User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Անխոս վկան

  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անխոս վկան

    Ամռան արևն այնքան տաք ու հաճելի էր, որ ճամփեզրից քիչ հեռու շարված պատի երեսի սալ քարը տաքացել, ընդարձակնել ու … ննջում էր: Շոգի պատճառով անց ու դարձ անողները քիչ էին ու չորս կողմը նայելու ոչինչ չկար: Անգործությունից հիմա ննջում էր: Դեռ ահանգին ժամանկ կար, որ մոտակա ծառի ստվերը թեքվի դեպի իրեն: Ուրեմը դեռ իր մոտ հավաքվելու համար ժամանակ կար: Կարող է հանգիստ ննջել: Վեր թռավ սուր հարվածից: Տեսավ իրեն հարվածող մուրճ ու մեխն առած մի տղայի: Ճանաչեց, երկու օր առաջ էր տեսել այս տղային: Երկար, շատ երկար էր կանգնել իր մոտ, և մենակ չէր: Մի գեղեցկուհու հետ էր, որին իր սրտի սերն էր խոստովանում: Փորձում էր իր իմացած բոլոր-բոլոր քնքուշ բառերով արտայատել այն, ինչ կար իր սրտում: Էհ, որքան է նման խոստովանություններ լսել, քանի սիրող սրտերի խոստովանության լուռ վկան է եղել: Դրա վառ պացույցը իր հարթ մակերեսի վրա օր-օրի ավելացող փորագրություններ: Ինչեր ասես չեն փորագրում. Էլ իրենց սիրելիի անունը, էլ սրտեր…
    Ոչ մեկի մտքով չէր անցնում, թե այդ խզբզոցի պատճառով ինչ ցավ են իրեն պատճառում: Բայց իքը չէր դժգոհում: Չէ, թող մի քիչ էլ ցավ պատճառեն: Միայն թե դա ջերմացնի հասեատիրոջ սիրտը: Նման պահերին մոռանում էր հասրած ցավը: Իսկ կան այնպիսի հարվածներ, որոնք ոչ մի հետք չեն թողնում իր սալ երեսին, բայց հիշողությունից չի ջնջվում և ամեն անգամ հիշելիս կծկվում է, նորից է վերապրում այդ ցավը: Ափսոս, որ դա էլ է լինում: Այ հենց երեկ: Նորից սովորականի պես ննջում էր, երբ վեր թռավ հարվածի ցավից: Հարվածողը երիտասարդ տղամարդ էր, հարվածն էլ բռունցքով էր և իր երեսին ոչ մ ի հետք չմնաց: Բայց ցավը չանցավ ու ավելի էր սաստկանում կրկնվող հարվածներից և իրենից քիչ հեռու կանգնած մանկամարդ կնոջը հասցրած վիրավորանքից: Կինը փոքրիկ աղջնակի ձեռքը բռնած կուչ էր եկել, թեքվել դեպի իրեն ու փորձում էր խոսել, արդարանալ, բայց ոչ կատաղած տղամարդն էր հերթ տալիս, ոչ էլ արցունքներն էին թույլ տալիս, որ բառերը դուրս գան կոկորդից: Երեխան հպվել էր մորն ու վախեցած նայում էր հոր դեմքին:
    -Դու վերջապես հեռանալու ե՞ս իմ կյանքից, թե չէ: Չե՞ս հասկանում, որ դու ինձ պետք չես, գնա , ինչի՞ ես կանգնել:Ի՞նչ ես ուզում ինձնից:Քանի՞ անգամ ասեմ, դու ինձ պետք չես: Ես քեզ չեմ սիրում:
    -Ուրեմը վերջ ամեն ինչին,-կինը հազիվ կարողացավ հաղթահարել արցունքները:
    -Էսքան ժամանկ չե՞ս հասկանում: Քեզ քանի՞ անգամ ասեմ, վերջ:
    -Իսկ երեխայի մասին չես մտածում:
    -Ես հեռվից էլ իմ երեխային տեր կանգնեմ:
    -Ո՞ր հեռվից, Ռուսաստանի՞ց:
    -Հա, ինչ կա որ:
    -Մի ամբողջ տարի ի՞նչ արեցիր, որ հիմա տեր կանգնես:
    -Ուզում ես ասել, որ դու ես պահել, ես չեմ օգնել:
    -Հա, բա էդպես չի՞:
    -Դե որ կարողացել ես պահել, էլի պահի: Մեկ է, ես գնալու եմ, ինձ էստեղ պահող ոչինչ չկա:
    -Իսկ ինչն է քեզ էնտեղ ձգում:
    -Լավ կյանքը, հոգնել եմ ձեր նվնվոցից, չկաներից:
    -Լավ կյանք միայն դու ե՞ս ուզում:
    -Ապրի քո լավ կյանքը, քեզ բռնող չկա:
    -Ես քո հետ եմ ուզում,:
    Ուզում եմ էլ չգնաս, մեզ մոտ լինես:
    -Լսի, դու ինչի՞ չես հասկանում, ես հոգնել եմ քեզանից, քո աղջկանից:
    -Մեր աղջկանից:
    -Թեկուզ: Գնա իմ կյանքից, ինձ ազատ թող:
    Ամեն խոսքի հետ բոունցքով հարված էր իջեցնում քարի երեսին: Քարին հասցրած հարվածից հետք չէր մնում, բայց գնալով ավելանում էր կնոջ աչքերից թափող արցունքների հետքերը: Քանի՞ անգամ տղամարդը հեռացավ, հետո նորից եկավ կանգնած կնոջ մոտ, շարունակեց վիճել: Չէր հիշում, չէր հիշում նաև թե քանի հարված ստացավ այդ ընթացքում, բայց լավ էր գոնե, որ այդ հարվածներն իր դեմքին, ոչ թե կնոջ դեմքին էին հասնում: Ամեն անգամ, երբ տղամարդը հեռանում էր, ուզում էր ճչալ, գոռալ կնոջ վրա, թե ինչի՞ ես կանգնել, ինչի՞ ես սպասում, քեզ պետք է նրա վիրավորանքը, նվաստացումը, հեռացիր քո աղջնակի հետ, եթե դու նրան պետք լինես, կգա քո ետևից: Ախ, եթե նման պահերին խոսել կարողանար: Իր արտահայտվելու միակ ձևը իր վրա արված փորագրություններն էին: Տեսնես շա՞տ են իր նման փորագրված քարերը: Սուր ցավի տատճառով կտրվեց մտքերից: Տեսավ իր կողքին կանգնած տղային: Գոհ հայցքով նայում էր իր աշխատանքին: Դեմքն այնքան պայճառ էր, որ ակամայից քարը մոռացավ երեկվա միջադեպը: Հիմա էլ տղայի անհամբերությունը փոխանցվեց իրեն: Հայցքը թեքեց այն ուղղությամբ, որ կողմը տղան էր նայում: Տարների փորձը իրեն թույլտվեց անմիջապես ճանաչել տղայի ընտրյալին, նրան, ում համար դարձավ սիրո խոստովանության լուռ վկան: Շատ էր ցանկանում, որ փորագրությունը դուր գար աղջկան, ախր դրա համար դիմացել է այս ցավերին: Չէր լսում, թե ինչ են խոսում, միայն զգում էր, թե աղջկա ձեռքը ինչ քնքշությամբ էր շոյում իր վրա արված նոր փորագրությունը: Այս զույգի համար անհանգստանալ պետք չէր, երևում է, որ իր վրա արված փորագրության պես խորն ու մնայուն է այս զույգի սերը և հաստատ ոչ մի քար վկա չի լինի նրանց բաժանման…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անխոս վկան

    Լավն էր...Սկզբում թվաց, թե ծառի մասին է խոսքը: Բայց փաստորեն` քար էր: Իսկ նման բաժանման դեպքերն ասես մեր իրականության մեջ սովորական լինեն դարձած : Ճիշտն ասած աղջկա կերպարը փոքր-ինչ նյարդայնացնող էր, չեմ սիրում անինքնասիրության հասնող սեր կոչվածը: Բայց մի կողմից էլ երեխան էր …
    Իսկ վերջում արած եզրահանգումն այնքան էլ համոզիչ չէր: Ինչ իմանաս այդ բաժանվող զույգն էլ մի տաս տարի առաջ չէր մի քարի վրա փորագրություն արել…ՈՒ այդ վերջին երիտասարդները բոլորովին էլ ապահովագրված չեն այն դժվարություններից ու հաղթահարվելիք բարձունքներից ու գահավիժումներից, որոնք մի բառով կոչվում է կյանք

  3. #3
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անխոս վկան

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած աղջկա կերպարը փոքր-ինչ նյարդայնացնող էր, չեմ սիրում անինքնասիրության հասնող սեր կոչվածը: Բայց մի կողմից էլ երեխան էր …
    Իսկ վերջում արած եզրահանգումն այնքան էլ համոզիչ չէր: Ինչ իմանաս այդ բաժանվող զույգն էլ մի տաս տարի առաջ չէր մի քարի վրա փորագրություն արել…ՈՒ այդ վերջին երիտասարդները բոլորովին էլ ապահովագրված չեն այն դժվարություններից ու հաղթահարվելիք բարձունքներից ու գահավիժումներից, որոնք մի բառով կոչվում է կյանք

    Անկեղծ ասած ինձ էլ դուր չեն գալիս նման կերպաները: Բայց ասեմ, ես չեմ հորինել իրեն, այլ ականատես եմ եղել այդ բաժանմանը: Հակառակի պես աշխատանքի տեղը պարապ էի, ու ստիպված էի տեսնել այդ բաժանումը: Ու իմ դժգոհությունը փորձել եմ քարի կերպարով արտահայտել: Իսկ վերջինների ապահովվագրված չլինելուն համամիտ եմ, բայց… Բայց շատ կցանակնայի, որ կյանքի բարձունքները հաղթահարվի ոչ միայնակ
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. #4
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Անխոս վկան

    [QUOTE=Manon;971233] Ինչ իմանաս այդ բաժանվող զույգն էլ մի տաս տարի առաջ չէր մի քարի վրա փորագրություն արել…/QUOTE]

    Համամիտ եմ հատկապես այս նախադասության հետ
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  5. #5
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անխոս վկան

    Նոր թեմա բացել չեմ ուզում, առավել ևս թամբալի պես չեմ ուզում նորից հավաքել: Կտեղադրեմ այս տեսքով
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անխոս վկան

    Լավն էր Ափսոս նման լավ կանայք հանդիպում են նման անարժան տղամարդկանց: Միայն հետո, տարիներ հետո, նման տղամարդիկ վերադառնում են իրենց իրապես սիրող կնոջ մոտ, բայց... կյանքը արդեն կնոջն էլ է փոխած ու դաշանացրած լինում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •