Հայկօ, դու սկզբունքային թույլ ելակետի վրա ես կանգնած: Դու պատկերացնում ես, թե ներքաղաքական պայքարը չպետք է սրվի, այլ պետք է կողմերն իրար հասկանան- զիջեն: Էդպիսի բան աշխարհում գոյություն չունի: Քեզ թվում է, թե գործը դիմացինին հավատափոխելն է: Այդպիսի խնդիր չկա դրված: Խոսքը դիմացինին հաղթել-հաղթահարելն է, խեղճացնելն է, ստիպելն է, որ հեռանա, կամ գնա շատ հիմնավոր զիջումների: Հակասությունների լուծումը հենց սա է պարտադրում: Քաղաքականությունը տուն- տուն խաղալ չէ: Այստեղ կամք, միտք, փառք ու փող, հարստություն և հազար ու մի այլ մեծ պոտենցիալ է դրված մեջտողը: Այ հենց եղբորը եղբոր դեմ հանելով անհանգստացողն արդեն հասկացած է եղել որ վիճակը լրջանում է, որ իր թալանածը էստեղ ծախսել չի կարողանալու: Այ նա սթափ է ու ռեակցիան էլ նորմալ է: Ընդիմության ռեակցիան է աննորմալ- դավայտե ժիտ դրուժնօ: Սուր վիճակ է, կհաղթի նա, ով ավելի կարծր կլինի: Իրենք գնացել են արյան, եթե նահանջում ես, ուրեմն ընդունում ես պարտությունդ: Սա է քաղաքական, ներառյալ նաև հայաստանյան քաղաքական պայքարի էությունը: Այլ մեկնաբանությունները միամիտ են, բայց ես հասկանում եմ, որ Հայաստանում առկա քաղաքական դոգմատիզմի պայմաններում այլ բան չէր էլ կարելի սպասել:
Նաև ես դեմ եմ ամեն մի բացահայտ պայքարի մեթոդի: Դու ճիշտ ես, կճզմեն, կոչնչացնեն: Բայց կան հարյուրավոր թաքուն ձևեր, որոնք նրանց հունից կհանեն: Տակտիկան հենց դա պետք է լինի, զզվացնելը, որ նրանք հասկանան, որ չեն մարսելու և մտածեն լուրջ զիջումների մասին: Ամեն անարգված տականքի համար պետությունը ռեսուրս չունի գնալու, գտնելու, պատժելու: Ոչ մի բռնապետություն այդ բանը չի կարողացել անել: Ի միջի այլոց Ռոբն ինքն էր կիրառում նման մեթոդներ, օրինակ միտինգի կողքի կանգնած մարդկանց հավաքում նստացնում էր, ու դրանով կասեցրեց ալիքի մեծացումը: Նույն էլ ընդիմությունը կարող է անել: Խաղը կարող է գնալ միայն իրար դեմ կանգնած զորքերի միջև: Ամենավերևներին բան անել չես կարող, բայց մի քիչ ներքև դաշտն ազատ է: Շատ բան ունի անելու ԼՏՊ-ն /եթե իսկապես մեջը թասիբ է մնացել/ : Ինչպես խաղավերջի շախմատի թագաղորը, նա պարտավոր է մտնել խաղի մեջ և շատ էլ հզոր գործ կարող է անել:
Էջանիշներ