User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ծիծաղ Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Այն որ մեր լրագրողները ունիկալ են, դրա մասին խոսք չկա։ Բավական է նայել մի քանի ծրագիր ու ամեն ինչ պարզ է դառնում։ Առաջարկում եմ այս թեմայում գրել նրանց հիմարիկ սխալները, լեզվի սայթաքումները և այլն։


    Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե որոշ մարդկանց ինչպե՞ս են վերցրել աշխատանքի։ Օրինակ երեկ նայում էի Հ1-ի (այլ ոչ Հանրային հեռուստաընկերություն) «Հայլուրը» ժամը 17.00 ին։ Մի բարետես տղա է կարդում լուրերը վառ ռուսերեն ակցենտով։ Լավ, ակցենտը մի կողմ։ Շատ հազվադեպ եմ նայում «Վայլուրը», բայց այս անգամ չգիտես ինչու նստած նայում էի, կարծես թե գիտեի, որ մի բան լինելուա։ Դե, կառավարության «քաղաքական գործիչներին» սովորական դարձած գովասանքից հետո, Ռուսաստանի «եղբայրական» վերաբերմունքի արդարացումից հետո, հարևաններին թուքումրելուց հետո, ինչպես միշտ մի քանի խոսք էլ պիտի ասվեր արաբական երկրներում պայթյունների մասին (ինչքան կանխատեսելի են ):
    Ու էս հաղորդավար տղեն կարդումա.
    - Արաբական հեռուստաընկերություն Ալ Զա... Ալ Զաիրա... ներեցեք Ալ Զազիրան այսօր հաղորդեց...

    Դժվար չի պատկերացնել վիճակս: Սկզբում Հետո էլ Առաջին ալիք է, իսկ լրագրողները Ալ Ջազիրա հեռուստաընկերության անունը չգիտեն

    Այդ ամենը շարունակվեց բազմաթիվ սայթաքումներով, վերջն էլ.
    - Այսքանը, կհանդի... Ցտեսություն:

  2. #2
    Երկրի բնակիչ milkyway-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    հերանցս տուն
    Տարիք
    42
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Լեզվի կենտրոնը կարծեմ բաժին ունի որ հենց հեռուսատահաղորդումներն են քնարկում:
    շատ հետաքրքիր բաներ կարելի է գտնել ,իրենց զեկույցներում մնում ա ճարել
    օր`
    ՙԱրմենիա՚ հեռուստաընկերություն

    ԼԵԶՎԱԿԱՆ ՃՇՏՈԻՄՆԵՐ
    ՀՀ ԿԳՆ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ (16)

    ՙԲարի լո°ւյս, հայեր՚, 12.01.2005, ծրագրավար. ՙՄեր հյուրն է եղարվեստի միջազգային ակա/ձ/եմիայի ակա/ձ/եմիկոս Լևոն Թոքմաջյանը՚: Ակադեմիա, նաև ակադեմիկոս բառերը գրվում և արտասանվում են դ-ով: Հայերենում չունենք այդպիսի մի կանոն, համաձայն որի գրենք դ, բայց կարդանք ձ:
    ՙԲարի լո°ւյս, հայեր՚, 15.01.2005, ծրա•րավար. ՙԴու լյավ ես զ•ում քեզ: Եթե ուզում եք օրը լյավ սկսել....՚: Լավ բառը լյավ են արտասանում որոշ բարբառներում (Ղարաբաղի, Գորիսի և այլն): Ինչ ասել կուզի, բարբառայնությունը չի կարող տեղ ունենալ ծրա•րավարի խոսքում: Լ հնչյունի փափկացումը, որ վերջերս նկատվում է, մերժելի է •րական լեզվում: Անհրաժեշտ էր ասելª լավ ես զգում..., լավ սկսել:
    +ՙԲարի լո°ւյս, հայեր՚, 16.01.2005, ծրագրավար. ՙՄեր գիտակցականից բացի կա նաև մի այլ դաշտ. չգիտեմª ինչպես վերնագրեմ: Հոգեկան երևույթները, դեպրեսիա վերնագրենք այն, թե մի այլ բան....՚: Ակնհայտ է բառային շփոթը: Անվանել կամ կոչել բայերի փոխարեն ծրագրավարը գործածել է վերնագրել: Ըստ որում, սխալը կրկնվեց էլի մի քանի անգամ: Ճիշտ կլիներ ասել. ՙՉգիտեմª ինչպես անվանել: Դեպրեսիա կոչենք այն, թե մի այլ բան՚:
    Վերջին խմբագրող՝ milkyway: 05.11.2006, 01:00:
    "'Пить, так пить' - сказал котенок и пошел топиться"

  3. #3
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Երեխեք բան ու գործ չունե՞ք: Երանի մեկն էլ էնքան հավես ունենար, որ ձեր արած սխալներին հետևեր: «Մի՛ դատեք, որ չդատվեք»:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  4. #4
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Երեխեք բան ու գործ չունե՞ք: Երանի մեկն էլ էնքան հավես ունենար, որ ձեր արած սխալներին հետևեր: «Մի՛ դատեք, որ չդատվեք»:
    Քո գրածից կարելի՞ ա ենթադրել, որ էդքան էլ կարևոր չի հեռուստատեսային լեզվական սխալները ու ընդհանրապես լեզվական սխալները:

  5. #5
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Քո գրածից կարելի՞ ա ենթադրել, որ էդքան էլ կարևոր չի հեռուստատեսային լեզվական սխալները ու ընդհանրապես լեզվական սխալները:
    Ընդհանրապես ամեն տեսակ սխալներն էլ շատ կարևոր են: Բայց դա չի նշանակում, որ ամեն մեկը պետք ա դիմացինի սխալները հրապարակի: Կյանքում ոչ մեկն էլ կատարյալ չի ու սխալվելը ոչ մեկիցս հեռու չի: Գիտնական չեն ծնվում, գիտնական դառնում են: Ու եթե խորանանք ակադեմիա բառի ակաձեմիա արտասանությունը ոչ մի կերպ սխալ չի: Ընդհանրապես հայերենը շատ բարդ լեզու է, որն իր պատմական զարգացման ընթացքում ենթարկվել է բազմաթիվ հնչյունափոխությունների: Տվյալ օրինակը (ակադեմիա-ակաձեմիա) պատկանում է բաղաձայնների հնչյունափոխությանը:Դա սխալ չէ, դա արտասանական հնչյունափոխություն է: Եթե Արթուրին ասում ենք Արտուր ուրեմն անգրագե՞տ ենք: Կամ ցտեսության փոխարեն ասում ենք ստեսցյուն:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  6. #6
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Երեխեք բան ու գործ չունե՞ք: Երանի մեկն էլ էնքան հավես ունենար, որ ձեր արած սխալներին հետևեր: «Մի՛ դատեք, որ չդատվեք»:
    Ի դեպ, մարդիկ հատուկ «հավես» ձեռք չեն բերում, ու հեռուստացույցի դիմաց նստում հենց հաղորդավարների սխալները լսելու նպատակով: Պատկերացրու, որ որոշ մարդկանց համար եթերից և նրանից դուրս հնչող լեզվական սխալներն ականջ են ծակում, և անտանելի տհաճ են՝ նույնիսկ այն ժամանակ, երբ «բան ու գործ» շատ ունեն:
    Կամ ցտեսության փոխարեն ասում ենք ստեսցյուն:
    Տառասխա՞լ էիր արել գրելուց, թե՝ իրոք այդպես ես արտասանում:
    Ne inducas in tentationem...

  7. #7
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ու եթե խորանանք ակադեմիա բառի ակաձեմիա արտասանությունը ոչ մի կերպ սխալ չի: Ընդհանրապես հայերենը շատ բարդ լեզու է, որն իր պատմական զարգացման ընթացքում ենթարկվել է բազմաթիվ հնչյունափոխությունների: Տվյալ օրինակը (ակադեմիա-ակաձեմիա) պատկանում է բաղաձայնների հնչյունափոխությանը:Դա սխալ չէ, դա արտասանական հնչյունափոխություն է: Եթե Արթուրին ասում ենք Արտուր ուրեմն անգրագե՞տ ենք: Կամ ցտեսության փոխարեն ասում ենք ստեսցյուն:
    Ակաձեմիան ամեն կերպ սխալ ա, դա բաղաձայների հնչյունափոխություն չի, դա ռուսական հնչյունափոխություն ա:
    Այո՛, եթե Արթուր ասում են Արտուր, գուցե անգրագետ չեն, բայց չգիտեն, որ ճիշտը Արթուրն ա:

  8. #8
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Սխալները իմ ականջն էլ են ծակում: Բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում ուղղեմ ուրիշների սխալները, որովհետև կրկնում եմ ամեն մարդ էլ սխալվում է շատ հնարավոր է շատ բաներում ես էլ սխալվեմ, ու ինձ հեչ հաճելի չի լինի, որ ինչ-որ մեկը իրան դնի ամենագրագետի տեղը ու իմ սխալը ուղղի(խոսքս հասակակիցներիս մասին է):
    Եթե տենց եք կարծում ավելի լավ ա ես անգրագետ լինեմ, քան սենց խոսամ «Արթուր խնդրում եմ արդուկիր տաբատս»: Պատկերացնում եք ինչի կվերածվի լեզուն եթե ամեն մարդ բառն արտասանելուց նենց արտասանի, որ դիմացինը հասկանա, որ ինքը էդ բառի գրելաձևն էլ գիտի:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Պահո... Առoրյա խոսակցական լեզուն արդեն համեմատում են հեռուստացույցից հնչող լեզվի հետ... Ողբանք քեզ Հայաստան...

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Սխալները իմ ականջն էլ են ծակում: Բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում ուղղեմ ուրիշների սխալները, որովհետև կրկնում եմ ամեն մարդ էլ սխալվում է շատ հնարավոր է շատ բաներում ես էլ սխալվեմ, ու ինձ հեչ հաճելի չի լինի, որ ինչ-որ մեկը իրան դնի ամենագրագետի տեղը ու իմ սխալը ուղղի(խոսքս հասակակիցներիս մասին է):
    Եթե տենց եք կարծում ավելի լավ ա ես անգրագետ լինեմ, քան սենց խոսամ «Արթուր խնդրում եմ արդուկիր տաբատս»: Պատկերացնում եք ինչի կվերածվի լեզուն եթե ամեն մարդ բառն արտասանելուց նենց արտասանի, որ դիմացինը հասկանա, որ ինքը էդ բառի գրելաձևն էլ գիտի:

    Ուրեմն, փաստորեն, քեզ թվացել է, թե ճիշտ ու գրագետ խոսել նշանակում է բոլոր բառերն արտասանել այնպես, ինչպես գրվու՞մ են... Չէ, ասեմ, իմացիր, որ այդպես չէ։ Հայերենում, օրինակ, դ-ն կարող է արտասանվել թ, բայց ձ՝ ԵՐԲԵ՛Ք։ Այդպիսի արտասանությունը որոշակիորեն սխալ է, այն ընդամենը ռուսերենի ազդեցության հետևանք է, այսինքն՝ ռուսերենի արտասանությանը հարմարեցված։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.11.2006, 17:56:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից

    Ուրեմն, փաստորեն, քեզ թվացել է, թե ճիշտ ու գրագետ խոսել նշանակում է բոլոր բառերն արտասանել այնպես, ինչպես գրվու՞մ են...
    Ճիշտ չես հասկացել ես էլ հենց էդ եմ ասում, որ սխալ է արտասանել նենց, ոնց որ գրվում է: ...........
    Իսկ ակադեմիա բառի համար համոզված եմ ոչ մեկդ էդ բառը չեք արտասանում նենց, ոնց որ գրվում է:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ճիշտ չես հասկացել ես էլ հենց էդ եմ ասում, որ սխալ է արտասանել նենց, ոնց որ գրվում է: ...........
    Իսկ ակադեմիա բառի համար համոզված եմ ոչ մեկդ էդ բառը չեք արտասանում նենց, ոնց որ գրվում է:
    Չէ, դու ես իմ գրածը մասամբ սխալ հասկացել։ Ես գրել էի, որ հայերենում դ տառը ոչ մի դեպքում և ոչ մի կերպ չի կարող ձ արտասանվել։ Ես ասում եմ, թե որն է ճիշտը, իսկ թե ով ինչպես է արտասանում ակադեմիա բառը, արդեն այլ հարց է։ Նորից եմ ասում. ակադեմիա բառը հայերենի արտասանական կանոնների համաձայն արտասանվում է այնպես, ինչպես որ գրվում է, այսինքն՝ դ ով։ Եվ դա կախված չէ ոչ իմ, ոչ էլ քո ցանկությունից։
    Եթե մարդկանց մեծ մասն ինչ-որ բառ սխալ է արտասանում, դա ինձ համար պատճառ չի կարող լինել, որ ես էլ այդպես սխալ արտասանեմ կամ սխալը ճիշտ համարեմ։ Չեմ կարող ասել, որ ես միշտ ամեն ինչ ճիշտ եմ արտասանում, բայց կարող եմ հաստատ ասել, որ միշտ աշխատում եմ ճիշտ արտասանել ու հիմնականում հաջողվում է։ Հենց թեկուզ այդ չարաբաստիկ ակադեմիա բառը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Լեզվի ինստիտեւտն իրոք որ հրաշալի զբաղվում է իր գործով…
    ամեն օր ահռելի մեծ քանակությամբ ծրարներ են ստանում բոլոր հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիրները,սակայն խնդիրն արդեն տվյալ հեռուստաընկերության լրագրողների և հաղորդավարների մեջ է,որոնք ոչ մի կերպ չեն ուզում իրենց սխալները ուղղել…
    Թեպետ ասեմ,որ բացառություններ կան…
    Ի դեպ , ոչ ոք ոչ մեկի չի ստիպում խիստ գրական խոսել,բայց բառերի արտաբերման մեջ անգամ ահռելի սխալներ կան…
    օրինակ։ձեռընտու,ոչ թե ձեռնտու,,բըռընկվել,ոչ թե բռնկվել ևայլն…
    Ի դեպ,ես Ը-երը գրում եմ հատուկ արտասանության համար,չմտածեք անգրագետ եմ…
    Երկրորդ տեղում,որտեղ ես սովորում եմ մենք անցնում են ք/ Մեր լեզուն մեր խոսքը դասի շրջանակներում / այս ամենը, էնպես որ ես հայտնեցի այն ինչ գիտեմ հավաստի աղբյուրներից…
    Հաղորդավարությունն էլ իմ ապագա 2-րդ մասնագիտությունն է,այնպես որ հույս ունեմ հետագայում եթերից նման սխալներ թույլ չեմ տա

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Իսկ ակադեմիա բառի համար համոզված եմ ոչ մեկդ էդ բառը չեք արտասանում նենց, ոնց որ գրվում է:
    Ես ակադեմիա եմ արտասանում: Եթե արտասանական սխալներ անում եմ, ապա ես երբեք դեմ չեմ լինում, երբ ինձ ուղղում են, թեկուզ հասակակիցներս: Ես ձգտում եմ հնարավորինս անթերի խոսել հայերեն, ուզում եմ, որ մյուսներն էլ այդպես խոսեն: Եթե մենք լրագրողների սխալները նկատենք ու լռենք, ապա դրանք կշատանան, մեր հեռուստատեսությունը ավելի շատ կտուժի: Սխալները երբեք չեն ուղղվում, եթե դրանց մասին չի խոսվում: Եթե չխոսվի, ո՞վ կիմանա, որ սխալ է, ո՞վ կփորձի ուղղել:

  15. #15
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեռուստալրագրողների «հանճարեղությունը»

    Լրագրությունը լեզվաբանություն չէ: Լրագրողները օգտագործում են սովորաբար խիստ պարզ լեզու, որ բոլորին հասկանալի լինի:

    Հայկական լրագրողության պրոբլեմը անորակությունն է: Չկան էկսքլուզիվ նյութեր: Ու դա խոսքի ազատության հետ կապ չունի:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •