Իսկ ո՞ւր է տարվա մեր եղանակը՝ այն հինգերորդը.... մի՞թե չի գալու...![]()
գարուն
ամառ
աշուն
ձմեռ
Իսկ ո՞ւր է տարվա մեր եղանակը՝ այն հինգերորդը.... մի՞թե չի գալու...![]()
Ты так хотел побед -
так забирай свой приз...
էտ միայն բանաստեղծական աշխարհներում է գալիս....Իսկ ո՞ւր է տարվա մեր եղանակը՝ այն հինգերորդը.... մի՞թե չի գալու...![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ձմեռն եմ սիրում՝
1.Նոր Տարին ամենասիրածս տոնն է
2.Ձյուն շատ եմ սիրում
3.Ձմեռային արձակուրդներին կարելի է լիարժեք հանգստանալ դասերից ( իսկ ամառայինի ժամանակ քննություններ, վերաքննություններ…)
Աշուն եմ քվեարկել, բայց հենց նոր հիշեցի, որ ամառ ավելի եմ սիրում, որովհետև ամռանը աղջկերքը կարճ են հագնում, ավելի պարզ՝ "հանվում են"
Ես ոչ մեկն էլ չեմ սիրում, կամ բոլորն էլ սիրում եմ: Չեմ կարող ասել:Մասսագետ-ի խոսքերից
Ես ամառ եմ քվեարկել հատուկ Մասսագետի համար:![]()
ոչ թե Հովոյի համար ես քվեարկել, այլ Հովոյի նշած երևույթի… ԽՈՍՏՈՎԱՆԻՐքաղաքացի-ի խոսքերից
Սիրում եմ աշունը,բայց արև չլինի չեմ սիրում աշնան արև:
Շատ սիրուն է տերևաթափը:Ոչ մի բան պատահական ստեղծված չի,ետ տերևաթափը
նմանա մարդու ծերացած կյանքին,երբ տերևաթափա լինում մարդը:
Աշնան մռայլ եղանակ դու տաք տան մեջ ես ու մեջտելա մռայլ լինում տխուր ես,
դրանիցել լավ բան:
միանշանակ ձմեռն եմ սիրում: Ձմռան ամենասիրած պահը դա, երբ մթնշաղին փողոցային լուսավորության տակ ձյուն է գալիս և այդ պահին դրսում այնքան շատ մարդ չկա, որքան ամառը Օպերայի շրջակայքում: Այդ ժամանակ դու իսկապես վայելում ես: Իսկ Երևանի ձմեռները այնքան էլ չեմ սիրում: իսկական ձմեռ հազվադեպ է լինում ու կարճ ժամանակով:
ամեն ինչ հարաբերական է...
Իսկական ձմեռը լինում է Գյումրիում… մանկությունս հիշեցի…docart-ի խոսքերից
Միշտ աշխատում եմ յուրաքանչյուր եղանակի մեջ գտնել ինչ-որ հետաքրքիր բան: Ձմեռը սիրում եմ միմիայն Նոր Տարվա համար ու առաջին ձյունը: Աշնան տերևաթափն եմ սիրում, գարնան բույրը: Իսկ ամառը պաշտում եմ ու կարոտում![]()
*e}|{uka*- ի խոսքերից
Մենակ առաջի ձյան համար եմ ուրախանում, նոր տարին էլ չեմ սիրում, ձմեռ պապիին էլ չեմ սիրում
Իսկ ես հակառակը երեխայի պես հրճվում եմ Ամանորի գալով![]()
տարվա բոլոր եղանակներն էլ սիրում եմ, բայց հատկապես գարունն ու աշունը
գարնան հոտն եմ սիրում ... յասամանի, ծիրանենու, բալենու
աշնան գույներն ու մեղմիկ անձրևները
բայց ցավոք սրտի որտեղ որ ապրում եմ հիմնականում 2 «եղանակ է» ... ամառ կամ աշուն
մինչև երեկ դեռ ամառ էր ... այսօր անձրևեց և կարծես թե հույսեր կան որ կարող ենք աշուն տեսնել![]()
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
Սիրում եմ ձմռան սկիզբը և ընթացքը, բայց վերջը, երբ սկսվում է գարունը տանել չեմ կարողանում, փողոցոերը ցեխ, անցնել չի լինում...![]()
Ամենաշատը աշունն եմ սիրում, նախևառաջ որովհետև սիրուն գույներ ունի, ու ոչ շոգ է, ոչ ցուրտ: Համ շոգն եմ ծանր տանում, համ ցուրտը:
Հետն էլ աշնան ամպամածությունն եմ սիրում կամ անգամ, երբ պարզ եղանակ է, աշունը մի տեսակ մոխրագույն հանգստություն է հաղորդում օրվան, որն ինձ շատ է դուր գալիս: Հանգիստ աշուններն են իմը, ուժեղ քամիներն ու անձրևներն ինձ խորթ են: Աշնան հանգստությունը կարծես կիսաապատիկ ինքնավստահություն խորհրդանշի, որտեղ ոչ ոքի կարիքը չի զգացվում, իսկ ժպիտը ծնվում է ներքին հանդարտությունից ու հավասարակշռությունից: Միապաղաղ, հանգիստ եղանակը՝ լուսավորված բնության վառ գույներով, հենց այն է, ինչ ինձ հաճույք է պատճառում:
Տանել չեմ կարողանում ձնեռը… ես շատ մրսկան եմ. ձյուն, ուժեղ քամի, սառույցներ, սառնամանիքներ չեմ սիրում… մրսու~մ եմ…
Նոր Տարին էլ չեմ սիրում. միշտ մի տեսակ տխրում եմ էդ օրը…
Գարուն…Գարունից մայիսի կողմերն եմ սիրում… գույներ, արև, ոչ շատ շոգ եղանակ
Ամառ շատ եմ սիրում… դեռ չի եղել, որ ամռան էն ամենա-ամենաշոգերին ցուրտ եղանակ ուզեմ…
Աշուն… Աշուն էդքան էլ չեմ սիրում… առաջ տանել չէի կարողանում, բայց հիմա մի քիչ սկսել եմ սիրել…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Սիրում եմ աշուն, որովհետև աշնանը մտքերս ստատիկայից դուրս են գալիս ու սկսում են արյունահոսել:
Ուզում եմ մերկ վազել փողոցներով, բայց ցուրտ է:
Արդեն քնել եմ բոլոր շենքերի տանիքներին:
ԱՇՈՒՆ...
Զանգեցի սեպտեմբերի մեկին ու աշունդ շնորհավորեցի: Չէի կարող չզանգել: Հիշու՞մ ես մեր աշունը: Ես երբեք չեմ մոռանա, քո մանուշակագույն մազերը, քո մանուշակագույն արցունքները: Քո սրտի մանուշակագույն սպին:
Ես կորում էի քո մանուշակագույնի մեջ: Իմ սևն ու քո մանուշակագույնը միախառնվում էին՝ ասկական դագաղի ու դիակառքի գույների համադրություն:
Դա էլ մեր սիրո դագաղն ու դիակառքն էր: Մենք էինք: Երկուսս: Ես փախա քո դժոխքից:
Գիտե՞ս, մեր ռելսերը քանդել են:
Միայն քամու դատարկության մեջ եմ զգում քեզ:
Մենք ինքներս մեզ դագաղ էինք, ինքներս մեզ դիակառք:
Վերջին խմբագրող՝ Rhayader: 02.12.2008, 09:59:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ