Իսկ ինչպիսի՞ գիտական ապացույցներ են քեզ պետք, որ հավատաս: Ինձ թվում է, որ ինչ ապացույց էլ բերեն, մեկ է չես հավատալու:Բյուրակն-ի խոսքերից
![]()
Ընդհանրապես գիտական ապացույցները կարող են լինել փաստերի կամ տեսական ապացույցների ձևով: Դե պարզ է, տեսական ապացույց այս դեպքում չի կարող լինել: Մնում են փաստերը: Այդպիսի փաստերը բազմաթիվ են, բայց դե չհավատացողը ցանկացած փաստի հավաստիության վրա էլ կկասկածի, կասի՝ կեղծված է:
Մի խոսքով, տրամաբանորեն, ինտուիտիվ և այլ պատճառներով կարծում եմ, որ մենք միակը չենք տիեզերքում:![]()
Լավ, սենց հարց տամ կպած չհավատացողներին: Ի՞նչ հիմքեր ունեք Երկրից դուրս կյանքի գոյությունը այդպես վստահորեն բացառելու համար: Չէ՞ որ գիտական ոչ մի փաստարկ չկա դրա դեմ: Նույնիսկ ավելին, կյանքի ծագման ու տիեզերքի մասին գիտական պատկերացումների համաձայն կյանքի գոյության համար անհրաժաշտ պայմաններ, հետևաբար նաև կյանք, շատ հանգիստ կարող է լինել նաև այլ գալարկտիկաներում:
Էջանիշներ