակառակ է: Այսուհետ 1-2 տողային գրառումները ջնջվելու են: Եթե ասելու բան չունեք տվյալ անձի գրառումների մասին, ապա մի գրեք:

    Ուլուանայի գրառումները շատ գրագետ են, նույնիսկ եթե փորձումա զրուցարանում մի քիչ խոսակցական-ժարգոնով գրի, էլի պետքա ամեն մի ստորակետը ճիշտ տեղում լինի և այլն
    Ցանկացած թեմայի վերաբերյալ ունի իր սուբյեկտիվ կարծիքը, որը չի փոխի և 7 օր 7 գիշեր բացատրելուց հետո՝ հաղթանակը կլինի մեկ է նրանը:
    Գրառումներում շատը սիրում եմ այն, որ իր լավ ու գեղեցիկ շարադրված նախադասություններում, հաճախ կարող է ինչ-որ մեկին էնպես կպնել , որ հետո սկի ապացույց էլ չունենաս, որ ինքը էտա ուզեցել ասի
    Մի խոսքով, նրա գրառումներն ակումբի անբաժանելի մասնիկն են: Խելացի, չափավոր հումորով և իհարկե ամեն ինչ սիրուն փաթեթավորած

  9. #24
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Surpr!Se-ի գրառումներից կարող եմ ենթադրել, որ երբ իր ձախ ականջը քոր է գալիս, ինքն աջ ձեռքով է այն քորում, էն էլ՝ գլխի հետևի մասով, որ հնարավորինս դժվար ու անհարմար լինի: Այ տղա մի քիչ պարզ գրի էլի կիլոմետրանոց գրառումներ կանի, որ կկարդաս, կկարդաս ու եթե հավես ունենաս դա կոնսպեկտելու, իմաստը կտեղավորես մաքսիմում երկու նախադասության մեջ: Լակոնիզմը տաղանդի նշան է

    Բայց չեմ կարող չասել, որ Ուլուանայի գրառումների մասին լավ էր գրել

  10. #25
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    impression-ն էլ վերարտադրության վարպետ ա

    իր գրառումները նայում են պատկերին շատ անսովոր, բայց իրական տեսանկյունից,

    ինքը նկարում ա երևույթը այնպիսի գծերով ու գույներով, որպիսին ոչ ոք չի նկարում, ու էդ նկարների մեջ երբեմն լինում են անվիճելի տաղանդի փայլատակումներ:

    impression-ի գրառումները կարդացվում են, նույնիսկ երբ կարդալու հավես չունես:

    impression-ի գրառումներից մնում են ոչ թե բառեր, այլ մթնոլորտ, ընդ որում՝ անսովոր, բայց իրական:

    impression-ը ապրում ա իր շուրջը եղած էդ մթնոլորտի շիկացման կորիզը ու հմտորեն վերարտադրում:

    impression-ի գրառումները բաբախյուն են, ռիթմ, ու կարելի ա էդ ռիթմը բռնել ու անցկացնել շրջանակի մեջ:

  11. #26
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Բարեկամի գրառումները մի տեսակ նույնպես հանելուկ են, ոնց որ ինքը: Գրառումներից մի ուրիշ կարգի հանգստությունա գալիս: Չգիտեմ դա ինչիցա, բայց ինձ համար էդպեսա: Գրելաոճը Անահիտի գրելաոճին եմ նմանացնում: Չհոգնելու և գեղեցիկ շարադրված լինելու պատճառով: Եվ կարամ ասեմ, որ եթե ինչ-որ մի հատ թեմա լինի, որում անհնարա գրառում անել... այսինքն մտքիդ ոչ մի բան չի գալիս որ գրես, ինքը կդնի ու լեկցիա կգրի:
    Հաճույքով եմ կարդում: Գրառումները միշտ իմաստալից են:

  12. #27
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Սյուրի գրառումները թեթև են հիմնականում ու ոչ պարտադրող։
    Իմաստային ավելորդ գերծանրաբեռնվածություն չկա։
    Կարծիքները հիմնականում զգույշ են հայտնվում ու մտածված։
    Զրուցարանում էլ որ սկսումա "Արի գնանք Բուրունդի" խաղիս մասկակցել, լրիվ վերջնա
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 20.07.2008, 15:33:

  13. #28
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Միշտ մի տեսակ վախեցել եմ Գալոյիս գրառումներից, որովհետև համ սիրել գիտի, համ էլ կծել Մեկ մեկ շատ զգացմունքային գրառումներ է անում, մեկ մեկ թեթևակի կպնում է, բայց ամենահաճախը սարկազմով հագեցած դաժան բաներա գրում

    Բայց ամենաշատը սիրում եմ հավեսով Գալաթեայի հետ զրուցել
    I may be paranoid but no android!

  14. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական: Զերծ մնացեք 2 տողային գրառումներից: Թեմայի պահանջին հակառակ է: Այսուհետ 1-2 տողային գրառումները ջնջվելու են: Եթե ասելու բան չունեք տվյալ անձի գրառումների մասին, ապա մի գրեք:
    Չեմ կարծում, թե ասելիքի չափը տողերի քանակով որոշելը ճիշտ է։ Մարդ կա՝ երկու տողով կարողանում է շատ խիտ ու բովանդակալից ասելիք փոխանցել, մարդ էլ կա՝ մի էջում երկու տողին հավասարազոր ինֆորմացիա է գրում։ Հետևաբար ջնջելու դեպքում, կարծում եմ, պետք է ջնջվեն անբովանդակ գրառումները՝ անկախ դրանց տողերի քանակից։

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամենաշատը սիրում եմ հավեսով Գալաթեայի հետ զրուցել
    Բայց էս մեկը լրիվ ուրիշ մուլտիկից էր, կոնկրետ՝ «Իմ վերևի մարդը» մուլտիկից։

    Raedwulf-ի գրառումները սովորաբար ուրախ են, թեթև ու մի տեսակ արագ տեմպով են, շտապ. որ կարդում եմ, համարյա միշտ էն տպավորությունն եմ ստանում, որ մարդը շտապում էր, արագ–արագ գրել ու դուրս ա եկել։ Բայց դրանով հանդերձ չէի ասի, թե անփույթ է գրում։ Ուղղակի Հայկը գրառումներ անելիս մի տեսակ չի խորանում ոչ մի բանի մեջ, սրընթաց կերպով ընդհանուր խոսում է երևույթի մասին ու հեռանում՝ առանց հետ նայելու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #30
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդու գրառումները

    Ուլուանայի գրառումներն աչքի են ընկնում բացառիկ գրագիտությամբ: Այդ առումով, գուցե նաև ընդհանրապես, Ուլուն պերֆեկցիոնիստ է: Նաև նրա գրառումները տարբերվում են նրանով, որ Ուլուի համար կարևոր է մանրուքների մեջ խորանալը, ամեն ինչ մանրակրկիտ դիտարկելը: Ինքը սիրում է հարցին տարբեր կողմերից մոտենալ, ընդգրկել բոլոր դետալները, խորությամբ քննարկել: Հետո նկատել եմ, որ իրեն համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում մի գրառում անելու համար, ինչը արդեն իսկ խոսում է նրա մասին, որ հարցին շատ լրջորեն ու մեծ պատասխանատվությամբ է մոտենում:
    Սեփական տեսակետը հայտնելիս` նրա գրառումներում սովորաբար առկա է ակնհայտ համոզվածությունը, ինչն իմ կարծիքով շատ լավ հատկանիշ է, բայց ոչ բոլոր դեպքերում:
    Հաճույքով եմ կարդում նրա գրառումները, որովհետև ինֆորմատիվ են, գրագետ, հետաքրքիր. անկապ տեղը կամ ուղղակի վարկանիշի համար գրառում երբեք չի անում:
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.07.2008, 22:27:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (20.12.2013)

Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  2. Երեք հանգամանք իմ վերևի մարդու վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 75
    Վերջինը: 21.03.2009, 11:05
  3. Իմ վերևի մարդու մասին ասացվածք
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 21
    Վերջինը: 15.08.2008, 14:44
  4. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •