User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

  1. #16
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե, իհա՛րկե... Բաառություններ կան, բնականաբար, բայց ըստ հայերենի կանոնների շեշտը վերջին ձայնավորի վրա է դրվում։
    Հա, գիտեմ Ուղղակի բացառություններն էի ուզում մատնացույց անել։
    Ուլուանա, բա ե՞րբ ես միջազգային տերմինները հայերենի թարգմանելու։ Ասեցիր՝ այնտեղ տեղադրիր, ես էլ տեղադրել եմ, ձեն–ձուն չկա

  2. #17
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում varduuhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե: Հայերենում միշտ շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա:
    Եվ ոչ միայն, հարցական նշանը նույնպես դրվում ե բառի վերջին վանկի ձայնավորի վրա, որի մասին էլ բացվել է թեման:
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ՛։ Այդ շեշտադրությամբ խոսողը հնարավոր է, որ լո՜ռե՛ցի ա…
    Ինչի մյուս մարզերում բոլորն իրենց կոտորու՞մ են ճիշտ շեշտադրմամբ խոսելով

  3. #18
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քերականական ձեռնարկում վերջերս կարդացել եմ, որ ճիշտ է ո՞րտեղ, այլ ոչ՝ որտե՞ղ տարբերակը։ Տեսնես, ո՞րտեղ եմ կարդացել։ Որտե՞ղ...
    Երեւի արեւմտահայերէնի քերականութեան որեւէ ձեռնարկում:

  4. #19
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Լեզուն, ճիշտ է, անընդհատ փոփոխւում է, զարգանում. ես դէմ չեմ դրան: Սակայն չեմ ուզի, որ այն աղքատանայ: Օրինակ՝ երբ բառերը կորցնեն իրենց իմաստը: Հիմայ, «ինչպէս», «որպէս» եւ նման այլ դերանուններում շեշտը (շեշտ ասելով՝ նկատի ունեմ նաեւ հարցը եւ բացականչութիւնը) իմաստային առումով կրողը ինչ-ը, որ-ը եւ այլ բաղադրիչներ են: Եւ երբ այդ իմաստը կորցնում են, արդէն տեղի է ունենում աղքատացում: Մեկ-երկու այլ օրինակ. խօսակցականում երբեմն մի բան աւարտելով (որեւէ սովորական բան, որ տհաճ չէ) ասում ենք՝ պրծայ (միգուցէ իմ արշինով եմ չափում, չգիտեմ): Սակայն «պրծայ» բառը, վերջերս նկատել եմ, ինչ-որ բացասական երանգ ունի, այսինքն՝ «պոկուեցի... վա՜յ, վերջապէս...»: Տեղի է ունեցել իմաստի որոշ կորուստ: Կամ՝ «ցանկացած բան հիմայ կարող է վնասել նրա առողջութեանը»: Ի՞նչպէս կարող է որեւէ վատ բան «ցանկացած» լինել:
    Վերջին խմբագրող՝ ըշտը: 22.07.2008, 02:12:

  5. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում ըշտը-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուն, ճիշտ է, անընդհատ փոփոխւում է, զարգանում. ես դէմ չեմ դրան: Սակայն չեմ ուզի, որ այն աղքատանայ: Օրինակ՝ երբ բառերը կորցնեն իրենց իմաստը: Հիմայ, «ինչպէս», «որպէս» եւ նման այլ դերանուններում շեշտը (շեշտ ասելով՝ նկատի ունեմ նաեւ հարցը եւ բացականչութիւնը) իմաստային առումով կրողը ինչ-ը, որ-ը եւ այլ բաղադրիչներ են: Եւ երբ այդ իմաստը կորցնում են, արդէն տեղի է ունենում աղքատացում: Մեկ-երկու այլ օրինակ. խօսակցականում երբեմն մի բան աւարտելով (որեւէ սովորական բան, որ տհաճ չէ) ասում ենք՝ պրծայ (միգուցէ իմ արշինով եմ չափում, չգիտեմ): Սակայն «պրծայ» բառը, վերջերս նկատել եմ, ինչ-որ բացասական երանգ ունի, այսինքն՝ «պոկուեցի... վա՜յ, վերջապէս...»: Տեղի է ունեցել իմաստի որոշ կորուստ:
    Վերոնշյալ դեպքն, իմ կարծիքով, ոչ թե բառիմաստի կորուստ է, այլ ընդհակառակը՝ բառիմաստի ընդլայնում. եթե «պրծնել» բառը նախկինում ունեցել է միայն «ազատվել, պոկվել, փրկվել» իմաստը, ապա հետագայում, պահպանելով իր նախնական իմաստը, ձեռք է բերել լրացուցիչ՝ «վերջացնել, ավարտել» իմաստը։ Էլ ի՞նչ իմաստային կորստի մասին է խոսքը։ Չգիտեմ, համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում, հետևաբար կոնկրետ տվյալ դեպքում ոչ մի բացասական բան (աղքատացում) չեմ տեսնում։
    Կամ՝ «ցանկացած բան հիմայ կարող է վնասել նրա առողջութեանը»: Ի՞նչպէս կարող է որեւէ վատ բան «ցանկացած» լինել:
    Էս մի հարցը մի քիչ բարդ է. եթե խորանանք, բառը լրացուցիչ իմաստ է ստացել՝ էլի միաժամանակ պահպանելով նաև նախնական իմաստը։ Ի դեպ, եթե վերցնենք, օրինակ, «ցանկացած» բառին հոմանիշ «կամայական» բառը, որն առաջին հայացքից կարծես թե լավ ու տեղին է հնչում, այնուամենայնիվ, կտեսնենք, որ վերջինիս հիմքում նույնպես ընկած է «կամք», նույնն է՝ «ցանկություն» բառը։ Սա լեզվին բնորոշ երևույթ է, միշտ եղել է ու, կարծում եմ, միշտ էլ կլինի։ Եթե մենք «աշխատել, սովորել» իմաստն արտահայտելու համար հանգիստ խղճով գործածում ենք «պարապել» բառը, որը նախկինում լրիվ հակառակ իմաստն է ունեցել՝ «պարապ լինել, ոչինչ չանել», ապա ի՞նչն է մեզ խանգարում, որ առավել հանգիստ խղճով գործածենք «ցանկացած» բառը «որևէ» իմաստով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #21
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում ըշտը-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեւի արեւմտահայերէնի քերականութեան որեւէ ձեռնարկում:
    Չէ, արևելահայերենի ձեռնարկ էր, պարզապես հեղինակին չեմ հիշում։

  7. #22
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Ինձ թւում է, որ այդ բնորոշ յատկութիւնը շատերի անգրագիտութեան արդիւնք է: Չգիտեմ, եթէ բառը սխալ օգտագործեցի, բայց մի օրինակ բերեմ, նորութիւն, դուք ասէք՝ ինչ է դա: Շատերը սկսել են (այսինքն՝ ես անձամբ չեմ լսել) անպայմանի փոխարէն ասել անպաճոյճ (անզարդ): Հիմայ, լա՞ւ է, որ անպաճոյճ բառը մի լրացուցիչ իմաստ ստանայ, որն ընդհանրապէս կապ չունի դրա իրական իմաստի հետ: Խառնակութիւն է ստացւում: Հայերէնը կը դառնայ Անգլերէնի պէս մի բան, որ մի բառն ունենայ տասը իմաստ: Ես, օրինակ, հաճոյք եմ ստանում երբ խօսելիս բառերն օգտագործում եմ դրանց իմաստներին ուշադրութիւն դարձնելով: Աւելի լաւ չի՞ լինի, եթէ ամեն բառ դրա իսկական իմաստով օգտագործենք. հայերէնը շաատ հարուստ լեզու է: Եսիմ... իմ կարծիքով...
    Վերջին խմբագրող՝ ըշտը: 23.07.2008, 20:06:

  8. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Մեջբերում ըշտը-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թւում է, որ այդ բնորոշ յատկութիւնը շատերի անգրագիտութեան արդիւնք է: Չգիտեմ, եթէ բառը սխալ օգտագործեցի, բայց մի օրինակ բերեմ, նորութիւն, դուք ասէք՝ ինչ է դա: Շատերը սկսել են (այսինքն՝ ես անձամբ չեմ լսել) անպայմանի փոխարէն ասել անպաճոյճ (անզարդ): Հիմայ, լա՞ւ է, որ անպաճոյճ բառը մի լրացուցիչ իմաստ ստանայ, որն ընդհանրապէս կապ չունի դրա իրական իմաստի հետ:
    «Անպաճույճ» բառը, համենայնդեպս, ես ինչքան լսել եմ, զուտ կատակով ասվելիս եմ լսել, ոչ թե լրջորեն։ Չգիտեմ, գուցե արդեն որոշ մարդիկ լրջորեն այն գործածում են «անպայման» բառի փոխարեն... Էդ դեպքում իրոք տխուր է։
    Խառնակութիւն է ստացւում: Հայերէնը կը դառնայ Անգլերէնի պէս մի բան, որ մի բառն ունենայ տասը իմաստ: Ես, օրինակ, հաճոյք եմ ստանում երբ խօսելիս բառերն օգտագործում եմ դրանց իմաստներին ուշադրութիւն դարձնելով: Աւելի լաւ չի՞ լինի, եթէ ամեն բառ դրա իսկական իմաստով օգտագործենք. հայերէնը շաատ հարուստ լեզու է: Եսիմ... իմ կարծիքով...
    Համաձայն եմ ասածներիդ, բայց դե լեզուն ընդհանրապես այդպիսին է՝ մշտապես փոփոխվող, ընդարձակվող, ճկուն ու երբեմն աղավաղվող։ Բոլոր լեզուներն են այդպիսին, այնպես որ դժվար է միայն հայերենը զերծ պահել նման երևույթներից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #24
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»

    Դժուար է, բայց պէտք է փորձել, չէ՞, կարողութեան չափով... Գոյութիւն ունեն յատուկ հաղորդումներ բաներ դրա համար: Ես կողմ չեմ թողնելուն, որ լեզուն աղաւաղուի:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 09.02.2010, 18:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •