User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հայրենասիրական երգերի բառեր

  1. #1
    Սկսնակ անդամ G_H-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2006
    Հասցե
    far, far away
    Տարիք
    34
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրենասիրական երգերի բառեր

    Ժողովուրդ ջան, եկեք այստեղ գրենք հայրենասիրական և ժողովրդական երգերի բառերը.

  2. #2
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենասիրական երգերի բառեր

    մեկը կարողա Ախպերս ու ես գլուխգործոցի բառերը ունենա գրած? Գառնիկ Սարգսյաննա երգում, չգիտեմ ում երգնա, բայց սպանումա

    ով չի լսել թող անպայման լսի– http://www.hayastan.com/artur/music/...20Ou%20Yes.mp3
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  3. #3
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենասիրական երգերի բառեր

    Աշխարհ սարսափ հայի ահը,
    Գետին ընկավ թուքի գահը,
    Քեզ պատմեմ Թալեաթին մահը,
    Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
    Խմողաց անուշ:

    Դաշնակցություն ժողով արեց,
    Շուն Թալեաթին մահ որոշեց,
    Թեհլերյանի բախտը բացվեց,
    Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
    Խմողաց անուշ:

    Թալեաթ փաշան փախավ Բերլին,
    Թեհլերյանը հասավ հետին
    Զարկեց ճակտին, փռեց գետին,
    Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
    Խմողաց անուշ:

    Շուն Թալեաթին գցին հորը,
    Լուր ղրկին պոռնիկ մորը,
    Կեցցե հայոց կամավորը,
    Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
    Խմողաց անուշ:

    Հիշատակդ միշտ փառավոր,
    Շիրիմիդ լույս Քրիստափոր,
    Մայիս 28 շնորհավոր,
    Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
    Խմողաց անուշ:



    Ավելացվել է 4 րոպե անց
    Արյունոտ դրոշ

    Արյունոտ դրոշ վեհ դաշնակցության,
    Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
    Հույսով լցվեցավ սիրտը հայության,
    Երկյուղը պատեց կայսեր օսմանյան։

    Բայց մարդասպանը սաստիկ զայրացավ,
    Հայեր ջնջելու հրաման տվավ,
    Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
    Որ չկատարվի յուր անկախություն։

    Բայց զենք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան
    Քաջ ֆիդայիններ, առյուծի նման,
    Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ,
    Սարսափը տիրեց օսմանյան զորքին։

    Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
    Սրտագին գոչենք կեցցե՜ Հայաստան,
    Կեցցե Հայաստան և ազատություն,
    Հայրենյաց պաշտպան դաշն հայություն։

    Ավելացվել է 6 րոպե անց
    Արդյոք ովքե՞ր են

    Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ,
    Վրեժ մեր սրտում՝ գնում ենք առաջ:

    Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
    Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
    Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
    Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:

    Սարերից իջավ մի խումբ ձիավոր,
    Նրանց մեջն էլ քաջ՝ Սերոբն ուխտավոր:

    Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
    Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
    Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
    Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:

    Դե՛, կռվե՛ք տղերք, դե՛, կռվե՛ք քաջ-քաջ,
    Ջարդե՛նք թշնամուն, գնանք միշտ առաջ:

    Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
    Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
    Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
    Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:

    Գևորգ չաուշն էլ ջահել ու ջիվան,
    Ուներ մեծ անուն՝ սարերուն Ասլան:

    Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
    Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
    Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
    Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:
    Վերջին խմբագրող՝ Amaru: 18.07.2008, 20:15: Պատճառ: Գրառման ավելացում
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #4
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենասիրական երգերի բառեր

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկը կարողա Ախպերս ու ես գլուխգործոցի բառերը ունենա գրած? Գառնիկ Սարգսյաննա երգում, չգիտեմ ում երգնա, բայց սպանումա

    ով չի լսել թող անպայման լսի– http://www.hayastan.com/artur/music/...20Ou%20Yes.mp3
    Իրոք սիրուն երգ ա, անկախ ամեն ինչից Մի 10-12 տարի առաջ սա մենք խմբով երգում էինք բանակումներՈՒ ատեն) Լավ օրեր էին

    Ավելացվել է 12 րոպե անց
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկը կարողա Ախպերս ու ես գլուխգործոցի բառերը ունենա գրած? Գառնիկ Սարգսյաննա երգում, չգիտեմ ում երգնա, բայց սպանումա

    ով չի լսել թող անպայման լսի– http://www.hayastan.com/artur/music/...20Ou%20Yes.mp3
    Անօրեն թուքն է տիրել մայր հողին,
    Ինչ սրտով պիտի մտնենք անկողին...
    Մամ ջան չտխրես, շատ չմտածես,
    Կռիվ ենք գնում ախպերս ու ես...

    Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում,
    Այստեղ հայ քաջի արյունն է հոսում:
    Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես,
    Խփում ենք թուրքին ախպերս ու ես...

    Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում,
    Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում,
    Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես,
    Հայ ազգի համար ախպերս ու ես...

    Էլ հետդարձ չկա կռիվ է սաստիկ,
    Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ...
    Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
    Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես...

    Մամ ջան կբացվեն դռները մեր գոց,
    Ոսկի կհագնե սեւ օրն հայոց...
    Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես,
    Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես!
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 19.07.2008, 05:06: Պատճառ: Գրառման ավելացում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #5
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենասիրական երգերի բառեր

    որ չալարեմ , մի քանի հատ կգրեմ … Ունեմ տպագրած , պետք ա հավաքեմ…

  6. #6
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենասիրական երգերի բառեր

    Արմեն Մովսիսյան

    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, երգս կիսեմ քեզ հետ,
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, ցավը կիսենք մեկ տեղ,
    Սառած մարմնիդ ես հուր կտամ,
    Իսկ երգերին թևեր կտամ,
    Ու քեզ տանեմ մեր սարերով,
    Ու քեզ տանեմ մեր լեռներով,
    Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
    Տունը, հայրենի մեր տունը:

    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր օրն է արթնացել
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր կյանքն է շունչ առել
    Կապույտ երկնի աննմար արքան
    Անտառների կանաչ հսկան
    Իսկ քեզ տանեմ մեր սարերով,
    Իսկ քեզ տանեմ մեր լեռներով,
    Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
    Տունը, հայրենի մեր տունը:

    Բարձրացրու գլուխդ, զինվո՛ր,
    Բա՛ց արա հոգնած կոպերդ,
    Քո սխրանքն անմահ է,
    Քո անունը մեր սրտերում։


    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, զանգերը չեն լռել,
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, մեր երգը չենք գրել,
    Կիսատ երքիդ նոր տող թելեմ,
    Կիսատ զարկիք նոր զարկ ձուլեմ,
    Ու քեզ տանեմ մեր սարերով,
    Ու քեզ տանեմ մեր լեռներով,
    Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
    Տունը, հայրենի մեր տունը:

    Ու քեզ տանեմ մեր սարերով,
    Ու քեզ տանեմ մեր լեռներով,
    Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
    Տունը, հայրենի մեր տունը:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  7. #7
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենասիրական երգերի բառեր

    Խուժան Ասկեար

    Խուժան ասկեար զորք է ժողվեր
    եկեր Մշո դաշտն է պատել.
    Սուլթան կ՛ուզէ ջնջել մզի
    Զարթնիր լաօ , մեռնիմ քզի…

    Խեղճ մշեցին մեռավ լալով ,
    Օտար երկրներ ման գալով,
    Մեռավ թուրքի հարկը տալով,
    Զարթնիր լաօ , մեռնիմ քզի…

    Ինչ անիծեմ թուրք ասկեարին,
    Որ սպանեց ջոջ Աբոյին,
    Մեր յոյս թողեց օրօրոցին,
    Զարթնիր լաօ , մեռնիմ քզի…

    Հիմի է՛լ լռենք

    Հիմի է՛լ լռենք, եղբայրք, հիմի է՛լ,
    Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
    Իր օրհասական սուրը մեր կրծքին
    ականջ չի դնում մեր լաց ու կոծին:
    Ասացե՛ք, եղբայրք, հայեր ,ի՞նչ անենք,
    Հիմի՞ է՛լ լռենք :

    Հիմի էլ լռեքն , երբ մեր թշնամին,
    Դավով, հրապուրանքով տիրեց մեր երկրին,
    Ջնջեց աշխաչհից հայկայ անունը,
    հիմքից կործանեց Թորգոմայ տունը ,
    Խլեց մեզանից թագ, ե՛վ խոսք , ե՛վ զենք,
    Հիմի՞ է՛լ լռենք :

    Հիմի էլ լռեքն , երբ մեր թշնամին ,
    Խլեց մեր սուրը՝ պաշտպան մեր անձին,
    Մշակից ձեռքից էլ խոփը խլեց,
    Այդ սուր ու խափից մեր շղթան կռեց…
    Վա՜յ մեզ , շղթայով կապված գերի ենք,
    Հիմի՞ է՛լ լռենք…


    B]Ձայն տուր, ո՛վ ֆիտայ[/B]

    Ձայն տուր ո՛վ ֆիտայ, ինչու՞ ես լռում ,
    Լուռ ու մունջ նստած, երկար մտածում,
    Ավա՜ղ երկար մտածում ,
    Տխուր , երկար մտածում :

    Շարժեցե՛ք տղերք սուրեր շողշողուն,
    Թափեցք կրակ թշնամյաց գլուխուն,
    Գազան թշնամյաց գլխուն ,
    Դաժան թշնամյաց գլխուն:

    Թափենք մեր արյուն իբրև ախոյան,
    Լինի առաջնորդ մեր ազատության ,
    Սիրուն մեր ազատության ,
    Անուշ մեր ազատության :

    Շտապե՛նք ,ընկերներ , խմբվիլ միատեղ,
    Մտաքսե դրոշակ ծածանի այնտեղ ,
    Թող միշտ ծածանի այնտեղ,
    Սիրուն ծածանի այնտեղ :

    Պարզեցե՛ք դրոշ վեհ Դաշնակցության ,
    Լինի առաջնորդ մեր ազատություն ,
    Սիրուն մեր ազատության ,
    Անուշ մեր ազատության :

    Քանի այսպես է հայը խղճալի ,
    Զինված պիտի լինի ամբողջ ֆետայի,
    Սիրուն ամբողջ ֆիտայի,
    Կտրիճ ամբողջ ֆիտայի :
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 31.07.2008, 14:12: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենասիրական երգերի բառեր

    Միացե՛ք հայեր

    Հսկա երկիր էր Հայաստանը մեր ,
    Բայց ինչքան ասես՝ թշնամի ունէր,
    Բոլոր կողմերից , հեռուն , դրացին
    Ձեռք ձեռքի տված մեզ բզկտեցին :
    Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առիթից,
    Կոտորեց ազգս ,տիրացավ երկրիս …

    Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր,
    Արցախն է մեզ կանչում , օգնության հասեք ,
    Դեռ ճամբայ ունինք , պի՛տ հասնինք Սասուն ,
    Քաջերի հողը մեզ է սպասում :

    Ա՜խ Նախիջևան , հայոց բնօրրան ,
    Անթիվ թշնամիքդ , եկան անց կացան ,
    Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան ,
    Թուրքին տրուեցիր, հող պապենական :
    Ուս ուսի տված առյուծի նման,
    Ետ բերենք հաղը ՝ փառքը հայության :

    Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր …


    Պայծառ գալիք է սպասում հային ,
    Այս դժուար պահին լինենք միասին ,
    Չի հանգստացել ,մեր նենգ թշնամին ,
    Ուզում է նորից կոտորել հային…
    Ուս ուսի տվածծ , առիւծի նման ,
    ետ բերենք հողն ու փառքը հայութեան :

    Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր …




    Քեռիին երգը

    Չորրորդ գնդի հրամանատար քաջ Քեռի
    Ինքդ արի և գործերդ միշտ բարի,
    Սրտաճմլիկ լուրը տարին ցաւալի,
    Քաջաց քաջը հերոս Քեռի պանծալի :

    Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց ,
    Մեր սրտերում անբուժելի վէրք բացեց ,
    Մի՞ թէ չար գնդակը քեզի որոնեց,
    Գաղաբար ու յոյսերդ իսպառ խորտակեց :

    Թող լռե՛ն սոխակներ , էլ չի ճլւլան ,
    Սլացէ՛ք կռունկներ դեպի Հայաստան ,
    Լուր տարածեցէ՛ք դուք համայն հայության ,
    Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման :

    Դու ամեն տեղ վազում էիր օգնության ,
    Քեզ հասնում չէր ո՛չ սուր , ոչ՛ թուր , ո՛չ գնդակ,
    Ամէնքին անխտիր էիր դու պաշտպան,
    Կոչմանդ արժանի , Հերոս Քեռի ջան :

    Մահդ Դաշնակցութեան մեծ ցավ պատճառեց ,
    Եւ ընկերներուդ սիրտը խռովեց,
    Համարեա թէ ամբողջ Կովկասը ցնցեց ,
    Քեզ համար շատ մայրեր լացին , ողբացին …
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 31.07.2008, 15:05: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր բառեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.02.2020, 21:50
  2. Երգի բառեր
    Հեղինակ՝ its, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.03.2015, 13:45
  3. Խաղ. Նոր բառեր
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 283
    Վերջինը: 25.12.2014, 20:48
  4. Ազգային Հայրենասիրական երգեր
    Հեղինակ՝ Benadad, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 01.12.2010, 19:16
  5. Օտարոտի բառեր
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 07.10.2010, 20:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •