Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով, մարդկանց ստրկացնում եմ նաև այսօր... դեմոկրատիայի վարագույրների ետևում, բայց մի շփոթի մարդկանց բռնի ուժով ինչ որ բան ստիպելը, այն մեթոդների հետ, որ թույլ է տալիս դեմոկրատիան:
Բռնի ուժով ստիպելու ժամանակ, մարդը հասկանում է, որ իրեն ստիպում են այդ բանը, և գիտակցում է դրա տհաճությունը:
Իսկ դեմոկրատիան լրիվ հակառակն է: Մարդկանց, թույլ են տալիս անել այն, ինչ իրեն հաճելի է...իսկ նա այդպես էլ չի գիտակցի, որ շատ բաներ տանում են ազգի թուլացման այնուհետև կործանման, իսկ վերջում էլ իր սերունդների վերացման: Մարդը սկսում է ղեկավարվել ավելի շատ իր բնազդներով...իսկ թե ինչպես օգտագործել դեմոկրատ հասարակությանը, դա արդեն հմուտ հոգեբանի գործն է... այսօր խղճի ազատությունը մեծ դռներ է բացել հոգեբան-սրիկաների առաջ...
Հեռուն նաելով կարելի է նկատել դեմոկրատիայի արատներն ու հետևանքները:
Անտիգլոբալի՞ստ ես:

Եղբայր, պետք չէ վախենալ դեմոկրատիայից:
Մենք՝ հայերս, այլ տարբերակ չունենք գոյատեւելու, զարգանալու:
Ո՞վ է ասում, որ պետք է մոռանալ մեր ազգայինը…
Ընդհակառակը՝ մենք մեր ազգային նկարագիրը կարող ենք պահպանել միայն մի դեպքում, եթե Հայաստանում հարգվեն մարդու իրավունքները:

Գիտե՞ս ինչ…
Ոչ մի հմուտ հոգեբան էլ չի կարող գիտակից քաղաքացիներին՝ ժողովուրդին, ազգին տանել կործանման: Սա իրական չէ...

Այսօր Հայաստանի ապագայի գլխին այնքան ամպեր կան կուտակված, որ հնարավոր է Հայաստանի վերջնական ֆորպոստացումը, մշակույթային վերջնական կրիզը, ԼՂ-ի անկախության հարցը…եւ այլն…
Նման իրավիճակից դուրս գալու համար ՀՀ-ն ունի միայն մեկ տարբերակ՝ դեմոկրատիա: