Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Բիձա ջան, ինչի ես էսքան երկար գրում ու հետո էլ ինքդ քեզ հակասում… մեկ ասում ես ամոթանք տան, մեկ էլ ՝ հարձակվեն ու ջարդուփշուր անեն… որ հարձակվեն էլ ամոթանքը ո՞նց ա ազդելու… կասեն "հենա տես ինչ եք անում"

Ապեր, հենց ՀԱԿը գնաց կոշտ մեթոդների, իշխանությունը բարոյական ու իրավական բոլոր հիմքերն ունենալու է ամենաբիրտ ուժը կիրառելու… ու չկասկածես որ դա կանեն… նրանք հենց դրան էլ սպասում են,որ էս հարցը տենց էլ լուծեն ու Եվրոպան, որ հիմա կցկտուր օգնություն ա ցույց տալիս էդ էլ կվերանա ու քո բանտարկյալներն արդեն լրիվ օրինական կդառնան քրեական հանցագործ…

արի սենց օրինակի վրա ասեմ… թուքերը որ հայ երեխաներին սպանել են, դա չի նշանակում որ մենք էլ պիտի սպանենք… ես կյանքում երկիրը չեմ վստահի էն մրդուն ու զինվորին որը թուրք երեխա է սպանել… ես կյանքում երկիրը չեմ վստահի էն մարդուն որ իշխանափոխության ու սահմադարական իրավունքի հաստատման համար էսօրվա իշխանության ստոր մեթոդներով ու լոմով միլիցա ծեծելով է դա անում… էլ մեր ու նրանց տարբերությունը որն ա՞, էլ ինչի փոխենք, հեն ա կա էլի… այ սրան են ասում աթոռի կռիվ, սա էլ պայքար չի… եթե ԼՏՊ-ն ըտենց հրաման տա, ուրեմն դուրս ա գալիս, որ նա իր իշխանության համար պատրաստ է ամեն քայլի գնալ, իսկ ես կարծում եմ որ դա այն է ինչից մենք փորձում ենք ազատվել…
Ինչ անեմ, Մեֆ ջան, ես էլ երկար գրող եմ: Երևի մի քիչ էլ թանձրամիտ եմ, որ համառորեն չեմ հասկանում ընդիմության շատ ու շատ դիրքորոշումներ: Այ օրինակ չեմ հասկանում, թե ավազակապետության «բարոյական ու իրավական իրավունքս» որն է, կամ էլ «նրանք հենց դրան էլ սպասում են,որ էս հարցը տենց էլ լուծեն ու Եվրոպան, որ հիմա կցկտուր օգնություն ա ցույց տալիս էդ էլ կվերանա ու քո բանտարկյալներն արդեն լրիվ օրինական կդառնան քրեական հանցագործ» : Այ ըսենց բաները չեմ հասկանում: Ինչ է, Հայաստանում մարդկանց փոխարեն հավեր են ապրում, որ էդ մի քանի լակոտը բռնեն բոլորիմ մորթէեն՞:
Dvgray-ը նշել էր Հայաստանում տիրող համընդհանուր վախի մթնոլորտի մասին: Ես հասկանում եմ, որ քաղաքականությունից հեռու մարդը կարող է չափազանցված ընկալել իրականությունը և վախը նրան պատի, բայց ես չեմ հասկանում, թե ինչու է ընդիմության ավանգարդ հատվածն էլ նույն վիճակի մեջ: Գրագետ մարդու առավելությունը նրանում է, որ իր իմացածի շնորհիվ նա ամեն մի ծանր, առաջին հայացքից անելանելի թվացող վիճակներից սառնասրտորեն ելքեր կարող է փնտրել ու գտնել: Հիմա դու կասես, թե վախկոտությունը դա գենետիկական հատկություն է, ես էլ կասեմ, որ նույն գենետիկան ունեցող 2 անհատից գրագետը շատ ավելի քիչ վախկոտ պետք է լինի, որովհետև նա տեղյակ է բազմաթիվ օրինակների, երբ լուծումներ են գտնվել, և կարող է այդ օրինակներից օգտվելով լուծել հարցը: Ժողովուրդը ԼՏՊ-ի հետևից գնում էր հենց այս ճշմարտության շնորհիվ: Մարդկանց թվում էր, թե գրագետ ԼՏՊ-ն ամեն ինչ գիտի ու կլուծի հարցերը: Բայց հենց տեսավ, որ նա էլ բան չի հասկանում, գլուխ թեքեց:
Նաև չեմ հասկանում, թե ինչու է Հայ մարդը կարծում, թե հեսա մի հատ Սասունցի Դավիթ կգա, իրեն կփրկի, իսկ ինքը անելիք չունի, պետք է միայն խելոք և բազմիմաստորեն սպասի: Սպասի աշնան, ձմռան, գարնան կամ ամառվան, սպասի եվրոձյաձյաների, կամ ԼՏՊ-ի մտքի փայլատակումներին, ավազակների խելոքանալուն, կամ կամ խելքի գալուն.: Չեմ հասկանում, դրա համար էլ մտել էստեղ երկար- բարակ գրում -վիճում եմ, որ հասկանամ:
Ներող եղիր: