User Tag List

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314
Ցույց են տրվում 196 համարից մինչև 209 համարի արդյունքները՝ ընդհանուր 209 հատից

Թեմա: Իմ վերևի մարդու գրառումները

  1. #196
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie-ն լրիվ սուրբ ա: Ամենաիսկական, էսօր ապրող ու գրող ճիշտ սուրբ: Մի երկու հազար տարի առաջ կտակարան-բան կգրեր, կասեր «սիրեցեք զմիմյանս», «մի բացասական վարկանիշեսցեք», «մի ղալմաղալավիճեսցեք», էսօր ուղղակի իր սիրած երգիչների մասին թեմաներ ա բացում: Մեկ-մեկ մտածում եմ, որ Smokie-ի նման գրողները շատ լինեին, Ակումբը մի քիչ ավելի անհետաքրքիր, բայց շատ ավելի օգտակար տեղ կլիներ: Ալելույա:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.06.2018), E-la Via (15.01.2014), Sagittarius (15.01.2014), Smokie (15.01.2014), Vardik! (22.01.2014), Աթեիստ (15.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Ուլուանա (16.01.2014), Ռուֆուս (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)

  3. #197
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօի գրառումների մասին կարծեմ մի անգամ էլ եմ առիթ ունեցել ասելու. միշտ չի, որ ես կարողանում եմ ըմբռնել դրանք: Բայց իր ամեն գրառումից հորդում ա իր դեմք լինելը. գրելն էն ա, ինչ իր մոտ իրոք բացառիկ լավ ա ստացվում ու ինքնատիպ: Իր գրառումների պակասությունը զգացվում ա: Մեկ էլ ինչ-որ հակասականություն եմ զգացել. կարող ա չափազանց բարի գրառումներ անել՝ բարություն քարոզող, միմյանց սիրելու, ներողամիտ լինելու, կարող է նաև շատ հմտորեն սարկազմ ու կպնողականություն կիրառել: Ինձ թվում ա՝ բարի գրառումները դա հենց իր էության արտահայտումն ա, սարկազմն ու մնացած գրողական հմտությունները՝ գրական էն կարողությունների արտահայտումը, որոնց նա կատարելապես տիրապետում ա:

    Հ. Գ. Մեկ էլ` մեկ-մեկ որ ինչ-որ թեմայում հարց ա տալիս, նորից չեմ կարողանում հասկանալ` իրո՞ք ինքը դա հարցնում ա, թե՞ ուսումնասիրում ա` ով ինչ կասի. կա՞ տենց բան, որ ինքը չգիտի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.01.2014, 21:55:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.01.2014), boooooooom (19.06.2018), Smokie (15.01.2014), Աթեիստ (15.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Ուլուանա (16.01.2014), Վոլտերա (15.01.2014)

  5. #198
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինի գրառումները միշտ հավեսով եմ կարդում: Էն իրա լոռեցիական պարզությունը, նուրբ հումորը, անկեղծ նեղվելը... շատ եմ սիրում

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.01.2014), boooooooom (19.06.2018), E-la Via (15.01.2014), Շինարար (15.01.2014)

  7. #199
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարարի գրառումները հաճախ եմ կարդում, անգամ օրագրայինները: Ընդհանրապես, պիտի խոստովանեմ, որ ես Ակումբում վաղուց ի վեր ավելի շատ կոնկրետ մարդկանց գրածների վրա եմ ֆիքսվում, քան թեմաների: Շինարարն էն մարդկանցից է, ում գրառումը եթե աչքովս ընկավ, հաստատ կկարդամ:
    Մեկ-մեկ իր գրածներից զայրանում եմ, ուզում եմ ասել՝ ա դե լա՜վ էլի, մեկ-մեկ՝ տխրում, մեկ-մեկ ուզում գրկել իրեն, մեկ-մեկ էլ՝ լայն ժպտում (հակառակ էն մարդկանց կարծիքի, թե հումորի զգացումն իր աչքի ընկնող կողմերից չի): Իր մեջ շատ շիտակն ու մաքուրը շատ է, ու էդ միշտ երևում է գրածներում: Գիտես, որ ինչ էլ ասի, կեղծավորություն չի անում, գովելիս չի քծնում, փնովելիս չարակամություն չունի: Ինչ սրտին կա, էն էլ ասում է, անկեղծ, պարզ:
    Իր հետ հաճախ է, որ համաձայն չեմ լինում, ու երևի էն մարդկանցից է, որ իրականում երբևէ ընկերություն չանեինք. շատ տարբեր միջուկներ ունենք, բայց իր արտայտած մտքերն ու գրառումներն ինձ շատ հետաքրքիր են, ու կարծում եմ, էդպես էլ կմնա:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.06.2018), Lílium (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Շինարար (15.01.2014), Ռուֆուս (15.01.2014)

  9. #200
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչի՞նչ, որ համը հանեմ: Լավ էս էլ կգրեմ ու վերջ: Բյուրի գրառումների անմիջականությունն ա գրավում՝ ոչ միայն սովորական գրառումների, այլև ստեղծագործությունների: Էն վերջերս բացածս թեմայում Բյուրն ասում ա՝ չի կարա մարդու խոսքն ու ստեղծագործությունը նույն ոճի մեջ լինի: Ինքն իր ասածի հակառակ ապացուցումն ա. նույն անմիջականությունը, նույն շիտակությունը, նույն կռիվը իր ստեղծագործություններում կարելի ա տեսնել ու իր սովորական գրառումներում. պատահական չի, չէ՞, որ ակումբում ամենագուշակելի ոճն ունես, Բյուր: Բյուրի գրառումներին հետևել եմ իր բլոգում դեռ մինչև ակումբում գրացնվելս, իր վրդովվմունքն էլ էր անկեղծ, ուրախությունն էլ, կարդալիս իր հետ ուրախանում էի, իր հետ համարյա լացում (ուղղակի ես լացկան չեմ, բայց էդ նեղվելը զգում էի, ոնց որ ես կնեղվեմ): Սիրում եմ Բյուրի գրելը, ինձ շաաատ հարազատ ա էդպեսը:

    Հ. Գ. Ժող, իմ ու Այվիի գրառումները հակառակ ստացվեցին: Եթե դեմ չեք, հաջորդը թող գրի Այվիի գրառումների մասին
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.01.2014, 23:10:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (19.06.2018)

  11. #201
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    կլինի՞ ես ամեն դեպքում իմ վերևի մարդու գրառումների մասին ասեմ․․․

    Շինարարի գրառումների մասին երկու բառով՝ կարոտել եմ

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.06.2018), Ներսես_AM (10.06.2018), Շինարար (17.06.2018), Տրիբուն (09.06.2018)

  13. #202
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր ակումբում ֆռֆռալուց հետո, Ծլնգի մասին կարամ ասեմ, 2017-18 եթերաշրջանի ակումբի միակ ակտիվ յուզեր, որ թեման մտնում ես ինքը կա
    Ակումբը ակտիվ պահելը մեծ առաքելությունա, ուստի գնահատելիա

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), boooooooom (19.06.2018), Sambitbaba (17.06.2018), Ծլնգ (16.06.2018), Տրիբուն (16.06.2018)

  15. #203
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ տեսա Նորտոնը գրել ա, աչքերիս չհավատացի. հաստա՞տ նոր գրառում ա, թե՞ տեխնիկական սխալ: Մի խոսքով, լավ ա, որ հետ ա էկել:
    Մենակ էն եմ հիշում Նորտոնի գրառումներից, որ քաղաքական տուրուդմփոցներում էր տարիներ առաջ, ու իրար հետ չունեինք: Բայց ոնց որ հիմա սաղ օք ա: Հավեսով կարդում էի իրա թավշյա գրառումները

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.06.2018), Norton (16.06.2018), Յոհաննես (16.06.2018)

  17. #204
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի բան չեմ պատկերացնում, ու դրանցից մեկը ակումբը առանց Բյուրի գրառումների։ Ու անկախ իմ համաձայնությունից, տարակարծությունից, միշտ հետաքրքիր ա իմանալ ինչ ա ինքը մտածում ինչ որ հարցի շուրջ։ Ճիշտ ա իրա կտրուկ տոնը մեկ մեկ ներվերիս վրա ազդում ա, բայց դե դա իմ խնդիրն ա, կարամ և շրջանցեմ տենց գրառումները, կարամ և ասեմ։ Լեզուս քյառթ չունի Բյուր, բայց գիտեմ դու սրտիդ մոտ չես ընդունում։
    SWTS

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.06.2018), erexa (19.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018)

  19. #205
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիզի գրառումները առաջին անգամ նկատեցի գրական բաժնում՝ մրցութային աշխատանքների մեջ։ Էդքան տարբերվող ձեռագիր երևի մինչև հիմա երբևէ չի եղել ամբողջ ստեղծագործականում։ Չէ, առանց երևի-ի, հաստատ չի եղել։ Էն որ ուղեղդ տեղ-տեղ կախվում է, բայց հետն էլ զգում ես՝ սենց գժական գրված բան հայերենով կարդալու եզակի շանսերիցդ է։
    Լիզը անկեղծ է գրում, ինչ էլ գրի՝ ստեղծագործական լինի, թե չէ։ Ես իր գրառումները բաց չեմ թողնում, ինչ թեմայում էլ լինեն։ Նոր մտածեցի, որ հազվադեպ է մոտս միտք առաջանում՝ համաձայն եմ հետը, թե չէ․ գրվածի ձևը էնքան է տանում, որ դրա ոչ էլ կենտրոնանում եմ։
    Միակ բան որ չեմ սիրում իր գրառումներում էն է, որ մեկ էլ անջատված սկսում է օֆտոպել, նենց մի պստիկ չէ էլի, սենց լրիվ անաստված ձևով։ Ու էդ սովորաբար լինում է Մեֆի գրառումների շուրջ։ Մեֆի գրառումները Լիզի գրառումների վրա ազդում են ոնց որ վալերիանկան կատվի վրա։ Նույնիսկ էդ առիթով Մեֆի հանդեպ սերս կրճատումների է ենթարկվել։ Երևի խանդում եմ, թե ինչ...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.06.2018), boooooooom (19.06.2018), erexa (19.06.2018)

  21. #206
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվիի գրառումներում ստեղծագործականությունն ու ծայրաստիճան ռացիոնալ ադեկվատությունն էնքան սիրուն են զուգահեռ գնում, ոնց որ երկու ծայրահեղությունից՝ «շշմածից» ու ամենահավասրակշիռ մարդուց հիբրիդ ստացած լինեն, դիտավորյալ, էն հաշվարկով, որ հանճարեղ բան ա ստացվելու: Ու ստացվել ա: Այվին կարողանում ա խրախուսել, մոտիվացնել, առաջ գնալու ուժ հաղորդել իր գրառումներով, եթե անգամ էդ գրառումն ավտոբուսի սպասող կամ մետրոյում կանգնած կամ աշխատավայրում վռազի մեջ մի բան ուտող մարդու մասին ա: Այվիի գրառումներում հոգեբանն ա նաև շատ սուր երևում, էնքան մեղմ, հանդարտ, զուսպ, բայց երբեմն սաստող ու տիրական, երբ պետք ա դիմացինին սթափեցնել, կամ ինչ-որ բան այսպիսովել՝ խոսքն ի մի բերել, ամփոփել: Լրիվ ուրիշ աշխարհ են Այվիի գրական գործերը, Այվիի անգամ ամենառեալիստական գրածում էլ ինչ-որ թեթև, ֆենտեզիոտ պատառիկ կա, որ տաքուկ գրկում ա, մեկ ուզում ես էդ գործի մի անկյունում ապահով ծվարել, նայել՝ ինչ ա կատարվում, մերթ գլխովին սուզվել էդ կախարդական աշխարհ, ճամպրուկները հավաքել, գնալ... չէ, ինչ ճամպրուկ, թոլքինյան Բիլբոյի նման առանց թաշկինակ ուզում ես վազել էդ աշխարհի հետևից: Շա՜տ առաջ, նախքան Այվիին կենդանի հանդիպելը, ես իրեն արդեն սիրում էի՝ իր գրառումների շնորհիվ, թեև էն սկզբում, հիշում եմ, Այվին ինձ հեչ չէր սիրում
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 18.06.2018, 01:38:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.06.2018), Sambitbaba (18.06.2018)

  23. #207
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ինքս ինձ համար նորովի բացահայտեցի Ալֆային:
    Երևի ավելի շատ իմ անուշադրության պատճառն էր, քան նրա վերջին ժամանակների թեթև ակտիվությունը, որ քիչ էի հանդիպում իր գրառումներին:

    Միառժամանակ առաջ էլ մի փոքրիկ տհաճ միջադեպ էր եղել իր օրագրային գրառման շուրջ ծավալված քննարկումների ընթացքում, երբ ես անզգուշորեն մեջ էի բերել վաղուցվա իր բացած ինչ-որ թեմա՝ դրանով իրեն հավանաբար մի քիչ վշտացնելով:
    Չնայած հենց էն ժամանակ էլ խոստովանեցի, որ հաջող կատակ չէր, բայց հուսով եմ դա իր մոտ նստվածք չի թողել:

    Մի քանի օր առաջ էլ շատ էի տպավորվել դասական երաժշտությունը նրա զգալու ու ընկալելու ունակությամբ:
    Շատ նուրբ ու գեղեցիկ էր ինքը դա նկարագրել՝ խոսքը համեմելով քաղցր ու սուր հումորով:

    Շատ կուզենայի, որ նա մի օր իր կյանքում ապրեր միայն իր համար հանդես եկող նվագախմբի հաճույքը:

    Դե իսկ այսօրվա քննարկումից էլ, որից սկսվեց խոսքը, հասկացա, որ նա շատ բանիմաց ու կիրթ մարդ է, ով լավ գիտե, թե ինչի մասին է խոսում, ինչ է ուզում ու թե ինչ է պետք դրան հասնելու համար:

    Հարգանքներս:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (18.06.2018)

  25. #208
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղթականի գրառումները մի տեսակ չեմ կարողանում մի հայացքով կարդալ․ կա՛մ ընդհանուր ֆորմատից է, կա՛մ ներքին հարմոնայի ինչ-որ բացակայությունից (իմ ընկալմամբ, իհարկե)
    Իր գրառումները սկզբից մինչև վերջ կարդալու համար կարծես ինձ պիտի տրամադրեմ աշխատանք կատարելու․․․
    /հուսով եմ՝ չի նեղանում․․․/

    Բայց դրանով հանդերձ՝ Գաղթականն, իր գրառումներով, ակումբի ինքնության /identity/ մեջ իր հաստատ ու կայուն մասն է կազմում, սիրում եմ իր անչարությունը, ու ինչ էլ լինի՝ ինքն Ակումբից իրավունք չունի պակասելու

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (18.06.2018)

  27. #209
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամի գրառումների մասին չեմ կարող չասել, թե դրանք ինչքան լիքն են:
    Լիքն են ասելիքով, զգացմունքներով ու խոսքի հարստությամբ:

    Բարեկամի պատումներն էնքան իրական են, որ դրանք կարդալիս մարդ էնքանա ընկղմվում դրանց մեջ, որ ինքն իրեն էլ է տեսնում որպես էդ պատմությունների մասնակից:

    Միայն մի փոքրիկ թերություն կա ըստ իս, ու իր հետ էլ եմ դրա մասին խոսել:
    Երբեմն էդ գրելու իսկական տաղանդն ինքն օգտագործումա ոչ նպատակային:
    Այսինքն՝ ընտրված թեման լինում է այնքան աննշան ու իմաստային պաշարով չհագեցած, որ հաստատ չարժեր իր գրչին:

    Այնուամենայնիվ անպայման գնելու եմ իր գիրքը, թե մի օր իմանամ, որ կա այդպիսին:

    Հ.Գ. Իհարկե չեմ նեղանում Բարեկամ ջան: Մեկ-մեկ ինքս էլ եմ խնդիր ունենում սեփական մտքերս ծայրից ծայր քննելու, ուր մնաց թե մնացածը )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (18.06.2018)

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  2. Երեք հանգամանք իմ վերևի մարդու վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 75
    Վերջինը: 21.03.2009, 11:05
  3. Իմ վերևի մարդու մասին ասացվածք
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 21
    Վերջինը: 15.08.2008, 14:44
  4. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •