Ի դեպ հանրահավաքներում ու բողոքի այլ ցույցերի ժամանակ բացի «Լևոն նախագահ» գոռալուց նաև Քոչարի են պարում, երգում ազգային երգեր, զբաղվում ընթերցանությամբ, ինքնակրթմամբ...
Գրածներդ այնքա՜ն գեղեցիկ են, որքան, կներես, դատարկ: Քանի անգամ ես փորձել զարգացնել մշակույթը, կրթությունը: Տեսե՞լ ես, թե դրա դեմը ոնց են առնում պետական մակարդակով: Միայն վերջին տարիներին ԵՊՀ-ն լրիվ դուքանի վերածեցին, նախանձում են երևի կրթյալներին, չգիտեմ: Ապազգային ծրագիր են իրականացնում, քո այսքան գեղեցիկ խոսքերով ո՞նց կարող ես առաջն առնել: Սա ուտոպիա է: Երազանք: Իղձ: Բաղձանք: Բայց ոչ իրականանալի ինչ-որ մի բան: Սա ընդամենը խոսքեր են, իրենց ետևում գործ չենթադրող:
Շարժումը... նայե՞լ ես ովքեր են մասնակցում: Կրթյալներ, ազգային արժեք իմացողներ (ոչ թե ազգին գերագնահատողներ), մշակութային արժեքի կրողներ: Էն ինչ-որ ասում ես, շարժման հենց գաղափարախոսության մեխերից է: Լռելյայն հասկանալի մեխերից մեկը: Իսկ դու ասում ես, խոսում ես, գրում ես...
Էջանիշներ