Բիձա-ի խոսքերից
Իմ կարծիքով, մենք չափից ավելի ենք գերագնահատում Հայաստանի միջազգային դերն ու արժեքը: Դրսում վերջին հաշվով թքած ունեն մեր վրա: Նրանց նախապես մեծ ճիգերի գնով պետք չի Էստեղ իրենց մարդուն ունենալ: Մեր ցանկացած, ամենադեմոկրատ կամ բռնապետ ղեկավար էլ, որ մի հատ լավ շվացնեն դրսից, շնիկի պես հետևի ոտքերի վրա ստոյկա կկանգնի գերուժերի դեմ: ԼՏՊ-ն ոչ մի խորհրդավոր դեր չունի, իր դեմքն էր մաքրում նորից ի հայտ գալով: Իսկ Ղարաբաղի հարցի լուծումը դեռ ոչ մեկին էլ ձեռնտու չի, դրա համար էլ չի լուծվում, և երևի երկար այդպես մնա:
Պրոբլեմը հենց սա է: Հարցի շուտափույտ լուծումը միայն հայերին է ձեռնտու, որ պետությունը հետագա դեգրադացիայից փրկվի, բայց թէ դրսին, և թէ ներսի իշխանություններին հակառակն է ձեռնտու: Դրա համար էլ Հայաստանի ներքաղաքական հարցերը պետք է լիովին մեկուսացնել ղարաբաղի հարցից ու դիտարկել որպես զուտ ներքաղաքական անհապաղ լուծում պահանջող հարց:
Էջանիշներ