Այն որ մեր լրագրողները ունիկալ են, դրա մասին խոսք չկա։ Բավական է նայել մի քանի ծրագիր ու ամեն ինչ պարզ է դառնում։ Առաջարկում եմ այս թեմայում գրել նրանց հիմարիկ սխալները, լեզվի սայթաքումները և այլն։
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե որոշ մարդկանց ինչպե՞ս են վերցրել աշխատանքի։ Օրինակ երեկ նայում էի Հ1-ի (այլ ոչ Հանրային հեռուստաընկերություն) «Հայլուրը» ժամը 17.00 ին։ Մի բարետես տղա է կարդում լուրերը վառ ռուսերեն ակցենտով։ Լավ, ակցենտը մի կողմ։ Շատ հազվադեպ եմ նայում «Վայլուրը», բայց այս անգամ չգիտես ինչու նստած նայում էի, կարծես թե գիտեի, որ մի բան լինելուա։ Դե, կառավարության «քաղաքական գործիչներին» սովորական դարձած գովասանքից հետո, Ռուսաստանի «եղբայրական» վերաբերմունքի արդարացումից հետո, հարևաններին թուքումրելուց հետո, ինչպես միշտ մի քանի խոսք էլ պիտի ասվեր արաբական երկրներում պայթյունների մասին (ինչքան կանխատեսելի են):
Ու էս հաղորդավար տղեն կարդումա.
- Արաբական հեռուստաընկերություն Ալ Զա... Ալ Զաիրա... ներեցեք Ալ Զազիրան այսօր հաղորդեց...
Դժվար չի պատկերացնել վիճակս: ՍկզբումՀետո էլ
Առաջին ալիք է, իսկ լրագրողները Ալ Ջազիրա հեռուստաընկերության անունը չգիտեն
![]()
Այդ ամենը շարունակվեց բազմաթիվ սայթաքումներով, վերջն էլ.
- Այսքանը, կհանդի... Ցտեսություն:
![]()
![]()
Էջանիշներ