Իմ կարծիքով ժողովրդին լիարժեք միավորել չեն կարող նույնիսկ մշակույթը՝ ինչքան ուզում ենք ես ու դու քոչարի պարենք, մեկա մուղամ լսողը մուղամ ա լսելու: Ցանկացած հարցի շուրջ ժողովրդի մեջ լինելու են տարակարծություններ և դա, ըստ իս բնականոն է: Ճիշտն ասած ես ժողովրդի միավորումը միքիչ այլ կերպ եմ պատկերացնում: Իմ համար ժողովուրդը կլինի միավորված այն դեպքում, երբ բոլորը կպայքարեն արդարության համար, անկախ նրանից, թե դա ում է ձեռնտու և. թե որ ճամբարից է կոնկրետ դեպքում անարդարության զոհը: Միավորում ասելով ես հասկանում եմ, որ երբ կեղծված ընտրությունների արդյունքում իմ կարծիքով ամենաարժանի թեկնածուն դառնա թաղապետ, բայց ես գիտակցեմ, որ արդար ընտրությունների արդյունքում թաղապետ կդառնար իմ ոխերիմ թշնամին, ես շարունակեմ պայքարել արդարության համար իմ թաղամասի մյուս բնակիչների հետ միասին: Պետք չէ նոր գաղաբարներ փնտրել՝ մեր սահմանադրության մի քանի կետի շուրջ էլ, եթե համախմբվենք հրաշալի կլինի: