Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Զբոսաշրջությունը Հայաստանում

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    22

    Զբոսաշրջությունը Հայաստանում

    Ի՞նչն է գրավում Հայաստանում զբոսաշրջիկներին, ինչո՞ւ են ընտրում Հայաստանը:
    "Если ты не можешь делать то, что тебе нравится - пусть тебе нравится то, что ты делаешь"

  2. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,189

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Չէի ասի, որ Հայաստանը շատ զբոսաշրջիկների է գրավում ՝ իր ծառայությունների ցածր որակով ու սպասարկաման բարձր գներով: Հիմնականում գալիս են սփյուռքահայերը: Իսկ որպես տուրիզմի կենտրոն կարող է ձգել մշակութային =առանգությունը՝ եկեղեցիներ, խաչքարեր և այլն:

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    22

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Պատկերացրեք, որ միայն սփյուռքահայերը չեն գալիս ու ասեմ, որ նույնիսկ մի մասը հիացած է մեր բնությամբ, դրան ինչ կասեք:
    "Если ты не можешь делать то, что тебе нравится - пусть тебе нравится то, что ты делаешь"

  4. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,189

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Մեջբերում Mari_A-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրեք, որ միայն սփյուռքահայերը չեն գալիս ու ասեմ, որ նույնիսկ մի մասը հիացած է մեր բնությամբ, դրան ինչ կասեք:
    Դա շատ քիչ տոկոսա կազմում, պարզա մի մասը կհիանա բնությամբ, մի մասը ասենք Գառնու տաճարի կամ եկեղեցիների ճարտարապետությամբ, իսկ մյուս մասը չստանալով իր վճարածի համեմատ որակյալ ծառայություն քֆրտելվ կհեռանա:
    Մարի դու գրել էիր ինչն է ձգում, Հայաստանը այդպիսի բան չունի՝ բացի պատմական հուշարձաններից որ կձգի, նկատել եմ , որ հիմնականում տարեց մարդիկ են գալիս Հայաստան, նրանց մի մասը ցանկանում են ինչ-որ նորություն տեսնել՝ նոր երկիր, նոր մշակույթ և այլն, դրա համր էլ գալիս են Հայաստան:

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    22

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Դե, Հայաստանը փոքր երկիր լինելով հանդերձ` միշտ էլ զարմացնումա իր ոչ խելամիտ գներով:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մարի դու գրել էիր ինչն է ձգում, Հայաստանը այդպիսի բան չունի՝ բացի պատմական հուշարձաններից որ կձգի:[/QUOTE]

    Իսկ ինչի են տարեց տարի տուրստները շատանում, որ վերցնես մենք նույն Հայաստանում ենք ապրում, իսկ նոր ժամանակակից շենքերով, որոնք փոխել են կոնկրետ Երևանի դեմքը, ոչ ոքի չես զարմացնի: Առավել ևս, որ սպասարկման մակարդակը բավականին ցածր է:
    Վերջին խմբագրող՝ Mari_A: 19.07.2008, 15:43: Պատճառ: Գրառման ավելացում
    "Если ты не можешь делать то, что тебе нравится - пусть тебе нравится то, что ты делаешь"

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,189

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Մեջբերում Mari_A-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի են տարեց տարի տուրստները շատանում, որ վերցնես մենք նույն Հայաստանում ենք ապրում, իսկ նոր ժամանակակից շենքերով, որոնք փոխել են կոնկրետ Երևանի դեմքը, ոչ ոքի չես զարմացնի: Առավել ևս, որ սպասարկման մակարդակը բավականին ցածր է:
    Նախ գովազդ ա գնում, հետո շատեր Հայաստան անունը չեն էլ լսել, ցանկանում են նոր երկիր տեսնեն: Նրանք ովքեր որոշակի գաղափար ունեն մեր երկրի մասին ցանկանում են տեսնեն առաջին անգամ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած =ողովրդին, նրա պետությունը: Հիմա ասենք մեր հարևան Վրաստանը ավելի գեղեցիկ բնություն ունի քան Հայաստանը՝ որտեղ շուտով անտառը միայն մարդկանց հիշողության մեջ կմնա:

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    22

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ գովազդ ա գնում, հետո շատեր Հայաստան անունը չեն էլ լսել, ցանկանում են նոր երկիր տեսնեն: Նրանք ովքեր որոշակի գաղափար ունեն մեր երկրի մասին ցանկանում են տեսնեն առաջին անգամ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած =ողովրդին, նրա պետությունը: Հիմա ասենք մեր հարևան Վրաստանը ավելի գեղեցիկ բնություն ունի քան Հայաստանը՝ որտեղ շուտով անտառը միայն մարդկանց հիշողության մեջ կմնա:
    Վերջինը լավ էր ասված, բայց հիմա կանաչապատման աշխատանքներ են տանում, այնպես որ հուսով եմ էդպես չի լինի:
    "Если ты не можешь делать то, что тебе нравится - пусть тебе нравится то, что ты делаешь"

  8. #8
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,189

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Մեջբերում Mari_A-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջինը լավ էր ասված, բայց հիմա կանաչապատման աշխատանքներ են տանում, այնպես որ հուսով եմ էդպես չի լինի:
    Հետաքրքիր է, երևի Թեղուտի անտառների ոչնչացումը այդ աշխատանքներից մեկն է:

  9. #9
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Հայաստանը տուրիստներին գրավում է փոքր տարածությունում գոյություն ունեցող բազմազանությամբ եւ նրանով, որ այն շատ յուրահատուկ է: CNN-ով Հայաստանի գովազդը շատ լավ կարգախոս ունի: «Կարծու՞մ ես դու եղել ես ամենուր, այցելի՛ր Հայաստան»: Կարող է գրավել նաեւ այն, որ այն շատ հին է: Վերջերս ինձ հանդիպած տուրիստները պատմեցին, որ Հայաստան են եկել, այն բանից հետո, երբ ռադիոյով պատահաբար լսել են, որ Երեւանը ավելի քան 2700 տարեկան է:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    22

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Դա կառավարության անխոհեմ որոշումներից մեկն է, շատ ցավալի է:
    "Если ты не можешь делать то, что тебе нравится - пусть тебе нравится то, что ты делаешь"

  11. #11

    Re. Տուրիզմը Հայաստանում

    Մեջբերում Mari_A-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչն է գրավում Հայաստանում զբոսաշրջիկներին, ինչո՞ւ են ընտրում Հայաստանը:
    Հայաստանը մարդկային մշակույթային քաղաքակրթության օրրանն է, ինչքան էլ տեսնես՝ էլի տեսնելու բան կա: Նույն բանը ինչքան էլ նայես, ամեն հաջորդ նայելիս էլի նոր բան ես հայտնաբերում:
    Իմ կարծիքով Հայաստանում հանգստանալը եթե թանկ էլ է, ապա միայն Հայաստանի քաղաքացիների համար, որոնք շատ ցածր աշխատավարձեր են ստանում համեմատած հանգստավայրերի գների հետ:
    Սակայն արտասահմանցիներ համար գործում են նորմալ գներ: Թող Հայաստանի փոխարեն փորձեն գնալ ասենք օրինակ հանրահայտ կղզիները...փոխարենը ի՜նչ գներ են, ի՜նչ համբավ...
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  12. #12
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    909

    Ժպիտ Re. Տուրիզմը Հայաստանում

    Ինձ թվում ա Հայաստանի ամեն ինչն ա հետաքրքիր՝ տեսարժան վայրերը, պատմական, հնավուրց բերդերն ու ամրոցները, բայց ավելի շատ հայկական եկեղեցիները : Երբ սկսում ես պատմել Հայաստանի մասին, այնքա՜ն հետաքրքրությամբ են լսում , նկատել են, որ նույնիսկ հայերի հագնվելու ոճն է ուրիշ , իրենց թվում է թե Հայաստանը մեկ այլ աշխարհ է Դրա համար էլ այցելում են, իհարկե շատ քչերն են անտեղյակ Հայաստանի մասին, բայց երբ սկսում ես պատմել, ներկայացնել քո կուլտուրան, նրանց մոտ ցանկություն է առաջանում տեսնել իրենց աչքերով այդ ամենը
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  13. #13
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,692

    Պատ. Տուրիզմը Հայաստանում

    Հայը առաջին հերթին պիտի ճանաչի Հայաստանը, հետո նոր մտածի այլ երկրներում հանգստանալու մասին: Բան չունեմ ասելու, կան շատ երկրներ, որտեղ ես էլ անձամբ կուզենայի հանգստանալ, բայց մեր երկրում էնքան գողտրիկ անկյուններ կան, որոնց անունները այնքան էլ հայտնի չեն , բայց իրենց բնությամբ ուղղակի հրաշք են: Ես հասցրել եմ լինեմ Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում, բայց դեռ լիովին չեմ ճանաչում իմ երկիրը, որովհետև ամեն անգամ մի նոր բան ես բացահայտում:

  14. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,225
    Բլոգի գրառումներ
    3

    Պատ. Տուրիզմը Հայաստանում

    Գողտրիկ մողտրիկը չգիտեմ … այսինքն գիտեմ ու քիչ տեղեր չեմ եղել, բայց էդ գողտրիկներից շատ երկրներում կա ու մրցակցությանը դիմանալու համար մեզ էժան ավիատոմսեր, մատչելի հյուրանոցներ ու որակյալ սպասարկում ա պետք: Հակառակ դեպքում տենց էլ մեր գողտրիկների մասին մենակ մենք կիմանանք, էն էլ ոչ բոլորս:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.02.2010), Նաիրուհի (01.05.2014), Ռուֆուս (04.02.2010)

  16. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,172
    Բլոգի գրառումներ
    32

    Պատ. Տուրիզմը Հայաստանում

    Երևանցի ջան, հանգստանալը միայն գեղեցիկ բնությունով չի սահմանափակվում: Ամեն մարդ իր պահանջներն ունի, և Հայաստանի գողտրիկ անկյունները հաճախ դրանց չեն բավարարում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •