Եղբայր, ես հասկանում են և ընդունում եմ այն դրական տեղաշարժը, որը նկատվում է այսօր շարժման շրջանականերում:Ներիր, Արթուր ջան, բայց չեմ կարող ավելի լուրջ մոտենալ խնդրին, քան այն կա: Այն կա այնքան, ինչքան կա: Այսինքն տեսական, երազային մի բան, ռեալ լուծում չունեցող, խոսքերից, գեղեցիկ խոսքերից բաղկացած նախադասություններ: Ապացույց, դու վերջին 2 տարում փորձել ես վերականգնել մեր մշակույթը (թույլ տուր խիստ թերահավատորեն մոտենալ այդ պնդմանը), սակայն ոչ մի ռեալ արդյունքի, թեկուզ չնչին չես հասել: Իսկ մենք արդան շատ բանի ենք հասել մեր պայքարում: Իրապես շատ: Անհաշվելի շատ: Մենք հարկադրել ենք իշխանությանը գոնե իմիտացիա անել գործ անելու, մենք մոտեցել ենք Սերժի հրաժարականին, մենք մոտեցել ենք Քոչարյանի դատին, ստորագրահավաքը ընդանում է բուռն, մենք կարողացել ենք քաղաքացիների մեջ ներմուծել քաղաքացիական գիտակցությունը և այլն: Ի դեպ ասում եմ մենք, բայց ես այդ մենքի մեջ չկամ: Դա ուրիշները արեցին, իմ ու քո փոխարեն, քանի դեռ մենք այստեղ անիմաստ գրառումներ էինք անում:
Ես առաջարկում եմ, որ այստեղ, այլ մոտեցումներ ունեցող անձանց չդնենք տարբեր բևեռներում: Այստեղ բոլորս էլ նույն բևեռից ենք, բոլորս էլ ցանկանում ենք, որ հայ մարդը ԼԱՎ ապրի իր հայրենիքում, բոլորս էլ դեմ ենք անարդարություններին:
Ու այստեղ քննարկենք այն գաղափարախոսությունը, որը պետք է ավելի միավորի մեր ժողովուրդին: Եկեք հասկանանք միմանց, եթե այսօր ժողովուրդը միավորվի, ու ասենք ՍՍ-ն հրաժարական տա, և մնացածը ինչ դուք եք ակնկալում, այդքանը իրականացնելուց հետո, դուք կարծում եք, որ էլ խնդիրներ չկան? Իսկ միգուցե այդ խնդիրներն էլ հիմիկվանից դնենք քննարկման դաշտում?
Էջանիշներ