Ամենաշատը աշունն եմ սիրում, նախևառաջ որովհետև սիրուն գույներ ունի, ու ոչ շոգ է, ոչ ցուրտ: Համ շոգն եմ ծանր տանում, համ ցուրտը:
Հետն էլ աշնան ամպամածությունն եմ սիրում կամ անգամ, երբ պարզ եղանակ է, աշունը մի տեսակ մոխրագույն հանգստություն է հաղորդում օրվան, որն ինձ շատ է դուր գալիս: Հանգիստ աշուններն են իմը, ուժեղ քամիներն ու անձրևներն ինձ խորթ են: Աշնան հանգստությունը կարծես կիսաապատիկ ինքնավստահություն խորհրդանշի, որտեղ ոչ ոքի կարիքը չի զգացվում, իսկ ժպիտը ծնվում է ներքին հանդարտությունից ու հավասարակշռությունից: Միապաղաղ, հանգիստ եղանակը՝ լուսավորված բնության վառ գույներով, հենց այն է, ինչ ինձ հաճույք է պատճառում:
Էջանիշներ