Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Աշուն եմ սիրում, ինչքան խորը ու մռայլ, այնքան լավ:
Չեմ սիրում պայծառ, արևոտ եղանակ: Սիրում եմ ամպամած, երբ որ երկինքը ծանր կախված ա լինում, ու հատկապես երբ որ միանգամից ա մթնում՝ ուղեկցվելով ամպրոպի հեռավոր գռմռոցով: Սիրում եմ քամոտ եղանակ. շարժում: Պայծառ արևոտ օրվա մեջ չկա շարժ, դինամիկա:
Սիրում եմ փոթորիկ, գժվում եմ փոթորկի համար…
/շարունակելի, հիմա ուշանում եմ /
Իսկը իմ ուզածն է: Ավելացնեմ, որ գժվում եմ նաև տաք անձրևի տակ զբոսնելու համար: Ու նաև երբ որ տաք ու թեթև հագնված զբոսնում ես ուժեղ, խոնավ, բաց ոչ քամոտ ձյան տակ: Ոնց որ հիմա էր