User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

  1. #1
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մի անգամ Մխիթարեան վարդապետներից մեկից լսեցի, որ ներկայ արեւելահայերէնում սխալ են արտասանում ի՞նչպէս, ո՞րպէս, ո՞րչափ, ի՞նչչափ, ո՞րքան, ի՞նչքան, ա՛յսպէս, ա՛յդպէս, ա՛յնպէս, ա՛յսքան, ա՛յնքան, ա՛յդքան եւ այլ դերանուններ՝ շեշտը դնելով ոչ թէ առաջին, այլ երկրորդ վանկի ձայնաւորի վրայ: Ի՞նչ կարծիքներ ունէք սրա վերաբերեալ: Ինձ թւում է, որ ճիշտ է այդ միտքը, քանի որ հարցական դերանունների մէջ հարցը պարունակողը ոչ թէ պէս-ը կամ քան-ն են, այլ՝ ինչ-ը եւ որ-ը: Չէք ասի չէ՝ ինչ ձեւո՞վ, այլ ի՞նչ ձեւով, նոյնպէս եւ ի՞նչպէս, ո՞րպէս: Միւսին յստակ բացատրութիւն չեմ կարող տալ, բայց տրամաբանօրէն...

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Այստեղ քննարկվում են նման հարցերը, այնպես որ նման թեմա բացելու կարիքը, կարծում եմ` չկար: Ես ճիշտ եմ համարում այն տարբերակը, որը հիմա օգտագործում ենք, քանի որ հակառակն ուղղակի անհարմար է արտասանելու համար և խոսքին հաղորդում է տհաճ տոնայնություն:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 19.07.2008, 14:41:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Ներողութիւն, հէնց այս հարցը կա՞յ, թէ՞ ես դնեմ... յետոյ ես մտածեցի՝ երկար ժամանակ քննարկման առարկայ կլիներ այս մեկը... դրա համար բացեցի...
    Վերջին խմբագրող՝ ըշտը: 19.07.2008, 15:03: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում ըշտը-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողութիւն, հէնց այս հարցը կա՞յ, թէ՞ ես դնեմ... յետոյ ես մտածեցի՝ երկար ժամանակ քննարկման առարկայ կլիներ այս մեկը... դրա համար բացեցի...
    Ներողության կարիքը չկար, ես ընդամենը կարծիքս էի արտահայտել, բայց եթե դու ունես բավականին նյութ և ասելիք այս հարցի շուրջ, խնդրեմ. ես էլ գիտելիքներիս չափով կփորձեմ մասնակցել քննարկմանը
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    ըստ հայերենի լեզվական կանոնների շեշտը դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա: այպես որ հայերեն ճիշտ տարբերակն է ինչպե՞ս, իսկ ի՞նչպեսը ղարաբաղերեն է

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում ըշտը-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ Մխիթարեան վարդապետներից մեկից լսեցի, որ ներկայ արեւելահայերէնում սխալ են արտասանում ի՞նչպէս, ո՞րպէս, ո՞րչափ, ի՞նչչափ, ո՞րքան, ի՞նչքան, ա՛յսպէս, ա՛յդպէս, ա՛յնպէս, ա՛յսքան, ա՛յնքան, ա՛յդքան եւ այլ դերանուններ՝ շեշտը դնելով ոչ թէ առաջին, այլ երկրորդ վանկի ձայնաւորի վրայ: Ի՞նչ կարծիքներ ունէք սրա վերաբերեալ: Ինձ թւում է, որ ճիշտ է այդ միտքը, քանի որ հարցական դերանունների մէջ հարցը պարունակողը ոչ թէ պէս-ը կամ քան-ն են, այլ՝ ինչ-ը եւ որ-ը: Չէք ասի չէ՝ ինչ ձեւո՞վ, այլ ի՞նչ ձեւով, նոյնպէս եւ ի՞նչպէս, ո՞րպէս: Միւսին յստակ բացատրութիւն չեմ կարող տալ, բայց տրամաբանօրէն...
    Այո, բայց «ի՞նչ ձևով»–ը երկու բառից կազմված արտահայտություն է, իսկ «ինչպե՞ս»–ը մեկ բառ է։ Եվ, ինչպես Ներսեսն արդարացիորեն նկատեց, հայերենի կանոնների համաձայն շեշտը դրվում է վերջին վանկի վրա։ Այդ առումով «ինչպե՞ս» ձևը, փաստորեն, ճիշտ է։ Ինչ խոսք, զուտ տրամաբանորեն ձեր ասած տարբերակն է ճիշտ, բայց լեզվում, ի տարբերություն ճշգրիտ գիտությունների, ամեն հարց չէ, որ հօգուտ տրամաբանության է լուծվում։

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ քննարկվում են նման հարցերը, այնպես որ նման թեմա բացելու կարիքը, կարծում եմ` չկար:
    Սկզբում՝ թեմայի վերնագիրը տեսնելով, ես էլ մտածեցի, որ չարժեր այդ մի հարցը տալու համար առանձին թեմա բացել, բայց թեմայի առաջին գրառումը կարդալով՝ հասկացա, որ տվյալ դեպքում հեղինակը թեման բացել է ոչ թե պարզելու, թե որ ձևն է համարվում ճիշտ, այլ քննարկելու, թե արդյոք ճիշտ համարվող ձևն իսկապես ճիշտ է։ Այնպես որ թեմայի առանձին լինելը, կարծում եմ, արդարացված է։
    Ես ճիշտ եմ համարում այն տարբերակը, որը հիմա օգտագործում ենք, քանի որ հակառակն ուղղակի անհարմար է արտասանելու համար և խոսքին հաղորդում է տհաճ տոնայնություն:
    Կարծում եմ՝ բոլորիս համար էլ օգտագործվող տարբերակը պիտի որ ավելի բարեհունչ թվա, բայց համոզված եմ, որ դրա պատճառը զուտ սովորությունն է. ինչին որ սովոր ենք, այն էլ մեզ բարեհունչ ու ճիշտ է թվում, հետևաբար եթե սովոր լինեինք ըշտը–ի առաջարկած տարբերակին, նույն հաջողությամբ մեզ հենց դա բարեհունչ կթվար, իսկ մյուսը՝ հակառակը։

    Ի դեպ, թեմայի հետ կապված մի «հետաքրքիր» բառ հիշեցի. «որտե՞ղ» և «ո՞րտեղ»։ Նկատե՞լ եք, որ խոսակցականում մենք գործածում ենք ոչ թե «որտե՞ղ» ձևը, այլ «ո՞րտեղ» (օրինակ՝ ո՞րտեղ ես ապրում), ու մեզ շատ էլ բարեհունչ է թվում, չէ՞։

    Մի խոսքով՝ բարդ հարց է, քանի որ տվյալ դեպքում բախվում են լեզվի կանոններն ու տրամաբանությունը։ Իսկ նման դեպքերում, կարծում եմ, հարցը միանշանակ լուծում ունենալ չի կարող։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Ճիշտ է՝ հարցը վերաբերում է «ճիշտ»-ի ճիշտ լինելուն կամ չլինելուն: Նաեւ ճիշտ է, որ արտասանութեան բարեհնչիւնութիւնը սովորութեան հարց է. ես ինքս ինձ սովորեցրի այս «նոր» տարբերակին, եւ հիմա այն շատ աւելի հաճելի է իմ ականջին, մանաւանդ, որ մտածում եմ՝ այն աւելի տրամաբանական է: Ասեմ, որ ողջ արեւմտահայութիւնը օգտագործում է հէնց այդ տարբերակը՝ ըստ իր կանոնների, եւ երեւի բախումը այնքան էլ մեծ չէ, փոխել կարելի է... Իսկ արեւելահայերէնի կանոնների համաձայն, այնուամենայնիւ, մեկ բառ կայ, որտեղ շեշտը դրւում է առաջին վանկի վրայ՝ ո՞րերորդ: Հարցն այն է, որ այստեղ երկրորդ արմատ չկայ...

    Ավելացվել է 2 րոպե անց
    Kuk շնորհակալութիւն
    Վերջին խմբագրող՝ ըշտը: 21.07.2008, 03:35: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատե՞լ եք, որ խոսակցականում մենք գործածում ենք ոչ թե «որտե՞ղ» ձևը, այլ «ո՞րտեղ» (օրինակ՝ ո՞րտեղ ես ապրում), ու մեզ շատ էլ բարեհունչ է թվում, չէ՞։
    Քանի անգամ է փորձում եմ այդ «ո՞րտեղ» -ը ու բան չի ստացվում : Իսկապե՞ս այդ ձևով խոսակցականում օգտագործող կա :

  9. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի անգամ է փորձում եմ այդ «ո՞րտեղ» -ը ու բան չի ստացվում : Իսկապե՞ս այդ ձևով խոսակցականում օգտագործող կա :
    Ինձ թվում է դու էլ ես տենց ասում: Հլը պատկերացրու ասենք ընկերոջդ հետ խոսելիս ասում ես «արա, որտեղ ես դու տենց բան տեսել»: Որտե՞ղ կդնես հարցական նշանը

    Հ.Գ. Ի դեպ ես երբեք դրա վրա ուշադրություն չէի դարձրել, մինչև միօր Արշակը չնկատեց, որ Artgeo-ն ի տարբերություն մեզ բոլորիս հարցական նշանը այդ բառում դնում է վերջին ձայնավորի վրա ինչպես որ հարկն է

  10. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    ըստ հայերենի լեզվական կանոնների շեշտը դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա:
    Մի՞թե

  11. #11
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե
    Իհարկե: Հայերենում միշտ շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Բացառություններ կան, երբ վերջին վանկի ձանավորը ը է, էդ դեպքում նոր շեշտվում է դրան նախորդող վանկը: Օրինակ` աստղ, ա-ն է շեշտվում
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  12. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում varduuhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե: Հայերենում միշտ շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Բացառություններ կան, երբ վերջին վանկի ձանավորը ը է, էդ դեպքում նոր շեշտվում է դրան նախորդող վանկը: Օրինակ` աստղ, ա-ն է շեշտվում
    Աստղը հասկացանք, բա «ղըրղըզ» (կամ էլ, ավելի վատ, ղրղզ) բառի մեջ շեշտը կարելի՞ է «ը»–ի վրա դնել։

    Մի քերականական ձեռնարկում վերջերս կարդացել եմ, որ ճիշտ է ո՞րտեղ, այլ ոչ՝ որտե՞ղ տարբերակը։ Տեսնես, ո՞րտեղ եմ կարդացել։ Որտե՞ղ...

  13. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատե՞լ եք, որ խոսակցականում մենք գործածում ենք ոչ թե «որտե՞ղ» ձևը, այլ «ո՞րտեղ» (օրինակ՝ ո՞րտեղ ես ապրում), ու մեզ շատ էլ բարեհունչ է թվում, չէ՞։
    չէ՛։ Այդ շեշտադրությամբ խոսողը հնարավոր է, որ լո՜ռե՛ցի ա…
    Si vis pacem, para bellum

  14. #14
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    [quote=ars83;982761]Աստղը հասկացանք, բա «ղըրղըզ» (կամ էլ, ավելի վատ, ղրղզ) բառի մեջ շեշտը կարելի՞ է «ը»–ի վրա դնել։

    Քանի որ 2 վանկերում էլ ձայնավորը ը-ն է, ուրեմն հայերենի շեշտադրության կանոններին համաձայն կշեշտենք 2-րդ վանկը: ղրղզ
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է դու էլ ես տենց ասում: Հլը պատկերացրու ասենք ընկերոջդ հետ խոսելիս ասում ես «արա, որտեղ ես դու տենց բան տեսել»: Որտե՞ղ կդնես հարցական նշանը

    Հ.Գ. Ի դեպ ես երբեք դրա վրա ուշադրություն չէի դարձրել, մինչև միօր Արշակը չնկատեց, որ Artgeo-ն ի տարբերություն մեզ բոլորիս հարցական նշանը այդ բառում դնում է վերջին ձայնավորի վրա ինչպես որ հարկն է
    Ի դեպ, դա առաջինը ես եմ նկատել ու ասել ակումբցիներին, դեռ մի երկու տարի առաջ կարծեմ։ Պատճառը, կարծում եմ, պարզ է. Artgeo–ն պարզապես հայաստանցի չի, հակառակ դեպքում ինքն էլ «ո՞րտեղ» կասեր։
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե
    Մի՞թե, իհա՛րկե... Բաառություններ կան, բնականաբար, բայց ըստ հայերենի կանոնների շեշտը վերջին ձայնավորի վրա է դրվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 09.02.2010, 18:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •