Կարծեմ այդպիսի օրենք կա Հայաստանում... բռնության համար դատապարտելու. որ գտնեմ, կդնեմ![]()
Կարծեմ այդպիսի օրենք կա Հայաստանում... բռնության համար դատապարտելու. որ գտնեմ, կդնեմ![]()
Եթե ընտանիքի անդամը վտանգ է ներկայացնում ընտանիքի համար ...
Մի ահավոր դեպք է իհարկե նկարագրված, միայն կարեկցանք կարող է դա հարուցել; փաստեմ այսպես, որ կան երեւի թե մարդիկ, որոնք ուղղակի ի վիճակի չեն նորմալ հասարակության անդամ լինել, եւ այդպիսի մարդկանց հակացուցված է ունենալ ընտանիք;
Life is too short...
Նախքինում այդ փորձն արվել է սակայն չի հաջողվել, ոնց բացատրեմ այդ մարդուց պրծում չկա նա պատրաստ է ամեն քայլի
-չէ,Հարց. այդ մարդը հարբեցո՞ղ է:
սա ճիշտ իր մասին է ... քանի որ դրսում նա վաղուց կորցրել է հարգանքը մարդկանցից ու այդ ամենն անում է հիմնականում թերարժեքության և այլ պատճառներով - բայց ինչպես վերացնել՞Մարդը "դրսում" ճնշվելով, նեղվելով, "բռնաբարվելով", ստորանալով… այդ ամենը իր մեջից հանելու համար նույնը կատարում է իր ընտանիքի, իրենից թյուլի ՝ կնոջ, ծեր ծնողների ու ավելի հաճախ ՝ երեխաների վրա:
Ես խորհուրդ եմ տվել սիրով վերաբերվել նրա հետ, վախ ցույց չտալ... բայց նրանք չեն կարողանում, համբերության բաժակը լցվել է...
Միթե չկա նման մի կազմակերպություն![]()
Love has an enemy, but it is already defeated!
Եթե տունը ծեր կնոջ անունով է կարծում եմ կարելի է տունը գաղտնի վաճառել և անհետանալ: Ուրիշ քաղաքում բնակարան ձեռք բերել կամ ընդհանրապես երկրից դուրս գալ:
Ըստ երևույթին խոսքը գնում է ռեակտիվ փսիխոզի վիճակում գտնվող մարդու մասին, որի մոտ հավանական է մտածելակերպի խանգարումը, կամ խորը դեպրեսիան կամ էլի Աստված գիտի թե ինչ… Ամեն դեպքում թողնել մարդուն այդ վիճակին ու ոչինչ չձեռնարկելը անկանխատեսելի է և կարող է բերել ողբերգական ավարտի, խորհուրդ կտամ որևէ ուժեղ քնաբերով հանգստացնելուց հետո կանչ տալ հոգեբուժարան, պարզապես պետք է զանգել 103 և ասել հոգեկան խանգարման մասին։ Հոգեբուժարանում (ասենք Երևանի քաղաքային փսիխոդիսպանսեր) համապատասխան թերապիայից հետո պարտադիր պետք է երկար ժամանակ աշխատել այդ մարդու հետ, որպեսզի նա վերագտնի իրեն։ Եթե իհարկե այդ մարդուն սիրողներ կամ նրա մասին հոգ տանողներ դեռ կան։ Հոգեկան հիվանդությունները բուժվում են երկար, տարիներ շարունակ անհրաժեշտ է պահպանել դեղերով թերապիան, բացի այդ շատ կարևոր է փոխել կենսակերպը գտնել զբաղմունք և այլն… Մնացած բոլոր մեթոդները՝ փախուստ, դատարան, անտարբերություն ավելի կսրեն և կծանրացնեն թե այդ մարդու թե այդ մարդու հարազատների վիճակը։ Սա իմ կարծիքով։
Si vis pacem, para bellum
Եթե տանեցիներին ծեծում է, ուրեմն հետքեր էլ կթողնի վրաները անպայման, եթե չթողնի էլ, թող իրենք իրենց վրա կապտուկներ անեն ու բողոքեն եվ միլիցիա եվ վարժչություն, եվ ավելի բարձր: Անպատժելիությունից լկտիացել է այդ մարղը, մեղք են այդ տան անդամները: Անպայման միջոցներ կառնեն, միլիցիոնեռից էլ հիմա դա կվախենա, քանի որ արդեն դատված է մի քանի անգամ: Հնարավոր չի, որ բռնության հետքերով ներկայանան օրգաննեռին ու նռանք բան չձեռնարկեն: Անպայման պիտի դիմել, քանի սպանություն չի եղել այդ տանը:![]()
Նա հոգեբուժարանում էլ է եղել մի անգամ երբ դեռ ամուսնացած չէր
Ես կասկածում եմ, որ նրան կվերցնեն , որովհետև եթե նրա հետ խոսես նա այնպիսի գլոբալ և այլ բաներց կխոսի ու քեզ էլ խորհուրդ կտա որ կզարմանաս... այնպես որ չեմ կարծում որ հոգեբուժները կցանկանան նրան վերցնեն իսկ ընտանիքն էլ շատ կվախենա նման հայտ ներկայացնելուց որովհետև խստագույս կպատժվեն դրա համար...
Մի օրինակ բերեմ նրա վարքից
աղջկան զրկում է նորմալ ազատ կյանքից ստիպում է, որ ամբողջ օրը նստի ու գրքեր կարդա գեղարվեստական որպեսզի մեկ տարի հետո այդ գիտելիքներով իրավաբան դառնա- ուղղակի աբսուրդ
արգելում է գնալ ծնունդ և այլն որպեսզի կարդալուց հետ չընկնի,կարող է փակել սենյակում...արգելել տնից դուրս գալ... - պատկերացրեք խեղճ աղջկա վիճակը
Love has an enemy, but it is already defeated!
Դուք ձեր ասածով վերջնականապես հաստատում եք, որ այդ մարդու մոտ գոյություն ունի հոգեկան խնդիր և ես պնդում եմ իմ կարծիքը։ Իսկ հոգեբույժների մասով մի անհանգստացեք, նրանք հաստատ չեն զարմանա այդ մարդու խոսքերը լսելուց ու հաստատ չեն հրաժարվի նրան վերցնել, դա 100%:
Հ.Գ. Մի բան էլ. այն որ նկարագրում եք այդ մարդու պահվածքը աղջկա մասով (թեկուզ և աբսուրդային), դա նշանակում է, որ իրականում այդ մարդու մեջ սիրող հոր հոգի կա, պարզապես հոգեկան հիվանդությունն իրենը անում է, խորհուրդ տվեք այդ մարդու հարազատներին հոգատար լինել այդ մարդու հանդեպ և իրոք անպայման դիմել հոգեբույժների օգնությանը։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 25.11.2008, 18:32:
Si vis pacem, para bellum
Love has an enemy, but it is already defeated!
Նախ իմ կարծիքով նրա հարազատները պիտի հոգ տանեն, որ այդ մարդը գտնվի հոգեբուժարանում այնքան, որքան անհրաժեշտ է քիչ թե շատ նորմալ հոգեվիճակի գալու համար, որպեսզի առանց լուրջ խնդիրներ ունենալու կարողանա շարունակել դեղորայքային թերապիան տանը։ Բնականաբար կարիք կառաջանա նորմալ հոգեբույժ գտնելու և համապատասխան վերաբերմունք (դե հայավարի) ցույց տալու բժշկին եթե կարիք լինի իհարկե (քաղաքային փսիխոդիսպանսերը կարծեմ դեռ պետական միջոցների վրա է գոյատևում)։ Կարելի է և դիմել Նորքի հանրապետական հոգեբուժարան, այնտեղ կարծեմ ավելի լավ են հետևում հիվանդներին, վճարովի բնականաբար։ Իսկ այն որ ասում եք ոչ մի օգուտ, ապա դա վկայում է, որ մարդը ամբողջովին չի բուժվել, կամ էլ դեղորայքային թերապիան չի շարունակել ու հիվանդությունը կրկին գլուխ է բարձացրել։ Հոգեկան հիվանդությունները բուժվում են շատ երկար, ու հատուկ ուշադրություն են պահանջում։ Նաև հարազատների հետ բացատրողական աշխատանք է պետք տանել, որպեսզի նրանք կարողանան տարբերել հիվանդությունը մարդուց։ Հուսով եմ հասկանալի է։
Si vis pacem, para bellum
Պետք է անդադար աղոթել նրա համար: «Ինչ անհնար է մարդու կողմից հնարաոր է Աստծու կողմից»
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ