Ես վերջին 3 տարիների ընթացքում հասկացել եմ, որ տարվա եղանակներից ամենաշատը աշունն եմ սիրում:
2 տարի առաջ Երևան - Կապան ճանապարհին, որ արդեն հասնում էի Կապան, հեռվից մեր սարերը որ չտեսա՞, լրիվ հրաշք էր էդ դեղնակարմրավուն վիճակը
Անցած տարի էլ աշխատանքի գնալուց միշտ հիանում էի այգիների կողքով անցնելուց: Սիրում եմ, որ աշնանը այգիները չեն մաքրում ու արհեստական մաքրության վիճակ չի լինում: Բայց, որ անձրև էր գալիս, սիրտս մի տեսակ նեղվում էր, որ էդ անձրևի տակով պիտի գնամ գործի:
Էս տարի հասկացել եմ, որ ես անձրևից նեղվում եմ միայն էն դեպքում, երբ ոտքերս թրջվում են ու հասկացել եմ, որ անձրևի ժամանակ հեչ պարտադիր չի բալետկա հագնելՍրա լուծումը գտնելուց հետո՝ անձրև - արև կապ չունի, աշունը շատ եմ սիրում
ՀԳ. Ախր շատ սիրուն ա է![]()
Էջանիշներ