Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր հասկանում եմ և կարևորություն տալիս եմ քո նշած խնդիրներին:
Բայց ազգային ճիշտ գաղափարախոսությունը մի շփոթի ռասիզմի և այլ հիմարությունների հետ: Որն էր 88-ի շարժման ոգին? Միթե կարելի է այդ շարժման մասնակիցներին անվանել նացիստներ:
Այստես կցանկանայի քննարկել, թե ինչքանով է համատեղելի դեմոկտրատիա, ժողովրդավարություն և կապիտալիզմ "հասկացողություններն" իրար հետ: Ըստ իս, սրանք լրիվ անհամատեղելի են...Օրինակ, կարծում եք, որ ԱՄՆ-ում, նախագահ ընտրվում է ժողովրդավարական օրենքներով? Չէ որ Կլանն է կապիտալիզմում օրենք որոշողը...
Իսկ դեմոկրատական սկզբունքներն ինչքանով են հարազատ հայիս? Այսօր հայրենասերներին մի խումբ դեմոկրատներ նացիստներ են անվանում? Ինչու? Իսկ որ Երկիրն է այսօր խոսում համաժողովրդական շահերից?, որ Հայը խոսի դրանից: Դա է իմ ասածը, որ այսօր, մենք ինքներս մեր հարցերը պետք է լուծենք, մենք ինքներս պետք է մտածենք մի գաղափարախոսություն, որը միավորի ու հզորացնի մեզ.... իսկ մշակույթը, մշակույթային արժեքները պետք է լինեն այդ գաղափարախոսության հիմքում...և այլ խելոք բաներ, որ կարող եք դուք էլ առաջարկել...
TuroJan, Դեմոկրատիա նշանակում է ժողոովրդի կառավարում ու երբ որ դու հացնում ես թե դա ինչքանով է հային հարազատ, դու ուղղակիորեն հարցականի տակ ես դնում մեր ժողովրդի ընտրություն անելու և երկիր կառավարելու կարողությունը: Այսինքն մեղմ ասած դու մեր ժողովրդի մասին շատ վատ կարծիք ունես և չես վստահում նրան, ուստի առաջարկում ես ստեղծել մի գաղափարախոսություն, որը ցույց կտա ժողովրդին իչպես մտածել և գործել, ընդորում բոլորը պիտի մտածեն ու գործեն միանման (միգուցե և հագնվեն):

Միակ գաղափարախոսությունը դա ազատության գաղափարախոսությունն է, որը հնարավորություն կտա մարդուն ազատ ընտրելու, արտահայտվելու, մտածելու և գործելու: Միայն այս դեպքում կարելի ստեղծել բարձր մշակույթ և միավորվել: բազմազանությունն ու տարկարծությունը դա միավորման ձև է որտեղ անհատն իր անհատականությունն ու արժանապատվությունը կարողանում է պահպանել. բնությունն իր բազմազան գույներով, տոներով ու կոնտրաստներով է միասնական ու գեղեցիկ