User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Լրագրությունը լեզվաբանություն չէ: Լրագրողները օգտագործում են սովորաբար խիստ պարզ լեզու, որ բոլորին հասկանալի լինի:
    Խիստ պարզ լեզու օգտագործելու համար պարտադիր չեն խայտառակ սխալները: Կարելի է միաժամանակ և՛պարզ, և՛ ճիշտ խոսել:
    Հայկական լրագրողության պրոբլեմը անորակությունն է: Չկան էկսքլուզիվ նյութեր: Ու դա խոսքի ազատության հետ կապ չունի:
    Շատ մեծ կապ ունի խոսքի ազատության հետ: Որակյալ լրագրողները չեն գնա «Հայլուրում» աշխատելու, այլ կնախընտրեն ազատ լրատվամիջոցներ, իսկ ազատ լրատվամիջոցները, ցավոք, ոչ միայն քիչ են, այլև ոչ բոլորին հասանելի:

  2. #17
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    <<Շատ մեծ կապ ունի խոսքի ազատության հետ: Որակյալ լրագրողները չեն գնա «Հայլուրում» աշխատելու, այլ կնախընտրեն ազատ լրատվամիջոցներ, իսկ ազատ լրատվամիջոցները, ցավոք, ոչ միայն քիչ են, այլև ոչ բոլորին հասանելի:>>

    Խորը թյուրիմացության մեջ ես: Նախ, առաջինը, հեռուստալրագրությունը առաջին հերթին գործողություն է կադրում եւ լավ մոնտաժն է: Հեռուստալրագրությունը նկարներով պատմություն է եվ մեկնաբանություն: Կապ չունի բանասիրության հետ: Ու եթե անգամ լրագրողը թլիկ է խոսում, բայց կարգին բան է ցույց տալիս, դա ներելի է:

    Ինչ վերաբերում է Հայլուրին, ապա Հայլուրում այսօր ամենաորակյալ հեռուստալրագրողներն են: Չեմ պաշտպանում որեւէ մեկին, ուղղակի արձանագրում եմ փաստը: Նայեք մյուս ալիքների լուրերը: Ու Հայլուրում եւ առաջին ալիքում, միշտ էլ եղել են ամենալավ լրագրողները: Նրանցից մի մասը շատ «կողմնորոշված է» իր քաղաքական հայացքներում, մյուսները, եվ հիմնականում մեծամասնությունը՝ ոչ: Հա, ի դեպ, չկա այնպիսի լավ ժուռնալիստ, որ առաջին ալիք մտնել չփորձեր: Ուղղակի ամեն լրագրող չէ, որ հեռուստալրագրող է: Հեռուստալրագրողությունը չափազանց բարդ է ու հոգնեցուցիչ:՛

    Իսկ «ազատ լրատվամիջոց» արտահայտությունը նոն-սենս է եւ գոյություն չունի: Ոչ մի տեղ: Ու դա կապ չունի, էլի եմ կրկնում որակյալ լրագրության հետ: Դա ապացույցները շատ կան:

    Հեռուստալրագրությունը Հայաստանում կզարգանա, երբ գովազդի գինը կբարձրանա ու կլինի շատ փող: Ու երբ հեռուստաընկերությունների մենեջմենթը թայֆա-բարեկամականից կփոխվի պրոֆեսիոնալներով: Երբ կհիմնվի հեռուստապրոդյուսերների ինստիտուտը: Երբ հեռուստալրագրողների աշխատավարձը բարձրանա: Այդ ժամանակ պահանջեք որակյալ հեռուստալրագրությունը: Ու մինչեւ քննադատեք էդ ժուռնալիստներին, մի քիչ գոնե այդ ոլորտում աշխատեք:

    Հիմա ձեր նշած, քիչ եւ ոչ բոլորին հասանելի որակյալների մասին: ինչ, ԱրմենիաՆաուն է լավ ժուռնալ: Ամենաձանձրալի ինտերնետ պարբերականներից մեկն է, որ հոդվածների մեծ մասը ինչ-որ գյուղի մասին է: Գնում են, վիճակագրի պես արձանագրում ինչ կա, գրում գեղարվեստական ոճով: Հա, ու մեկ էլ դատեր լուսաբանում:

    Իրականում վաղուց արդեն լրագրությունը սոցիալական շարժումի է վերածվել: Երբ մարդիկ փորձում են հոդվածից ակցիա ստանալ: Սովորական «մարդկային պատմությունները« , որ Արևմուտքում մոդա էր սրանից մի քանի տասնամյակ առաջ, մեզ նոր է տեղ հասել: Ու եթե ԱրմենիաՆաուն ամենապոպուլյար ժուռնալը չի, դա այն պատճառով է, որ ձանձրալի է: Նախկինում ասում էինք, պրոֆեսիոնալ, բայց ձանձրալի, հասարակության համար անհրաժեշտ: Չէ, ըտենց բան չկա: Երբ Ամեկ պլյուսը փակեցին, առաջին մի քանի ամիսներին վեբ-սայթը ամենապոպուլյարն էր Հայաստանյան նետում.: Ուրեմն, եթե հետաքրքիր է, կդառնա անգամ հասանելի:

    Եվ հետո: Այս հասարակությունը երբեք որևէ լրագրողի չի պաշտպանել: Երբեք: Ամեկ պլյուսի վերաբացման համար հանրահավաքներին մի քանի հոգի հավաքվեց ու վերջ: Ոչինչ չեղավ: Հազար անգամ լրագրող են ծեծել: Ով է նրանց տեր կանգնել:

    Հազար հատ հաղորդում փակվեց: Որ հաղորդման համար է հեռուստադիտողը գնացել ստուդիա, ռմբահարել զանգերով...Ոչ մեկի: Այնպես, որ հեռուստալրագրողների «հանճարեղությունը« պայմանավորված է հասարակության անտարբերությամբ և հեռուստաղեկավարության ոչպրոֆեսիոնալիզմով: Կարճ ասած, դրա պահանջը չկա: Դրա հետեւանքով, «որակյալները» իրենց գլխի ճարը ով ոնց կարող է գտնում է…գրանտով կամ ըտենց մի բանով, կամ ուրիշ գործով է զբաղվում: Իսկ նրանք, ովքեր այսօր եթերում են, ուղղակի ապահովում են հեռուստալրագրության ֆիզիկական գոյությունը, բժշկական լեզվով ասած, վեգետատիվ վիճակում են պահում, երբ ֆիզիկապես կա, իսկ մտավոր առումով բացակայում է: Դժգոհ եք...զանգեք, գրեք, պահանջեք...բայց ոչ թե հեգնեք ու ձեռ առեք: Հեռուստալրագրությունը ծանր, անշնորհակալ, պատասխանատու եւ վտանգավոր մասնագիտություն է...

  3. #18
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    լուրերի թողարկում...
    "Մոտաորապես 42 մարդ"
    "Ավելի քան շուրջ 36 քաղաք"
    վերջապես բացատրեք նրանց որ հասկացություն ու հասկացողություն և վերաբերել ու վերաբերվել բառերն իրարից տարբերվում են իմաստով
    դա գիտի յուրաքանչյուր մարդ որ սոորել է դպրոցում
    qui sine peccato est?

  4. #19
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Մեջբերում P.S.-ի խոսքերից
    Հեռուստալրագրությունը Հայաստանում կզարգանա, երբ գովազդի գինը կբարձրանա ու կլինի շատ փող: Ու երբ հեռուստաընկերությունների մենեջմենթը թայֆա-բարեկամականից կփոխվի պրոֆեսիոնալներով: Երբ կհիմնվի հեռուստապրոդյուսերների ինստիտուտը: Երբ հեռուստալրագրողների աշխատավարձը բարձրանա: Այդ ժամանակ պահանջեք որակյալ հեռուստալրագրությունը: Ու մինչեւ քննադատեք էդ ժուռնալիստներին, մի քիչ գոնե այդ ոլորտում աշխատեք:
    Կառուցողական քննադատությունը չի խանգարի։ Եթե մարդիկ ինչ–ոչ բանից դժգոհ են, պետք է արտահայտվեն, բողոքեն ու քննադատեն։ Պահանջարկն էլ է առաջարկ ծնում։

    Մեջբերում P.S.-ի խոսքերից
    Եվ հետո: Այս հասարակությունը երբեք որևէ լրագրողի չի պաշտպանել: Երբեք: Ամեկ պլյուսի վերաբացման համար հանրահավաքներին մի քանի հոգի հավաքվեց ու վերջ: Ոչինչ չեղավ: Հազար անգամ լրագրող են ծեծել: Ով է նրանց տեր կանգնել: Հազար հատ հաղորդում փակվեց: Որ հաղորդման համար է հեռուստադիտողը գնացել ստուդիա, ռմբահարել զանգերով...Ոչ մեկի:
    Շատ ճիշտ ես ասում։ Դա էլայն բաներից մեկն է, որ պետք է հասարակությունը ըմբռնի և քայլեր ձեռնարկի։

  5. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    հավես
    Ինչու՞ չէք գործածում հայերէն «եռանդ», «աւիւն» բառերը:
    ամեն տեսակ սխալներն էլ շատ կարևոր են: Գիտնական չեն ծնվում, գիտնական դառնում են:
    Ի՞նչ կը նշանակէ՝ «սխալներն էլ շատ կարեւոր են»: Ամէն մարդ իրաւունք ունի ուղղելու եթերում արտասանւող խօսքը, որպէսզի լեզուից անտեղեակ երեխան սկիզբից ճիշտը սովորի: Հայերէնում գոյ է «դ» եւ «ձ» հնչոյթները անջատօրէն: Մեր լեզուի մէջ նորամոյծ սա բառը կարելի չէ երկու ձեւ ունենայ: Կամ «ակաձեմիա» է, կամ՝ «ակադեմիա» երկուքը միաժամանակ ճիշտ չի կարող լինել: Իսկ «Դիաննա» անունը, կարո՞ղ ենք «Ձիաննա» արտասանել.. չենք կարող: Ինչ կը վերաբերի «ց»
    Տառը «ս» հնչելուն, կարծում եմ սա պարսկահայերի յատուկ երեւոյթ է, գուցէ պարսկերէնի ազդեցութեամբ: Վերադառնալով «ակաձեմիա» բառին, ասեմ որ թերեւս սա էլ ռուսերէնի ազդեցութեամբ այսպէս արտասանւում է:
    Arthur օտար անուն է: Th=Թ, T= Տ
    Ինչու՞ չ'ձգտիլ լաւին ճիշտին: Հաղորդավարները պատասխանատու են իրենց գործի հանդէպ:
    Մենեջմենթը management= տնօրինում, կառավարում
    Պրոֆեսիոնալներով = մասնագէտներով
    հեռուստապրոդյուսերների ինստիտուտը = արտադրիչների վարժարան կամ դպրոց կամ ուսումնարան:
    ժուռնալիստներին = լրագրողներին, թղթակիցներին, լրաբերներին, սուրհանդակներին...
    սոցիալական = ընկերային
    ակցիա = ?????
    ամենապոպուլյարն = ամէնաժողովրդական, ամէնաժողովրդային

  6. #21
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    «Բառի մեջ հատուկ կետադրական սխալ ենք թույլ տվել: չորրորդ տառը նույն առաջին տառն է:»

    հ2, հենց նոր

    Հ.Գ. Խոսքը «կարկին» բառի մասին էր, որը գրված էր «կարգին»:

  7. #22
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Լրագրողների մասին ֆորումը վերածել եք բանասիրաական վեճի: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ եթերում և թերթերում նույն դեմքերն են, որ չկան նոր հետաքրքիր պատմություններ, հետաքննություն, պարզապես լրագրողական հետազոտություն: Ոչ ոք չի խոսում, որ վերջին անգամ ՀԺ-ի Նիկոլն էր տպել Վանոյի հետ հարցազրույցը: Դրանից հետո այս երկրում որևէ բացառիկ հարցազրույցում օդում եւ թղթի վրա չի հայտնվել ու ոչ մեկն էլ անգամ չի փորձել նախաձեռնել...
    Հիմա ակադեմիա է, թե ակաձեմիա, ինձ համար զրոյական նշանակություն ունի, եթե միտք չկա: Լեզուն մտածողության ու ինքնության արդյունք է: Ու եթե շատ են սխալները, նշանակում է կորած է ինքնությունը: Ռուսերեն շեշտադրումը խորհրդային գաղութատիրության մտածողության արդյունք է: Ինչպես կաշառակերությունը, ներկա ուղղագրությունը, դեդովշչինան բանակում, գողերը՝ բանտում, լավ տղու հավաքական և տխմար աղավաղված կերպարը՝ փողոցում, թուրքական հայհոյանքներն ու ռուսերեն մտածողությունը...այս ամենը փոքր ազգերի նկատմամբ կիրառված և նրանց կործանելու քաղաքականություն է, որն ի դեպ, շատ հաջողությամբ շարունակվում է Հայաստանում:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •