User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հետընտրական իրավիճակը հարևան Իրանում

    Բիձա, սկզբունքորեն՝ ճիշտ ես ասում, սակայն Հայաստանի դեպքում էս ասածներդ կա՛մ արդեն ժամանակավրեպ են, կա՛մ էլ դեռ հնարավոր չի դրանք կիրառել: Նախ՝ բարեկամական կապերի ու թուքումուրի մասին: Իսկ դու համոզվա՞ծ ես, որ դա չի արվում: Արվում է ու արվել է. ինձ, օրինակ, մի մոլի իշխանական վերջերս կպած համոզում էր, որ ԼՏՊ-ի վատն էլ այն է, որ նա եղբորը հանում է եղբոր դեմ, բարեկամին՝ բարեկամի: Սա, բնականաբար, խիստ ծայրահեղական ու կույր տեսակետ է, սակայն փաստը մնում է փաստ, մանավանդ մարտի մեկից հետո (քանի որ այդ շրջանում կրքերն ու մարդկանց նյարդերը չափազանց շատ էին լարված, ու այն, ինչ նախկինում քաղաքավարությունից դրդված չէին ասի, այդ օրերին բացեիբաց գոռում էին) բազմաթիվ ներընտանեկան ու ընկերների միջև վեճեր եղան՝ գաղափարական հողի վրա: Սակայն սա գրեթե ոչ մի օգուտ չտվեց, իմ կարծիքով: Քանի որ. 1. վիճում են այն մարդու հետ, ով չի ընդունում իր սխալ լինելը. իսկ իշխանությունից դժգոհ գրեթե բոլոր, օրինակ, մլիցեքը (որոնք այնքան էլ շատ չեն, ցավոք), գոնե իրենց բարեկամական շրջապատում մասամբ արտահայտում են իրենց այդ դժգոհությունն ու համաձայնվում իրենց ընդդիմախոսների հետ. 2. պարզապես վեճի, մեղադրանքի, ընտանեկան «բանադրանքի» միջոցով այստեղ ոչ մի բանի հասնել չի լինում. հայը համառ ու իրասածի արարած է, և հաճախ մտածում է ոչ թե ուղեղով, այլ՝ գրպանով. իսկ մեկ կապուկ հիսունհազարանոցը, ցավոք, շատ հաճախ ավելի թանկ է լինում, քան մի տուն լիքը բարեկամը: Գումարած սրան՝ այդ ամբողջ «թուքումուրը»՝ արդար մեղադրանքը, որպես այդպիսին կարող է ընդունվել միայն այն մարդու կողմից, ով գոնե հասկանում է, որ իր արածը սխալ ու դատապարտելի է: Իսկ դու համոզվա՞ծ ես, որ հայ ոտիկանության ու հաստավզության գոնե կեսը դա գիտակցում է: Ես՝ ոչ: Ընդհակառակը՝ մարդիկ սրբորեն հավատում են, որ եթե թույլ տան, որ ԼՏՊ-ն գա իշխանության գլուխ, ապա Հայաստանում վերսկսվելու են տարին տասներկու ամիս ձմեռը, մութուցուրտը, իրենց երեխաներն էլ դպրոցում բուլկի առնելու փող չեն ունենալու: Ու մի բան էլ իրենք են թուքումուր տալիս միտինգին մասնակցող իրենց բարեկամին:

    Շարունակեմ. խոսում ես բացահայտ հակամատության, բախումների, կռվի մասին: Սա ախր տանում է դեպի քաղաքացիական պատերազմ: Չէ, սխալ արտահայտվեցի, դեպի քաղաքացիական ջարդ, որովհետև ընդդիմությունն ու ընդդիմադիրները ոչ բոլշևիկ են, որ սպիտակների դեմ «Մաքսիմով» կռվեն, ոչ էլ Չեգևարա ու Կաստրո են, և փառք Աստծու. եթե մարտի մեկին քարով, փայտով, ձեռքի տակ ընկած միջոցներով հապճեպ պաշտպանության պատրաստված ժողովրդի դեմ հանեցին կանոնավոր բանակն ու մինչև ատամները զինված աննասուններին, ապա թեկուզ պապենական որսորդական հրացանները ուսներին գցած տասը ընդդիմադիրներին դրանք ավիացիոն ռմբակոծության կենթարկեին, ոչ պակաս: Նաև՝ այսօր անպատիժ կարողանում են մարդ ծեծել միայն իշխանականները: Ընդդիմության ցանկացած ներկայացուցչի ոտիկանի ուղղությամբ թարս նայելու համար կարող են տարիներով փակել ճաղերի հետևում: Կառարկես, որ եթե այդ թարս նայողները շատ լինեն, ու միայն նայելով չսահմանափակվեն, ոչ ոքի էլ բանտ չեն նստեցնի: Կասեմ՝ ոչ, քանի որ էլի գալիս ենք քիչ առաջ նկարագրածս սցենարին. բախում, հարայհրոց, ծեծուջարդ, գուցե՝ զենքի կիրառություն, ձնագունդը գլորվում է ու մեծանում, սպեցնազ, ավտոմատներից կրակահերթեր, սնայպերներ, աշխարհով մեկ մեղադրանք ընդդիմությանը, որ երկպառակություն են հրահրում ու խաթարում ՀՀ ազատ, արդար, ազնիվ կյանքն ու ոգին, ապա՝ քաղաքական ու քրեական հետապնդումներ, Ինտերպոլ և այլն: Ուժի ճանապարհը ցանկացա՛ծ դեպքում հիմա չի գործելու: Մանավանդ՝ այն ուժի, որ դու ես առաջարկում, այն է՝ քեզ դուբինկով խփողին լոմով ծեծել, քեզ մուննաթով նայողի աչքը հանել և այլն: Հայաստանը լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի ռեսուրս, հնարավորություն չունի, չի կարող իրեն նման «շռայլություն» թույլ տալ: Քաղաքացիական անհնազանդություն՝ գուցե:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.07.2009), Rammer (12.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 330
    Վերջինը: 30.04.2025, 23:47
  2. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  3. Օգնեք լուծել այս խնդիրը!!!!! Վիդեո քարտ և BIOS
    Հեղինակ՝ ArmCreative, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 31.08.2015, 16:54
  4. Ով կարող է օգնել միանալ ինտերնետին,Նոկիա Ց6 հեռախոսով
    Հեղինակ՝ stepanyanarg, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 30.01.2011, 15:30
  5. Քննարկումներ մրցանակաբաշխության շուրջ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.04.2008, 15:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •