Եթե yerevan travel գործակալության հետ առնչություն ունեցածներ կան սպասարկման, առաջարկվող տուրերի, պարտաճանաչության առումով ի՞նչ կարծիք ու տպավորություն է թողել....
Կամ պարզ ասած խորհուրդ կտաք օգտվել՞
Ովա տեղյակ "Դիլիջան կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տուն" պանսիոնատի պայմաններից (ի նկատի ունեմ վիճակը, ոչ թե գինը): Որպեսզի պատկերացնեք, թե սա որնա, ասեմ, որ այն գտնվում է Պարզ լճից ավելի վեր, սարի վերջում:
Մարդ կա, որ լսելա սրա մասին կամ հանգստացելա այստեղ, ինչպիսին է պայմանները? [Ստեղ կան դոմիկներ (քոթեջներ) և պանսիոնատ (սենյակներ)] :
Գիտեք Դիլիջանում որևէ պանսիոնատ, որը անտառի խորքերումա (ոչ քաղաքային տեղ, ոչ կենտրոնում) ?
Բարև Ձեզ
Իմ ունեցած մի քանի տարվա վաղեմության տվյալներով կինեմատոգրաֆիստների մի մասը վերանորոգված էր, մի մասը պայթած: Կարծեմ քոթեջների մի մասը վերանորոգել էին: Դիլիջանում ինչքան տեղ եղել եմ, բոլորն էլ կտրված են քաղաքից: Այսինքը երբ հանգստյան տան տարածքում ես, ոչմի բանով չի հասկացվում քաղաքից 2 կիլոմետր ես հեռու, թե 12` ոչ տեսարանից, ոչ աղմուկից, ոչ օդից: Դիլիջանում եղել եմ Կոմպոզիտորներում, Իմպուլսում ու Լեռնային Հայաստանում, մեկ էլ Խդրենց «Մոծիլ» guesthouse-ում:: Ամեն մեկն իրա լավ կողմերն ունի:
Եթե շատ հեռու ես ուզում, Դիլիջանից մի 30կմ դեպի Վանաձոր Թեժ Լեռ կոչվող հանգստյան տուն կա: Ես մի շաբաթ առաջ եմ եղել, շատ եմ հավանել:
Հա, մեկ էլ կինեմատոգրաֆիստների պանսիոնատը Պարզ Լճից վերև չի: Պարզ լիճ չհասած ա:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 13.07.2013, 22:51:
Կոմպոզիտորները փայտից տնակներ են, ռեմոնտը հին ա, բայց շատ հավես ա նրանով, որ տնակները բավական կտրված են իրարից ու անմիջապես անտառի մեջ են: Էս սեզոնի համար կարծում եմ կարելի ա գնալ` գարուն-աշուն սառնոտ ու խոնավոտ ա լինում, ձմռանը չի աշխատում ինչքան գիտեմ: Եթե նվագող ունեք, բոլոր տնակներում ռոյալ կա: Լողավազան կա, չնայած ես հուլիս օգոստոս չեմ եղել ու լցված չեմ տեսել լողավազանը: Ուտելիքը շատ միջին - պանսիոնատային:
Vaio (14.07.2013)
Հոկտեմբերին հյուրեր ունեմ Եվրոպայից, 50- ամյա երկու զույգեր… Պորտուգալացիներ … Խնդրում եմ հուշել, թե ուր կարելի է նրանց տանել Երևանից 70-80 կմ շառավղով … Մի քանի տեղ ես հաշվի եմ առել, բայց ցանկը ուզում եմ ընդլայնել…
Ձայնալար (17.07.2013)
StrangeLittleGirl (19.07.2013), Ռուֆուս (19.07.2013)
boooooooom (19.07.2013)
Ժող, Հայաստանի հիմնական տեսարժան վայրերն այցելելու համար խելքին մոտիկ գներով ու նորմալ որակով (+ գիդ, անգլերեն) ի՞նչ տարբերակներ կան: Թեկուզ մեծ խմբերով: Կամ Գոնե նշեք Տուրիստական գործակալությունների անուններ, ում ծառայություններից օգտվել եք ու գոհ եք մնացել: Շնորհակալություն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ