Սիրում եմ բոլոր եղանակները` ձմեռվանից բացի:
Իսկ ձմեռն էլ չեմ սիրում, որովհետև մեր փողոցները ամբողջովին սառցակալում են
ու ես չեմ կարողանում նորմալ քայլել....
գարուն
ամառ
աշուն
ձմեռ
Սիրում եմ բոլոր եղանակները` ձմեռվանից բացի:
Իսկ ձմեռն էլ չեմ սիրում, որովհետև մեր փողոցները ամբողջովին սառցակալում են
ու ես չեմ կարողանում նորմալ քայլել....

Աշուն եմ սիրում, ինչքան խորը ու մռայլ, այնքան լավ:
Չեմ սիրում պայծառ, արևոտ եղանակ: Սիրում եմ ամպամած, երբ որ երկինքը ծանր կախված ա լինում, ու հատկապես երբ որ միանգամից ա մթնում՝ ուղեկցվելով ամպրոպի հեռավոր գռմռոցով: Սիրում եմ քամոտ եղանակ. շարժում: Պայծառ արևոտ օրվա մեջ չկա շարժ, դինամիկա:
Սիրում եմ փոթորիկ, գժվում եմ փոթորկի համար…
/շարունակելի, հիմա ուշանում եմ/
Sunlight-ի խոսքերից
Իսկ ձմեռն էլ չեմ սիրում, որովհետև մեր փողոցները ամբողջովին սառցակալում են
ու ես չեմ կարողանում նորմալ քայլել...Վայ ես էլ եմ էտ օրի: Ինձ թվում ա, որ պիտի ուր-որ է ընկնեմ:
![]()
Բարեկամ-ի խոսքերից
Սիրում եմ քամոտ եղանակ. շարժում: Պայծառ արևոտ օրվա մեջ չկա շարժ, դինամիկա:Բայց կա ապահովվածության զգացում:
Վերջին խմբագրող՝ ivy: 27.11.2008, 12:47:

Սիրում եմ ձմեռը միայն երբ ձյան շերտով պատված ա լինում քաղաքը, ու տեղ-տեղ չեն երևում չպատված մասեր: Ու որ այդ ժամանակ ձյուն ա գալիս: Սիրում եմ, որ մարդու կողմից պատճառված ուրբանիզացիոն դեֆորմացիաները ծածկվում են, չեն երևում, ու ամեն ինչ մաքուր ա, նոր թուղթ: Բայց չեմ սիրում ձնածածկությունը բնության մեջ. դրա կարիքը չկա:
Չեմ սիրում գարունը: Չեմ սիրում գարնանային հալոցքն ու կեղտաջրերը, չեմ սիրում դժվարությունը զարթոնքի, չեմ սիրում փոփոխություն:
Սիրում եմ ամառվա երեկոները: Աղմուկը երեկոյան ամառվա՝ լինի քաղաքում, թե բնության մեջ: Օդում բժժացող աղմուկ ա, հանգիստ, ընթացող կյանքի: Էդ կյանքն ա՝ ընթացքի մեջ. հանդարտ ընթացք, բայց կենդանի շարժ: Սիրում եմ երեկոյան ամառվա զովությունը, relax-ը լարվածությունից հետո. երբ ինքը` ամառը պատշգամբում նստած սուրճ է խմում զրուցակցի հետ, իսկ դրսում աղմուկ է քաղաքի կամ բնության, տեղ ամփոփում կա՝ հանդարտ ընթացքի մեջ, կա բավարավածություն, ոչագրեսիա:
Դե իսկ աշնան մասին արդեն գրել եմ վերևում: Միայն մի բան ավելացնեմ. մեկը գրել էր, որ պայծառ օրվա ստատիկան փոթորկի կամ վատ եղենակի նկատմամբ այն առավելությունն ունի, որ ապահով է, իսկ ես կասեի հակառակը. ինչի՞ եմ սիրում մռայլ, վատ եղանակի էդ տագնապը. որովհետև էդ տագնապը միավորում ա մարդկանց, կոտրում ա նրանց մեծամտությունն ու ամբիցիաները, բոլորը դառնում են մեկ՝ ու պատրաստ թաքնվելու, միավորվելու մի հովանու տակ, կրելու նույն տագնապը, բոլորը հավասարվում են, այսինքն հավասար են իրենց զգում բոլորի նկատմամբ, գիտակցաբար ու ենթագիտակցաբար, իսկ պայծառ ու արևոտ օրը ամեն մեկը երջանիկ է առանձին ու էգոիստաբար, բացի այդ՝ պայծառ օրը պարզաջրում, թափանցիկ ցույց է տալիս բոլոր բծերը, ու ինձ մոտ առաջացնում դրանք մաքրելու դիսկոմֆորտային ներվայն վիճակ![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 02.12.2008, 06:47:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ