TuroJan, ամեն հասարակություն և ժողովուրդ ունի առաջնային և երկրորդական խնդիրներ: Այսօր մեր ժողովրդի առաջնային խնդիրը այս իշխանություններից ազատվելն է: Ինչու, որովհետև.
1. Նրանք իշխանության են եկել կեղծված ընտրությունների արդյունքում և միջոցների առաջ խտրականություն չեն դնում իրենց անօրինականությունը կոծկելու: Ընտրությունները դա իշխանության կազմավորման առաջին քայլն է և դրա կեղծումն աններելի է, իսկ հանդուրժելը՝ հանցագործություն: Այս տեսակի իշխանությունները բարոյազրկում ու նվաստացնում են մեր ժողովրդին:
2. Մարտի մեկի բացահայտումը. սա մի հարված էր մեր ժողովրդին և բացահայտումը մասամբ միայն կմեղմացնի մեր ցավը, բայց այսօր մենք ունենք մի "նախագահ" որն ասաց (այն էլ օտար մամուլին տրված հարցազրույցում), թե եթե 10 հոգին չզոհվեին (կարդա "չսպանեինք") ապա ավելի շատ մարդ կզոհվեր. այսինքն սա նշանակում է, որ չեն բացահայտելու թե ով է մեղավորը…ով է հրաման տվել և ով է սպանել, դեռ հլա մի բան էլ լավ են արել, մեր օգտի համար են արել: Սա քեզ համար նվաստացուցիչ չէ՞:
3. Հոկտեմբերի 27: Սա մեր ժողովրդի հավերժ խայտառակությունն է և դրա չբացահայտումը մեզ կդարձնի "հաշմանդամ": Եվ այս ամենից հետո այդ ժամանակվա Ազգային Անվտանգության Ծառայության պետը ոչ այլ ոք էր քան մեր այսօրվա "նախագահը"… ain't that a bitch?
Դե հիմա ասա այս ստորացված ժողովուրդը ի՞նչ մշակույթ կարող է ստեղծել և ինչպես պիտի պահպանի եղածը…Գրողներն ի՞նչ գիրք պիտի գրեն, երգիչներն ի՞նչ երգ պիտի երգեն, նկարիչներն ի՞նչ նկար նկարեն ու դերասաններն ի՞նչ թատրոն խաղան…երբ այս ամենը իրենց ապրած կյանքի և իրականության մասին է: Մշակույթը դա հասարակության պատկերն է:
Այս վիճակը պարարտ հող է ստեղծում զանազան տեսակի ռասիստական ու ազգայնամոլական/ծայրահեղական գաղափարախոսությունների համար, որոնց միջոցով ժողոնուրդը փորձում է հետ բերել իր կորցրած արժանապատվությունը (տես 30 ականների Գերմանիան և մեր օրերի Ռուսաստանը)
Վերը նշված 3 կետերին ես կավելացնեի նաև մեր այսօրվա իշխանական միաբջիջ/մոնոլիտ ապարատի կազմաքանդումը, որը կնպաստի օրենքի գերակայությանը. սա ֆունդամենտալ նշանակություն ունի և առանց սրա վերը նշված 3 մինիմում խնդիրների իրագործումը զուտ կոսմետիկ բնույթ կարող է կրել: Սրանք են մեր առաջնային խնդիրները և առանց այս խնդիրների լուծման ոչինչ չի ստացվի:
Վատ(սխալ) հիմքերի վրա լավ(ճիշտ) կառույց չես կարող կառուցել:
Էջանիշներ