Անտիգլոբալի՞ստ ես:
Եղբայր, պետք չէ վախենալ դեմոկրատիայից:
Մենք՝ հայերս, այլ տարբերակ չունենք գոյատեւելու, զարգանալու:
Ո՞վ է ասում, որ պետք է մոռանալ մեր ազգայինը…
Ընդհակառակը՝ մենք մեր ազգային նկարագիրը կարող ենք պահպանել միայն մի դեպքում, եթե Հայաստանում հարգվեն մարդու իրավունքները:
Գիտե՞ս ինչ…
Ոչ մի հմուտ հոգեբան էլ չի կարող գիտակից քաղաքացիներին՝ ժողովուրդին, ազգին տանել կործանման: Սա իրական չէ...
Այսօր Հայաստանի ապագայի գլխին այնքան ամպեր կան կուտակված, որ հնարավոր է Հայաստանի վերջնական ֆորպոստացումը, մշակույթային վերջնական կրիզը, ԼՂ-ի անկախության հարցը…եւ այլն…
Նման իրավիճակից դուրս գալու համար ՀՀ-ն ունի միայն մեկ տարբերակ՝ դեմոկրատիա:
Էջանիշներ