Տարվա ո՞ր եղանակն եք ավելի շատ սիրում և ինչու՞
գարուն
ամառ
աշուն
ձմեռ
Տարվա ո՞ր եղանակն եք ավելի շատ սիրում և ինչու՞
Ես քվեարկեցի գարուն, բայց աշունն էլ եմ շատ սիրում, ուղղակի հետո գալիս ա ցուրտ ձմեռը, էտ հերիք չի քննություններն էլ սկսվում են: Բայց գարունը շատ եմ սիրում հատկապես գարնան կեսերը: Հիմա կասեք բա քննություն չկա՞ գարունը: Կա, բայց դե դրանից հետո հո ամառ ա գալիս, արձակուրդ, բայց ամռան շոգն էլ մի բան չի:Հովսեփ-ի խոսքերից
![]()
![]()
![]()

Ամառն եմ ամենաշատը սիրում, որովհետև տաք է, արևը շատ է, ջերմ է, լուսավոր է։Գարունն էլ սիրում եմ ձմռան սատկածությունից մեզ դուրս բերելու համար, թարմության ու նոր սկզբի համար։ Բայց և՛ գարունը, և՛ աշունը չեմ սիրում խոնավության, ամպամած եղանակի պատճառով
, որովհետև այդպիսի եղանակներին տրամադրությունս ահավոր ընկնում է, իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում երբեմն նույնիսկ ապրելս չի գալիս...
![]()
Աշունը սիրում եմ տերևաթափի ժամանակ, տերևների գույներն եմ շատ սիրում։![]()
Ձմեռը չեմ սիրում ոչ մի բանի համար։ Նախ, մենակ ցուրտը հերիք է, որ չսիրեմ, բացի դրանից, ինչքան փնտրում եմ, սիրելու բան էլ չեմ գտնում։Մի ժամանակ Նոր տարվա տոնի համար էի սիրում, հետո սկսեցի ցրտի պատճառով այնքան չսիրել, որ նույնիսկ Նոր տարին էլ չէր փրկում։ Իսկ հիմա Նոր տարին էլ չեմ սիրում։
![]()
Բա, այդպիսի բաներ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Աշունն եմ սիրում: Չգիտեմ ինչու… Երևի նրա համար, որ աշնանն եմ ծնվել, կամ էլ մի տեսակ նման եմ այդ եղանակին
Բացի ձմեռից բոլորն էլ սիրում եմ, հետևաբար քվեարկել չեմ կարող...
Չնայած եթե խորանանք, մայիս-հունիս հատվածը ամենաամենան է...
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Սիրում եմ աշունը, որ մանր մանր անձրև ա գալիս ու մարդիք շուրջդ բզեզների նման վազում են , իսկ դու անձրևանոցով կանգնած նայում ես ու տրամադրությունդ բարձրա, մինչև մի հատ էրեխա վազելով անցնումա կողքիդ ջրափոսի միջով![]()
տխրում ես, հետո արդեն դու ես վազում ջրափոսերի միջով, ու սաղ քեզ գժի տեղ են դնում , բայց դու հո գիտես , որ գիժ չես:
գալիս ես տուն տաք թեյ խմում, շորերդ փոխում ես ու նորրրրրրիիիից…
Աշունը, բայց որ ասեմ, թե ինչու եմ սիրում, արդեն կդառնա «նախընտրել»Հովսեփ-ի խոսքերից
![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ