Ի՞նչ հաջողություններ կունենան հայերը Պեկինում…
Ի՞նչ հաջողություններ կունենան հայերը Պեկինում…
Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են![]()
3 ոսկե մեդալը վատ չէր լինի
Հ.Գ.
Ուղղակի չինացիք էս վերջին տարիներին շատ են ուժեղացել սպորտում:
Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!
Ես կասեի եթե 2 ոսկե մեդալ նվաճեն կարելիա որպես հերոս դիմավորել
Դե չինացիք թեթև ատլետիկայում իսպալնյատ են անում , էլ չասեմ ,որ սեղանի թենիսի ոսկին իրանց ա 100 տոկոս…
Վահիկ ջան ,դու կարողա իմանաս, ֆուտբոլը մերոնք ցույց տալու՞ են ,թե էլի Աթենքի պես ա լինելու…
Չէ,որ ճիշտն ասեմ խաբար չեմ....
բայց էս տարի հետաքրքրությունը ավելի շատա ու շատ ավելի աստղեր են մասնակցելու,լավ կանեն ցույց տան:
Իմչպես միշտ հույներս Ծանրամարտիկներն ու ըմբիշներն են լինելու![]()
Loading your personal settings....
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԶՐԿՎԵՑ ՄԵԴԱԼԻՑ
Միջազգային օլիմպիական կոմիտեն այսօր որակազրկել է Շվեդիան ներկայացնող հայազգի մարզիկ Արա Աբրահամյանին` ոչ սպորտային պահվածքի համար, եւ հետ է վերցրել Պեկինի Օլիմպիադայում նրան շնորհված բրոնզե մեդալը: Այդ մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:
Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Աբրահամյանը հինգշաբթի օրը մասնակցել էր պարգեւատրման արարողությանը եւ ստացել մեդալը, ինչից հետո իջել էր պատվանդանից, շպրտել մեդալը մրցագորգի վրա եւ հեռացել: Այդ քայլով նա իր բողոքն էր արտահայտել մրցավարների դեմ, որոնք, նրա համոզմամբ` անարդարացիորեն, կիսաեզրափակիչում հաղթանակը շնորհել էին իր մրցակցին` իտալացի Անդրեա Մինգուցիին, որն էլ դարձել է օլիմպիական չեմպիոն:
«Ինձ պետք չէ այս մեդալը, ես ոսկի էի ուզում», - հայտարարել էր Աբրահամյանը:
33-ամյա ըմբշամարտիկը, ով 2004 թվականի Աթենքի Օլիմպիադայում արծաթե մեդալի էր արժանացել, պատրաստվում է հրաժեշտ տալ սպորտին: «Սա իմ վերջին մրցաշարն է: Ես ոսկի էի ուզում, հետեւաբար` ձախողված եմ համարում այս Օլիմպիադան», - ասել էր նա:
Շվեդիայի թիմի մարզիչ Լեո Միլարին, իր հերթին, «քաղաքական» էր որակել մրցավարների որոշումը:
աղբյուր
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ