Ես փորձել եմ հայկական շուկայում առկա համարյա բոլոր գարեջրերը :-)
Բոլորին չեմ անդրադառնա, շատ երկար կլինի:
Ամենաշատը սիրում եմ բաց, չֆիլտրած գարեջուր:
Այս պահին եղածներից նախընտրում եմ Duckstein Weizen (վերջերս է հայտնվել, շատ լավն է) և Leffe Blonde. Ամեն տեղ չկա, ով ցանկանում է փորձել, պիտի գնա ինչ-որ սուպերմարկետ (օրինակ, ՍԱՍ):
Ֆիլտրած բաց գարեջրերից (ամենատարածված տեսակը), ամենաշատը հավանում եմ Kozel Premium-ը: Լավն էր բելգիական Stella Artois-ն, բայց դրանից այլևս չեն բերում: Նաև լավն է ռուսական Невское-ն, բայց դա նույնպես այլևս չեն ներմուծում:
Մուգ գարեջրերից վատը չի Leffe Brune-ը, բայց շատ է փրփրում: Գինեսը լավն է, բայց դառն է, ես դառը գարեջուր չեմ սիրում: Վատը չի նաև Kozel Dark-ը, այն բավականին թույլ է, կարող եմ խորհուրդ տալ աղջիկներին :-)
Հայկական գարեջրերից ոչ մեկը չեմ հավանում: "Հետաքրքիր" է Էրեբունին: Հետաքրքիր է նրանով, որ բավականին ուժեղ է և խիտ, արտասահմանյան գարեջրերի մեջ այդ առումով անալոգ համարյա թփ չունի (միայն Duvel-ն է նման):
Ինչ վերաբերվում է արտասահմայան հայտնի գարեջրերին (Heineken և այլն), դրանցից ոչ մեկն էլ լավը չի: Պատճառն այն է, որ բրենդ գարեջրերի համար կարևորը ոչ թե որակն է, այլ մատչելիությունը: Ի դեպ, նույն այդ ընկերությունները արտադրում են նաև լավ գարեջրեր: Վերոհիշյալ Duckstein-ը արտադրվում է Holsten ընկերության կողմից (և վաճառվում է Holsten-ից ավելի քան 2 անգամ թանկ գնով): Կամ Edelweiss-ը, էլի լավ գարեջուր է, Heineken-ի ապրանքանիշն է:
Էջանիշներ