Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
Ընտանիքը որի մասին խոսում եմ սարսափելի վիճակում է ,երեխաները սարսափի մեջ են ապրում, հայրը ծեծում է թե կնոջը թե երեխաներին, անգամ չի խնայում ծեր մորը: Նա այն աստիճան սարսափելի մեկն է , որ անգամ երեխաները երազում են նրա մահը, նրանց հոգեկան վիճակը շատ խղճալի է: Նա իսկական չարիք է թե ընտանիքի թե բարեկամների համար..
Անձը նախքինում 3 անգամ դատապարտված է, ընդ որում 2 անգամը բռնության և դանակահարության համար …
Ես չգիտեմ մեր երկրում կա արդյոք այնպիսի օրենք կամ չգիտեմ կազմակերպություն, որը պաշտպանում է ընտանիքին բռնակալ ու աննորմալ հորից և ամուսնուց, եթե կա խնդրում եմ ասել
Եթե հանցանքը տեղի է ունենում մի ընտանիքում, որը գտնվում է Հայաստանի հողի վրա, ապա այդ տարածքում ապրող քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին։ Սակայն այսպիսի իրավիճակում հարցը բավականին բարդ է, քանզի ոստիկանությանը հայտնելուց հետո, երբ նրանք գան դեպքի վայր, դժվար կլինի կանխորոշել հանցանքը…դե, հմուտ հանցագործ է երեւում, ժամանակից շուտ կթռնի…

Բայց մի ելք էլ կա… Թող դիմի ամուսնալուծության, եւ հայտնի թե ինչն ինչոց է… Ու ասի որ հերի՛ք եղավ ու բոլ եղավ։