Զարմանում եմ,
TuroJan, թե ինչպես ես պատրաստվում մեր պատգամավորներին բացատրելու նշածդ գաղափարախոսության անհրաժեշտությունը չեմ հասկանում, եթե նրանց բացի իրենց փորից, փողից ու անձեռնամխելիությունից բացի այլ բան չի հետաքրքրում: Ցավն այն է, որ վերջին 10 տարում մեր հայրենիքում պետական մակարդակով ամեն կերպ խրախուսվել են քծնանքը, անտաշությունը, սուտը, ագահությունը եւ մարդկային էության տարաբնույթ այլ անբարոյական դրսեւորումները...Այդ է պատճառը, որ մենք մեր պետության պատասխանատու պաշտոններում տեսնում ենք միայն պատեհապաշտ ու անբարոյական անհատների:
Նույնը կարելի է ասել նաեւ հայ մտավորականների մասին:
Ինչներիս են պետք այնպիսի մտավորականները, որոնց անբարոյականությունը հասնում է անվերջության: Սրանք մարդիկ են, որոնք հայ ժողովրդին անվանում են բոմժեր, թմրամոլներ եւ այլն:
Սրանք մարդիկ են, որոնք մեր ժողովրդի ամենասեւ էջերից մեկի՝ մարտի մեկի իրադարձությունների կազմակերպիչներին սատարել են եւ շարունակում են սատարել ու քարոզել նրանց օգտին: Եվ գտնում եմ, որ մարտի մեկի իրադարձությունների ճիշտ գնահատականը բարոյականության եւ անբարոյականության սահմանն է...
Եթե կուզես, նաեւ հայրենասիրության եւ անհայրենիքության, ազգասիրության եւ ազգատյացության...
Նորտոնը շատ իմաստալից տող է գրել. ձուկը գլխից է նեխում:
Ամեն ինչ սկսում է քաղաքականությունից եւ վերջանում է մշակույթով...
Էջանիշներ