Կիլիկիա
Կոտայք
Գյումրի
Հոլշտեյն
Ձեր տարբերակն
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ինքս գարեջրի «վաստակաշատ» սիրահար եմ: Հայկականներից նախընտրում էի «Գյումրին», հիմա գրեթե հայկական գարեջուր չեմ խմում, իսկ արտասահմանյանների Тоp 3-ը.
1. Dark Kozel արտակարգ համ ունի, առանց «թաշախուստի» հիանալի «գնում» է:
2. Guinness խոսքեր չկան, ուղղակի մի քիչ որ էժան լիներ ոսկե մեդալն իրենն էր:
3. Mahou իմ ըմպած լավագույն «բաց» գարեջուրն է, այստեղի խանութներում չեմ ճարել, չնայած «Երիցյաններում» խոստացել են բերել:
Ձայնալար (13.01.2009)
Բալտիկա 7 կամ 9-ը, հավեսով գնումա
Դուբլ
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 28.03.2009, 19:30:
Ես փորձել եմ հայկական շուկայում առկա համարյա բոլոր գարեջրերը :-)
Բոլորին չեմ անդրադառնա, շատ երկար կլինի:
Ամենաշատը սիրում եմ բաց, չֆիլտրած գարեջուր:
Այս պահին եղածներից նախընտրում եմ Duckstein Weizen (վերջերս է հայտնվել, շատ լավն է) և Leffe Blonde. Ամեն տեղ չկա, ով ցանկանում է փորձել, պիտի գնա ինչ-որ սուպերմարկետ (օրինակ, ՍԱՍ):
Ֆիլտրած բաց գարեջրերից (ամենատարածված տեսակը), ամենաշատը հավանում եմ Kozel Premium-ը: Լավն էր բելգիական Stella Artois-ն, բայց դրանից այլևս չեն բերում: Նաև լավն է ռուսական Невское-ն, բայց դա նույնպես այլևս չեն ներմուծում:
Մուգ գարեջրերից վատը չի Leffe Brune-ը, բայց շատ է փրփրում: Գինեսը լավն է, բայց դառն է, ես դառը գարեջուր չեմ սիրում: Վատը չի նաև Kozel Dark-ը, այն բավականին թույլ է, կարող եմ խորհուրդ տալ աղջիկներին :-)
Հայկական գարեջրերից ոչ մեկը չեմ հավանում: "Հետաքրքիր" է Էրեբունին: Հետաքրքիր է նրանով, որ բավականին ուժեղ է և խիտ, արտասահմանյան գարեջրերի մեջ այդ առումով անալոգ համարյա թփ չունի (միայն Duvel-ն է նման):
Ինչ վերաբերվում է արտասահմայան հայտնի գարեջրերին (Heineken և այլն), դրանցից ոչ մեկն էլ լավը չի: Պատճառն այն է, որ բրենդ գարեջրերի համար կարևորը ոչ թե որակն է, այլ մատչելիությունը: Ի դեպ, նույն այդ ընկերությունները արտադրում են նաև լավ գարեջրեր: Վերոհիշյալ Duckstein-ը արտադրվում է Holsten ընկերության կողմից (և վաճառվում է Holsten-ից ավելի քան 2 անգամ թանկ գնով): Կամ Edelweiss-ը, էլի լավ գարեջուր է, Heineken-ի ապրանքանիշն է:
Դուբլ
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 28.03.2009, 19:52:
Ժողովուրդ ջան, մի բան ասեմ ու գնամ:
Մի քանի օր առաջ Ռուսաստանի առաջին ալիքով հարբեցողությանը վերաբերող մի հաղորդում նայեցի:
Էն ինչ լսեցի գարեջի մասին, խիստ անսպասելի էր ինձ համար, քանի որ անձամբ ես գարեջուրը միշտ համարել եմ ամենաանշառ խմիչքներից մեկը:
Պարզվում է որ գարեջրի չարաշահումը կարող է բերել մի շարք անցանկալի հետեվանքների:
Առողջ կնոջ օրգանիզմը օրվա ընթացքում արտադրում է բավականաչափ կանացի հորմոններ, իսկ գարեջրի չարաշահումը նպաստում է որ այդ հորմոնները մի քանի անգամ ավելի շատ արտադրվեն, ինչը անցանկալի է եվ հանգեցնում է անպտղության:
Հետեվաբար, գարեջուրը չարաշահող տղամարդու օրգանիզմում սկսում են արտադրվել կանացի հորմոններ, որի արդյունքում տղամարդիկ սկսում են կանանց կազմվածքին բնորոշ ձեվերով չաղանալ, եվ կանացի հորմոնների անիմաստ ավելցուկը բերում է իմպոտենցիայի:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 28.03.2009, 19:45:
Ճիշտ են ասում: Տղամարդը մի քանի շիշ գարեջրից հետո սկսում է իրեն անվստահ զգալ մեքենայի ղեկի մոտ: Եվս մի քանի շշից հետո սկսում է առանց պատճառի ծիծաղել :-)գարեջուրը չարաշահող տղամարդու օրգանիզմում սկսում են արտադրվել կանացի հորմոններ
Warsteiner, Miller, Carlsberg հայկականներից... Գյումրի
Չիպ (28.03.2009)
կներեք իհարկե թեմայից դուրս գրառման համար, բայց չեմ կարող չասել:
ես ասում եմ այն ինչ լսել եմ, այլ ոչ թե փորձում եմ ստեղծագործել:
Գարեջուրը չարաշահող տղամարդկանց մոտ աստիճանաբար կորում է հետաքրքրությունը կանանց նկատմամբ, ինչը հանդիսանում է իմպոտենցիայի նախաննշաներ:
Փորձիր կանանց մասին ավելի զգույշ արտահայտվել, քանի որ այն ինչ որ դու գրել ես կարող են գալ հաստատելու իմ վերը նշված երեվույթների նախանշանների առկայությունը![]()
ինչ լավ թեմայա
Գուցե մի քիչ թեմայից շեղվում եմ, բայց մի փոքրիկ ինֆերմաթիա: Ուրեմն "ռազլիվնոյ" /կներեք հայերեն չգտեմ ինչպես են ասում/ գարեջուրը ունի խմելու որոշակի "կանոն": Այն խմում են այնքան ժամանակ, քանի դեռ բաժակում նկատվում են պղպջակներ` բաժակի հատակից վերև բարձրացող, իսկ եթե պղպջակները դադարում են ` այն համարվում է "մահացած" և խմելու համար ոչ պիտանի:
Հ.Գ. հենց հիմա չէի հրաժարվի մի բաժակ սառը Plzner-ից![]()
Իսկ դուք գիտեք որ գարեջուրը, ի տարբերություն շատ շատ այլ ալկոհոլային խմիչքների(օղի ու նրանից բխող բոլոր հետևանքները խմիչք չեն, ստեղծվել են բժշկական նպատակներով,[հետա տալիս]), հա գարեջուրը հենց ստեղծվել է որպես ալկոհոլային խմիչք ու էլ չեմ ասում թե երբ(ըստ իմ հաշվարկների ու գիտական հետազոտությունների, ես հրաշքը մեր քաղաքակրթության ձեռքի գործը չի):
Հա, ես էլ եմ սև կոԶյոլ սիրում:
ես Guiness կխմեի հիմա![]()
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Miller , Corona
Միլլեր
էն բաց գույնիները
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ