Վիշապ-ի խոսքերից
Ըստ երևույթին խոսքը գնում է ռեակտիվ փսիխոզի վիճակում գտնվող մարդու մասին, որի մոտ հավանական է մտածելակերպի խանգարումը, կամ խորը դեպրեսիան կամ էլի Աստված գիտի թե ինչ… Ամեն դեպքում թողնել մարդուն այդ վիճակին ու ոչինչ չձեռնարկելը անկանխատեսելի է և կարող է բերել ողբերգական ավարտի, խորհուրդ կտամ որևէ ուժեղ քնաբերով հանգստացնելուց հետո կանչ տալ հոգեբուժարան, պարզապես պետք է զանգել 103 և ասել հոգեկան խանգարման մասին։ Հոգեբուժարանում (ասենք Երևանի քաղաքային փսիխոդիսպանսեր) համապատասխան թերապիայից հետո պարտադիր պետք է երկար ժամանակ աշխատել այդ մարդու հետ, որպեսզի նա վերագտնի իրեն։ Եթե իհարկե այդ մարդուն սիրողներ կամ նրա մասին հոգ տանողներ դեռ կան։ Հոգեկան հիվանդությունները բուժվում են երկար, տարիներ շարունակ անհրաժեշտ է պահպանել դեղերով թերապիան, բացի այդ շատ կարևոր է փոխել կենսակերպը գտնել զբաղմունք և այլն… Մնացած բոլոր մեթոդները՝ փախուստ, դատարան, անտարբերություն ավելի կսրեն և կծանրացնեն թե այդ մարդու թե այդ մարդու հարազատների վիճակը։ Սա իմ կարծիքով։
Էջանիշներ