Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Մտնում ենք իսկապես քննարկման ռեժիմ:
Օրենքը վերացական արժեք չէ, այն պահպանում է իր ազդեցությունը տվյալ դաշտում, եթե համապատասխանում է դաշտի մեծամասնության արժեհամակարգին: Կենսունակ ազգերի մոտ ռեակցիան շատ արագ է, ամեն մի ոչ մրցունակ, զառամյալ միտք, սուբյեկտ, ձեռնարկ իսկույն դուրս է մղվում ասպարեզից: Չհամապատասխանելու դեպքում այն մերժվում է: Կարևորը հինը, իր կյանքն ապրածը, անիմաստը գնահատելն է և նրանից ժամանակին հրաժարվելը: Կոնսերվատիզմի բացասական կողմը հենց դրանում է: կայանում- անկախ արդյունքներից, կարծրացած ուղեղը անընդունակ է տեսնելու իրական արդյունքը և շարունակում է պաշտպանել եղածը: Մյուս ծայրահեղականությունը դա հեղափոխականությունն է, երբ ամբողջությամբ մերժվում է եղածը և ինչ որ գոյություն չունեցող նորի մասին է բարբաջվում:
Հայ քաղաքական միտքը լռվել է այս հանգույցում ու չի շարժվում առաջ:
Այո, ես համարում եմ որ եղածը պետք է փլվի, որ տեղը մի ուրիշը գա: Լավ- վատ կարևոր չէ, կարևորն այն է, որ ռեսուրս լինի հինը փլելու: Սա հեղափոխականություն չի, այլ դեպի առաջ շարժվելու միակ ուղին է: : Միայն այս դեպքում է, որ ամեն նոր իշխանության եկած կիմանա, որ ինքն էլ է փլվելու-եթե դեբիլ եղավ:
Ի վերջո ոչ թե ես, այլ բնությունն է գտել այս մեխանիզմը – ամեն մի ոչ ադեկվատ գո- պետք է վերանա, և իր տեղը զիջի առավել կենսունակ ձևերին:
Դու կողմնակից ես, որ հասարակությունը ինչ որ անգո ջերմոցային պայմաններում զարգանա ու հետո վերցնի իշխանությունը: Ես էլ կարծում եմ, որ դա անհնարին է:
Նա պետք է ընթացքում զարգանա, որպես առանցք ունենալով քաղաքակրթության հասած ժողովուրդների փորձը: Միայն այդ դեպքոււմ է, որ կձևավորվի դեմոկրատիայի պատրաստ և նրան որպես արժեք դիտարկող և ընդունող հասարակություն:
Այսօր նույնիսկ ամերկյան դեմոկրատիան է դեգրադացվում , որովհետև հին, իր իրավունքները զենքով պաշտպանելու պատրաստ սերնդին փոխարինելու է գալիս անողնաշար, միայն փողով տարված ինֆանտիլ մի սերունդ, որը ընդունակ չէ հասկանալու, թէ ինչ է պետությունը, ազգը, կամ դեմոկրատիան:
Բիձա ջան դու քեզ հակասում ես, մեկ գրում ես. "Մյուս ծայրահեղականությունը դա հեղափոխականությունն է, երբ ամբողջությամբ մերժվում է եղածը և ինչ որ գոյություն չունեցող նորի մասին է բարբաջվում:" ու մի երկու տող նետո գրում ես "Այո, ես համարում եմ որ եղածը պետք է փլվի, որ տեղը մի ուրիշը գա: Լավ- վատ կարևոր չէ, կարևորն այն է, որ ռեսուրս լինի հինը փլելու" (փլելու ռեսուրս կա ընգեր, դրան երբեմն ռեսուրս էլ պետք չի… սարքելու ռեսուրսն ա պրոբլեմը) ու հենց անմիջապես հետո էլ ասում ես "Սա հեղափոխականություն չի, այլ դեպի առաջ շարժվելու միակ ուղին է"…… հիմա քո առաջարկը հեղափոխությունից ինչով ա տարբեր… մեկ էս ես ասում մեկ էլ լրիվ ուրիշ բան ...Moving target-ես ընգեր…

Ապեր դու ձախ ոտովդ ուզում ես աջ ականջդ քորել… հնարավոր ա, բայց բարդ ա