Ինչպես ընտրել Ձեր հարսնացուին անգլիական ձևով...
Հին Անգլիայում հարսնացուին ընտրում էին` հաշվի առնելով նրա մրգերի նախընտրությունները: Նրա առաջ դնում էին մրգերով լի սկուտեղ, որից հետո ուշադիր հետևում, թե որ պտուղներն է ընտրում իրենց ապագա հարսնացուն:
Եթե աղջիկը ընտրում է խնձոր,
ուրեմն նա էլ ամուր է իր նախընտրած պտուղի պես: Նա ռոմանտիկ չէ, սակայն վստահելի է և խելամիտ:
Եթե աղջիկը ընտրում է տանձ,
ապա նա էլ գայթակղիչ է հյութեղ և հասուն մրգի նման: Նա ցանկանում է, որ իրեն ձեռքերի վրա պահեն, վերաբերվեն ինչպես թանկարժեք խաղալիքի: Նա փխրուն էակ է և հաճախ է վիրավորվում:
Եթե աղջիկը ընտրում է բանան,
ապա դա լավ տպավորություն էր թողնում տղամարդկանց վրա: Հարսնացուի այս ընտրությունը նշանակում էր, որ նա ունի բարձր կանացի արժանապատվություն և հիվանդագին է ընդունում իր հասցեին հնչող ամեն տեսակի քննադատություն, այսինքն իրենց ընտրած պտուղի նման. կեղևի տակ փխրուն "ներքին" է:
Եթե աղջիկը ընտրում է նարինջ,
ապա նա առեղծվածային և ներփակված էակ է: Եւ տղամարդկանց համար շատ դժվար կլինի թափանցել նրա հոգու խորքը: Նա համեստ է և արհամարում է ցինիկ տղամարդկանց: Սակայն եթե որևէ մեկին հաջողվի գերել նրա հոգին, ապա կբացահայտի, որ նա քաղաքակիրթ, բարի և կատակասեր անձնավորություն է: Ի դեպ, նա շատ չի վստահում մարդկանց, և դա իսկ նրան դարձնում է ավելի հետաքրքիր, քանզի տղամարդը անընդատ տառապում է նրան բացահայտելու մոլուցքով:
Եթե աղջիկը ընտրում է խաղող,
ապա նա աչքի է ընկնում թեթև բնավորությամբ, նրա համար անձնական հաճույքը առաջնային է: Հեշտությամբ կդավաճանի: Միայնությունը նրան վախեցնում է:
Եթե աղջիկը ընտրում է ելակ,
ապա դա խորհրդանշում է, որ նա հարմարավետության, ցոփ ու շվայտ կյանքի է սովոր: Օժտված է ինքնատիպ խնամքով, որով էլ շատ երկրպագուների դարձնում է իր կամակատարները:
Հ.Գ. Շատ լուրջ մի ընդունեք, բայց ամեն դեպքում գեղեցիկ սովորություն է։
Էջանիշներ