Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Բիձա, քանի որ կարծես թե դու փոխել ես քո գրառումններ անելու ոճը, այսինքն` այլևս անիմաստ ու անհիմն չես կշտամբում ու վիրավորում և գրառումններիդ մեջ ավելի իշխող է բանավեճի նախադրայալնները ես կփորձեմ բացատրել իմ տեսակետը քո առաջարկած տարբերակի վերաբերյալ…
Հայկօն ըստ էության երկար-բարակ գրել էր ու լավ բացատրել էր որ այդ առաջարկը նոր չէ, և դա ընդամնեը մի կարճ և փոքր քայլ է ամբողջ պայքարի մարտավության մեջ: Քանի որ բանավիճում ենք ու ոչ թե փորձում ապացուցել, որ տեսեք ամենախելացին ես եմ ուայստեղ դուք բան չեք հասկանում, ասեմ, որ մասամբ համաձայն եմ քո հետ: Այո ոստիկանությունը ավազակապետության կարևոր ռեսուրսններից է և վստահ եղի որ կգա ժամանակը և այդ ուղությամբ կոնկրետ հստակ քայլեր կարվեն:
Արի բոլոր ոստիկաններին բաժանենք երկու մասին`նրանք ովքեր հասկանում են իրանց ապօրինի քայլերի հետևանքները և նրանք ովքեր չեն հասկանում: Նրանք ովքեր այս երկու տարվա մեջ չեն հասկացել, ուրեմն այդ բացատրական ճանապարհով այլևս նրանց ստիպել չկատարել ապօրինություններ հնարավոր չի: Պետք են այլ դրդապատաճառնները: Նրանք ովքեր հասկացել են` շատ փոքր մասը լքել է համակարգը, մի մասը դեռ ծառայում է բայց աշխատում է չկատարել անօրինական հրամաններ: Իսկ մեծ մասը կշեռքի նժարներին դնելով հանգել է այն եզրակացությաւն ավելի շահեկան է ծառայելը ավազակապետությանը:
Շատ է քննարկվում պայքարի ընտրված ճանապարհի արդյունավետությանը: Ինչ եք կարծում արդյոք նրանք ովքեր պայքարում են սահմանադրական ճանապարհով չեն ուզում առավելագույնս շուտ ազատվել այս իշխանությանից? Ինքը`Լևոնը արդյոք չի ուզում որքան հնարավոր է շուտ դառնալ նախագահ? Ինչն է պատճառը, որ ընտրվել է երկար ու դժվար ճանապարհը, և ոչ թե ինչպես շատերն են ասում արագ` ուժային մեթոդով իշխանափոխությունը: Շատ պարզ: Կա քաղաքական ռիսկերի գնահատում: Եկեք մոտավոր նման մի հաշվարկ անենք:
Ուժային տարբերակ.
Մի կողմ թողենք այն, որ բիրտ ուժով ճակատ-ճակատի դուրս գալու դեպքում իշխանությունը ունի բացարձակ առավելություն: Ենթադրենք թե այդպես չէ: Ուրեմն այս ճանապարհի դեպքում.
1. Հավանականությունը մեծանում է արագ իշխանափոխության:
2. Մեծանում են ռեպրեսնները, ներքին բախումները, ստեղծվում է քաղաքական, ռազմական անկայուն իրավիճակ: Վտանգվում է Ղարաբաղի և Հայաստանի ինչպես սահմանների անվտանգությունը, այնպես դիվանագիտական ճակատում ճնշումնների ավելանում են: Ըստ էության ռիսկի տակ է դրվում մի ավելի կարևոր գործոն քան իշխանափոխություն է: Շատ լավ առիթ է ստեղծվում մեր թշնամինների համար իրականացենելու իրենց ռազմատենչ հայտարարությունները: Ինչը և եղավ մարտի մեկին:
3. Զոհերի, խոշտանգավածնների բանտարկվածնների թիվը հասնում է առավելագույնի:
4. Նույնիսկ հաջող իշխանափոխության դեպքում ավելի ուժեղ բռնապետության վերարտադրման ռիսկը շատ մեծանում է:
Սահմանադրական ճանապարհի դեպքում:
1. Ճիշտ է ժամանակը ավելի երկար է ու դժվար: Պահանջում է ուժերի գերլարում, համբերություն:
2. Նվազագույնի է հասնում զոհերի քանակը:
3. Ապահովվում է առավելագույնս անցնցում իշխանափոխություն:
4. Նվազագաույնի է հասցնում բռնապետության վերարտադրությունը:
Իմ կարծիով այսօրվա արտաքին մարտահրավերնների պայմաններում ուժային ճանապարհի դիմելը ուղղակի քաղաքական անպատասխանատվությույն է`արկածախնդրություն և միայն իշխանության ձգտելու մոլուցք:
Միգուցե կարելի է այս ճանապարհններից միջին հանել, բայց միայն ղարաբաղի հարցի լուծումից հետո`հայանպաստ լուծումից հետո: Ըստ էության Վոտերը ակնարկել էր այդ ճանապարհի մասին:
Այս ամենը որ ասում եմ չի նշանակում թե ՀԱԿ-ը սխալններ չի անում կամ ցանկացած քայլ պատրաստեմ արդարացնել:
Ըստ էության հոդվածը որ բերել էի, շատ լավ բացատրում է թե ինչ է սահմանադրական ճանապարհը և հիմնական ուղղիները: Ճիշտ է հակիրճ է և ենթատեքստով: Եթե ինչ որ բան ճիշտ չեք համարում կամ գտնում եք որ կիսատ է, եկեք քննարկենք: Բայց առանց վիրավորանքի, կշտամբանքի և փոխադարձ հանդուրժողականության մթնոլորում:
նախ ասեմ, որ եթե ոստիկանը, կամ ավելի ճիշտ մլիցեն մտածելու ընդունակություն ունենա, ապա մլիցա չի կարա աշխատի: դա բացառվում է: ու մլիցեն միշտ էլ իրեն իշխանության ուժով հրամայողի տակ է լինելու ու կա: ընենց որ մլիցու վրա "քաղպարապմունք" անցկացնելուց ձեռք քաշեք :

երկրորդ, քո ասածը կարծես թե հեչ չի բռնում վերջին տասը տարվա անցած ուղղու հետ:
Լևոնը շատ լավ գիտեր, որ Քոչը արյան գնացող ա: Հիշիր , թե քանի անգամ ա ընտրություւներից հետո դհոլ-մհոլի հավաքած ժողովրդին ուժային մեթոդներով ցրել ու մի բան էլ խեղճ ու կրակ ժողովրդին բանտը լցրել ու ձեռ առել:
հիմա, եթե նա էս ամենը լավ գիտեր ու ինքը կայունութուն էր ուզում, ապա ընտրեություններից հետո ինչի՞ խելոք իրա տունը չգնաց նստի ու ապահովի էտ կայունությունը, այլ գնաց նստեց ընենց մի տեզ, որտեղ հաստատ գիտեր որ Քոչի ու Սերժի պես ֆաշիստները զենքի ու զոհերի են գնալու: