Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
Ամուսնական կյանքի ընթացքում մարդիկ հիմնականում սկսում են ադապտացվել ու հարմարվել միմյանց, գնալով իրար ավելի լավ են հասկանում, սկսում են զգալ միմյանց տրամադրությունը, ճանաչել սովորությունները, ենթարկվել կամ էլ դեմ գնալ գրված ու չգրված օրենքներին:

Ահա մի քանի օրենք, որը գրել է մի տղամարդ՝ իր կնոջ համար:
Եկեք փորձենք մենք էլ մեր կողմից օրենքներ ավելացնել. դա կլինի և զվարճալի և ուսանելի

Եվ այսպես,

Տղամարդկանց օրենքները

• Կուրծքը նայելու համար է, այդ պատճառով էլ նայում ենք: Մի փորձիր դա փոխել:
Սովորիր օգտվել զուգարանակոնքից: Երբևէ լսե՞լ ես, որ ես բողոքեմ, թե դու այն իջեցրած ես թողել: • Շաբաթ օր = սպորտ:
• Խանութներ գնալը սպորտ չէ: Ու երբևէ չի էլ դառնա:
• Արտասվելը շանտաժ է:
• Թույլ ակնարկներն անօգուտ են, ակնհայտ ակնարկները` նույնպես. պարզ ասա` ի՞նչ ես ուզում:
• Այո-ն ու ոչ-ը բավարար պատասխաններ են գրեթե բոլոր հարցերին:
• Ինձ դիմիր, երբ ունես պրոբլեմ, որը լուծել է պետք: Մխիթարվելու համար դիմիր ընկերուհիներիդ:
• Գլխացավը, որը տևում է մեկուկես տարի, պրոբլեմ է, գնա բժշկի:
• Եթե կարծում ես, թե գեր ես, ուրեմն երևի թե էդպես էլ կա, ինձ մի հարցրու:
• Եթե իմ ասած որևէ բան մեկնաբանվում է երկու ձևով, ու դրանցից մեկը քեզ բարկացնում է կամ լացացնում, ուրեմն ես հաստատ մյուսը նկատի ունեի:
• Խնդրում եմ, ասելիքդ ասա գովազդների ընթացքում:
• Երբ հարցնում եմ` ի՞նչ է պատահել, ու դու ասում ես` ոչինչ, ուրեմն ես ինձ այնպես կպահեմ, իբրև թե ոչինչ չի պատահել:
• Երբ ինչ-որ տեղ ենք գնում ու ուշանում ենք, ինչ էլ հագնես, ինձ դուր կգա, լուրջ եմ ասում:
Էն հաստ տառերովը վերջն ա...